Ճանապարհներ

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսը փակ է

146
(Թարմացված է 10:31 10.02.2020)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 09:50-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ Կոտայքի մարզի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Վարդենյաց լեռնանցքը փակ է, իսկ Սարավան-«Զանգեր» հատվածում և Չայնիի ոլորաններում բուք է: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է»,–հայտնում է ԱԻՆ–ը:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 838 տրանսպորտային միջոց՝  720 բեռնատար և 118 մարդատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Գրանցել կարող են, բայց...ինչ է պետք երկու տարեկան երեխային մանկապարտեզ ընդունելու համար

146
թեգերը:
Լարս, սառույց, ձյուն, Ճանապարհ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (686)
Ըստ թեմայի
«Մամայություն» է անում. հայուհու ալիքը Telegram-ում իր հետևողներին սոված չի թողնում
Հայտնի են տարվա լավագույն դերասանն ու դերասանուհին. կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը
Առաջին անգամ «Օսկարի» պատմության մեջ. հարավկորեական «Մակաբույծները» գլխավոր օսկարակիրն է