Երևան, արխիվային լուսանկար

Հայաստանում ցուրտը կսկսի նահանջել. եղանակի տեսություն

148
(Թարմացված է 22:10 10.02.2020)
Ըստ օդերևութաբանների` Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կշարունակի ձյուն գալ, բայց եղանակը համեմատաբար կտաքանա։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվար – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում փետրվարի 11-ին, 12-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 14-ի ցերեկը հարավային շրջաններում, 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Փետրվարի 12-13-ն առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա գիշերը 8-10, ցերեկը՝ 5-7 աստիճանով:

Գազի մատակարարումը Թուրքմենստանից Հայաստան. Աշխաբադը փող կստանա, իսկ Իրանը «ծիկ կանի»

Երևանում այսօր` փետրվարի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-ի և 13-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերը սպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում այսօր կգրանցվի -2-ից -4, երեկոյան -6-ից -8, իսկ գիշերային ժամերին -13-ից -15 աստիճան։

Տատիկը գտել է սմարթֆոններով տարված թոռների «հախից գալու» ձևը. զվարճալի տեսանյութ

Այս գիշեր ցուրտ է եղել հատկապես Շիրակի մարզում. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -33, իսկ Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում գրանցվել է -27 աստիճան։

148
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), օդի ջերմաստիճան, եղանակ, ցուրտ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (689)
Ըստ թեմայի
Լիլիթը բացահայտում է Հայաստանի թաքնված գանձերը. բլոգերի առօրյան ու արկածները
Հայաստանում ստեղծված ռոբոտը կփորձարկեն նաև ԱՄՆ-ում. «Մի վախեցիր, փոքրիկ»
Սան Պաուլոյից Գյումրի. ինչն է բրազիլահայ երիտասարդներին Հայաստան բերել
«Արփին սահնակին «սնահակ» է ասում». Նիկոլ Փաշինյանը դստեր հետ ջերմ լուսանկար է հրապարակել