Հեռախոսով խոսող երիտասարդ

Ադրբեջանական և այլ օտարերկրյա հեռախոսահամարներից զանգեր. ԱԱԾ–ն հորդորում է հետ չզանգել

68
(Թարմացված է 17:02 10.02.2020)
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ևս Facebook-ի իր էջում անդրադարձել էր այս խնդրին և հորդորել բաժանորդներին հետ չզանգել։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից զգուշացնում են`հետ չզանգել օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարներին, որովհետև հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն։

«Ս.թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ»,–ասված է այսօր տարածված հայտարարության մեջ:

ԱԱԾ-ից իրազեկում են, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն, ինչից ելնելով ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներից չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել:

Մարտիրոսյան. «Յուրաքանչյուրը յուրաքանչյուրի անունից կարող է կեղծ լուր գեներացնել»

Նշենք, որ հունվարի 31–ին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել էր այս խնդրին և հորդորել բաժանորդներին հետ չզանգել։

68
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, հեռախոս, Հայաստան, Ադրբեջան
Ըստ թեմայի
«Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում գումար են հափշտակել. ԱԱԾ
Ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը. ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել
Վերմիշյանը կալանավորվել է, Ջոն Ֆարխոյանը` գրավի դիմաց ազատ արձակվել. ԱԱԾ