Անի, Հայկական եկեղեցի

Մշակութային վանդալիզմ. թուրք երգչուհին երգում է Անիի Մայր տաճարում. տեսանյութ

487
(Թարմացված է 22:36 17.02.2020)
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, որ երգչուհուն ձայնակցողների թվում է նաև Թուրքիայի տուրիզմի նախարար Մեհմեթ Էրսոյի կինը՝ Փերվին Էրսոյը։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում թուրք երգչուհի Ասլը Հյունելը Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու խորանին կանգնած թուրքական էստրադային երգ է երգում։ Խորանից ներքև գտնվողները ձայնակցում և ծափահարում են նրան։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber.am-ը։

Աղբյուրի հաղորդմամբ` ծափահարողների և ձայնակցողների մեջ է եղել նաև Թուրքիայի տուրիզմի նախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մեհմեթ Էրսոյի կինը՝ Փերվին Էրսոյը։

Նշվում է, որ այն կարող է դիտվել որպես մշակութային վանդալիզմի դրսևորում։ Նախարարի կնոջ՝ Էրսոյի այդ տգեղ արարքին կոշտ են արձագանքել որոշ ընդդիմադիր գործիչներ։

Համբիկ Սասունյանի ճակատագիրը մեկ մարդու ձեռքում է, կամ ինչով կարող է հայրենիքն օգնել նրան

Օրինակ՝ «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, նախկին պատգամավոր Բարըշ Յարքադաշը տուրիզմի նախարարի կնոջ պահվածքը դատապարտել է ոչ թե հայկական եկեղեցու նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի, այլ այն բանի համար, որ նա զվարճանում է այն ժամանակ, երբ արդեն հաղորդվել էր Վանում ձնահյուսի հետևանքով բազմաթիվ զոհերի մասին։

Թեհլերյանի նման. ինչպես փաստաբանին հաջողվեց փրկել թուրքին սպանած հային

Ըստ աղբյուրի` Էրսոյը ոչ միայն ներողություն չի խնդրել կամ ափսոսանք չի հայտնել իր կատարած տգեղ արարքի համար, այլև փորձել է արդարանալ՝ ասելով, որ ընդամենը ուզել է ստուգել եկեղեցու ակուստիկան:

487
թեգերը:
տեսանյութ, երգչուհի, երգ, Եկեղեցի, Արևմտյան Հայաստան, Թուրք, Հայաստան
Ըստ թեմայի
Թուրքիայում չհաջողվեց, կհաջողվի Հայաստանում. Ֆրանսիայի չեմպիոնը կխաղա մեր չեմպիոնի կազմում
Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի համար. նախարար
Ինչո՞ւ այդ կղզի-պետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Էրդողանն այցելել է խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանին. լուսանկարներ