Վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը նոր վիրահատված նորածնի հետ

Հայ հրաշագործ բժիշկները, կամ ահռելի գոյացությամբ ծնված երեխայի բախտը բերել է

5845
(Թարմացված է 01:19 11.02.2020)
Հայաստանում բժիշկները բացառիկ վիրահատություն են արել` հեռացնելով նորածնի քաշի 1/3–ը կազմող գոյացությունը։ Աղջնակին երկրորդ կյանք պարգևած բժշկն իր պրակտիկայում նորածինների մոտ նման չափերի ուռուցք դեռ չէր հանդիպել։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Մեկ ամսական աղջնակի բախտը բերել է, որ բժիշկները մի փոքր ուշ են ախտորոշել իր մոտ եղած ահռելի չափերի հասնող նորագոյացությունը` տերատոման, հակառակ դեպքում նա առհասարակ լույս աշխարհ չէր գա։

Մինչև հազվագյուտ դեպքի մասին կխոսենք նորածնի կյանքը փրկած ու բացառիկ վիրահատություն իրականացրած բժշկի հետ, մեզ հնարավորություն է տրվում տեսնելու նորածնին։ Նա, ճիշտ է, այնքան էլ գոհ չէր մեր այցից ու լաց է լինում, սակայն անգամ երեխայի լացն է գոհացնում բժիշկներին. «Լավ է, աշխույժ երեխա է»,–ասում են նրանք։

Директор МЦ Сурб Аствацамайр Николай Даллакян представляет подробности успешно прошедшей редчайшей операции (10 февраля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը

Հունվարի 2–ին «Մարգարյան» ծննդատանը 3.5 կգ քաշով ծնված երեխայի կոնքային հատվածում 1.2 կգ քաշով նորագոյացություն է եղել. ուռուցքը երեխայի գլխից երկու անգամ մեծ էր։ Կեսարյան հատումով ծնված երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները սկսել են հետազոտել նրան։

Հայ բժշկը կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն է արել. հիվանդն արդեն ուտում–խմում է

ԲԿ–ի տնօրեն, վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը լրագրողներին հայտնեց` իր պրակտիկայում նորածինների շրջանում նման քաշով ուռուցք դեռ չէր հայտնաբերվել, սակայն անհրաժեշտ հետազոտություններն անելուց հետո բժիշկները որոշել են վիրահատել ու հեռացնել այն։ 3.5 ժամ տևած վիրահատությունը երեխային երկրորդ կյանք է պարգևել։

Директор МЦ Сурб Аствацамайр Николай Даллакян представляет подробности успешно прошедшей редчайшей операции (10 февраля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Վիրահատված նորածինը

«Հազվադեպ հանդիպող գոյացությունը սկսվում էր ուղիղ աղիքից (հետանցքի շրջանից), և այն հեռացնելու ժամանակ բավականին մեծ վտանգ կար աղիքը վնասելու։ Սակայն, բարեբախտաբար, ամեն ինչ հաջող ընթացավ։ Մեզ հաջողվեց առանց ֆունկցիոնալ խանգարումների վիրահատությունն իրականացնել»,–ասաց բժիշկը։

Հետվիրահատական շրջանն էլ բավական սահուն է ընթացել, և, ըստ բժիշկների, բոլոր նախադրյալները կան, որ երեխան առողջ կմեծանա։ Ի դեպ, նման գոյացություն հնարավոր է հանդիպել 40 000 նորածիններից միայն մեկի մոտ։

Հանուն գեղեցկության մարդը պատրաստ է ամենախենթ վիրահատությունների՝ ոտքերից մինչև պորտ

Դալլաքյանը պատմեց, որ պտղի մոտ նորագոյացությունը հայտնաբերվել է բավական ուշ, հակառակ դեպքում պտուղը կհեռացնեին։ Իսկ ահա մոր բախտը բերել է, որ առհասարակ ներարգանդային ուլտրաձայնային հետազոտություն կա, որը հնարավորություն է տվել կանխավ իմանալ ուռուցքի մասին ու կեսարյան հատմամբ լույս աշխարհ բերել երեխային։

Директор МЦ Сурб Аствацамайр Николай Даллакян представляет подробности успешно прошедшей редчайшей операции (10 февраля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը նոր վիրահատված նորածնի հետ

«Երեխան արդեն դուրս է գրվել, ինչպես նաև այս ընթացքում հասցրել է քաշը վերականգնել, քանի որ ինչպես հայտնեցի` 3.5 կգ քաշի 1.2 կգ–ը միայն ուռուցքն էր կազմում։ Այն, ինչ պետք է անի նորածինն այս շրջանում, անում է` ոտքերը շարժում է, կոնքային խանգարումներ չունի»,–ասաց նորածնի կյանքը փրկած բժիշկը։

Դալլաքյանը պատմեց` 26 տարի առաջ տերատոմայով մի տղա է լույս աշխարհ եկել. նրան վիրահատել են, ու ամեն ինչ լավ է ընթացել. տղան այժմ ԱՄՆ–ում կրթություն է ստանում։ Սակայն տվյալ դեպքում ուռուցքն այսքան մեծ չի եղել։

Իսկ առհասարակ նմանատիպ ուռուցքների առաջացման որևէ հստակ պատճառ հնարավոր չէ նշել. ամենաառողջ ծնողներն էլ կարող են նման խնդիրներով երեխաներ ունենալ։

Դալլաքյանը հայտնեց նաև՝ ուշագրավ է այն հանգամանքը, որ գրեթե նույն օրերին էլ նման մի վիրահատություն են կատարել ռուս գործընկերները. այս դեպքում նույնպես գործել է բժշկության մեջ ոչ հաճախ պատահող երկու դեպքերի չգրված օրենքը, երբ միևնույն ժամանակ հազվադեպ երևույթներ են լինում տարբեր վայրերում։

5845
թեգերը:
երեխա, բժիշկ, նորածին, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ նախագահի տիկինը վիրահատվել է
Ինչու երեխաներին մեծացնել հենց Հայաստանում. ռուս կինը 5 կարևոր պատճառ է նշում
Հայաստանում ստեղծված ռոբոտը կփորձարկեն նաև ԱՄՆ-ում. «Մի վախեցիր, փոքրիկ»