թոշակառու. արխիվային լուսանկար

Թոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ

162
(Թարմացված է 13:49 10.02.2020)
Ծրագիրը նախաձեռնել և համատեղ իրականացնելու են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի և ԿԳՄՍ նախարարությունները։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվար — Sputnik. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հուշագիր ստորագրեցին, ըստ որի` հաշմանդամություն ունեցող անձինք և կենսաթոշակառուները կկարողանան անվճար այցելել ԿԳՄՍՆ ենթակայության տակ գտնվող թատրոններ և թանգարաններ։

«Յուրաքանչյուր կենսաթոշակառու և հաշմանդամություն ունեցող անձ կարող է յուրաքանչյուր թատերական կազմակեևրպություն անվճար այցելել տարին 3 անգամ, իսկ թանգարաններ` ամիսը 2 անգամ։ Արդյունքում նշված անձինք տարեկան առնվազն 48 ներկայացում դիտելու և գրեթե ամեն օր թանգարան այցելելու հնարավորություն կունենան»,–ասաց Բաթոյանը։

Նրա խոսքով` ընթացակարգը պարզեցվել է. այլևս տոմսեր ձեռք բերելու համար սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ այցելելու կարիք չի լինի։

Բեմի արքան. ինչպես էր Ժորժ Պիտոևը փոխում եվրոպական թատրոնը

Օրինակ, թանգարաններ այցելելու համար բավական է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և անհրաժեշտության դեպքում ներկայացնել հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ։ Թատրոններ այցելելու համար անվճար տոմսեր պետք է ձեռք բերել նախապես` ներկայացումից առնվազն 24 ժամ առաջ, քանի որ եթե անվճար տոմսերը չեն սպառվել, դրանք կհանվեն վաճառքի։

«Մեր մշակութային օջախները պատրաստակամություն են հայտնել հյուրընկալելու կենսաթոշակային տարիքի և հաշմանդամություն ոջնեցող մեր հայրենակիցներին»,–ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով `յուրաքանչյուր թատերական կազմակերպություն յուրաքանչյուր միջոցառման համար ինքն է որոշում անվճար տոմսերի քանակը, որը կարող է տատանվել դահլիճի տեղերի 2.5-5 %-ի սահմաններում։

Նշենք, որ անվճար տոմսի վրա պարտադիր նշվում է անուն, ազգանուն, այն այլ անձի փոխանցել չի կարելի։ Միջոցառմանը պետք է ներկայանալ հրավիրատոմսով կամ անվճար տոմսով, անձը հաստատող փաստաթղթով, ոչ ուշ, քան միջոցառումից 10 րոպե առաջ։

Կիպրոսում հայերեն խոսք կհնչի. Ստեփանյանի թատրոնը հյուրախաղերին կհավաքի «Ռուբիկի խորանարդը»

162
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Զարուհի Բաթոյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Հայաստան, թոշակառու, Թատրոն
Ըստ թեմայի
Դիլիջանի համայնքային կենտրոնի թատերական խմբակը` Փարաջանովի անվան փառատոնում
Եկել էին հայերին զարմացնելու, սակայն իրենք ապշած մնացին. թատերական տոն Երևանում
«Կարո Բալյանի բեմադրած ներկայացումը ֆանտաստիկ է». մեկնարկեց Շեքսպիրյան թատերական փառատոնը