Սերգեյ Կոպիրկին

Հայ և ռուս դիվանագետները գործում են միասնական ճակատում. Կոպիրկին

41
(Թարմացված է 15:27 10.02.2020)
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վստահեցնում է` հայ-ռուսական հարաբերությունները շատ բարձր մակարդակում են։ Նա համոզված է` դիվանագիտական ​​հարաբերությունները, որոնք հիմնված են փոխվստահության վրա, նպաստում են երկու երկրների բարօրությանը:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվար - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի դիվանագետները բազմաթիվ առանցքային հարցերի շուրջ հանդես են գալիս ընդհանուր ճակատում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը դիվանագիտական ​​աշխատողի օրվան նվիրված միջոցառումից հետո, որն անցկացվեց Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի մոտ:

Ըստ նրա` հայ-ռուսական հարաբերությունները շատ բարձր մակարդակում են։ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակից երկրներ են, ռազմավարական գործընկերներ, իսկ հայ և ռուս ժողովուրդները` եղբայրներ: Դեսպանը համոզված է, որ այս ամենը լիովին արտացոլված է երկու երկրի դիվանագիտական ​​հարաբերություններում:

«Այսօրվա բարդ աշխարհում մենք ունենք ընդհանուր խնդիրներ և հետաքրքրություններ: Ե՛վ Ռուսաստանի, և՛ Հայաստանի դիվանագետները շատ կարևոր հարցերում իսկապես գործում են ընդհանուր ճակատում», - շեշտեց դիվանագետը:

Հայաստանը պատասխանատու մոտեցում է դրսևորում ԵԱՏՄ–ի նկատմամբ. դեսպան Կոպիրկին

Նրա համոզմամբ ՝ դիվանագիտական ​​հարաբերությունները, որոնք հիմնված են ավանդույթների և պատմական փոխվստահության վրա, նպաստում են երկու երկրների բարօրությանը:

Դիվանագետի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դեսպանն այցելեց նաև Թոխմախի կենտրոնական գերեզմանատուն, որտեղ թաղված են 520 խորհրդային ​​զինվորներ: Նա ծաղիկներ դրեց հայ պետական ​​գործիչների և խորհրդային զինվորների գերեզմաններին​​:

Ռուսաստանը զգուշորեն է վերաբերվում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին. Կոպիրկին

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Ալեքսանդր Գրիբոյեդովի 225-ամյակի կապակցությամբ տարբեր երկրներում ծաղիկներ են խոնարհել գրողի և դիվանագետի հուշարձանի մոտ: «Գրիբոյեդովի տարի» ակցիային միացել են Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան, Երևանը, Թբիլիսին, Թեհրանը:

41
թեգերը:
Ալեքսանդր Գրիբոյեդով, Ռուսաստան, Սերգեյ Կոպիրկին, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանի դեսպանը հերքում է. Մոսկվան Միհրան Պողոսյանին ապաստան չի տվել
Դեսպանի քայլը դատապարտելի չէ ԱԳՆ–ի համար. փոխնախարարը` Քոչարյան–Կոպիրկին հանդիպման մասին
«Կանխատեսելիություն է պետք». Կարասինը` հայ–ռուսական հարաբերությունների մասին
«Առանց ակցենտի». հայ և ռուս պատգամավորներն այցելել են Գյումրու դպրոցներից մեկը. տեսանյութ