ԱԱԾ

Տղամարդն էլեկտրական սղոցի մեջ թմրամիջոց է թաքցրել և ուղարկել Հայաստան

39
(Թարմացված է 18:07 13.02.2020)
ՌԴ–ից թմրամիջոցը «պատվիրողները» ստացել են ուղեբեռը, որից հետո բերման են ենթարկվել և ձերբակալվել։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է` Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացին, ապօրինի ձեռք  է բերել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ու ՀՀ բեռնափոխադրմամբ զբաղվող միկրոավտոբուսի վարորդի միջոցով փորձել այն Հայաստան ուղարկել։

«ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացին, Երևանում բնակվող 2 ծանոթի պատվերով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով մեթադոն և կոկաին տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել է էլեկտրական սղոցի մեջ պատրաստված թաքստոցում։ Նա 2020թ. հունվարի 25-ին Մոսկվայում սղոցը պայուսակով փոխանցել է դեպի Հայաստան  բեռնափոխադրմամբ զբաղվող միկրոավտոբուսի վարորդին՝ տրամադրելով նրան գնորդների հեռախոսահամարները»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը մաքսային հսկողությունից թաքցնելով`2020թ. փետրվարի 3-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ներկրվել է ՀՀ, իսկ թմրամիջոցի պատվիրատուները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո, փետրվարի 3-ին ստացել են ուղեբեռը։ Հետո այն ապօրինի փոխադրել են իրենց կողմից որպես հավաքատեղի օգտագործվող տարածք, որից հետո բերման են ենթարկվել և ձերբակալվել։

Ո՞ր երկրներից է թմրանյութ հասնում ՀՀ, կամ 1 կգ թմրանյութ` Երևանի գիշերային ակումբի համար

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում  ձեռք է բերվել հանցագործությունը փաստող անհերքելի ապացույցների համակցություն։ Կատարվում է նախաքննություն։

Раскрыт очередной случай незаконного ввоза наркотиков в особо крупных размерах
Առգրավված թմրանյութը
39
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Բագրատաշեն անցակետ, թմրամիջոցներ, թմրանյութ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Վերմիշյանին բերման չեն ենթարկել. ԱԱԾ աշխատակիցը մանրամասներ է ներկայացնում
«Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում գումար են հափշտակել. ԱԱԾ
Ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը. ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել