Օլգա Բուզովա

«Ես քեզ սիրում եմ». Օլգա Բուզովան հայերեն խոստովանություն է արել սիրելիին

630
(Թարմացված է 17:18 09.02.2020)
Սկանդալային երգչուհի Օլգա Բուզովան Թաթա Սիմոնյանի երգի ներքո հայերեն սիրո խոստովանություն է անում սիրեցյալին։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվար - Sputnik. Երգչուհի, դերասանուհի, հեռուստահաղորդավար և բիզնես լեդի Օլգա Բուզովան իր սիրելիի` հայտնի բլոգեր, հայկական արմատներով Դավիթ Մանուկյանի հետ երգում է Թաթա Սիմոնյանի «Արմենիա» երգը։ Տեսանյութը ակտիվ տարածվում է համացանցում, որը հրապարակել է այն ռեստորանի էջը, որտեղ ընթրել է հայտնի զույգը։

Նոր ռեկորդ. Instagram–ի ռուսական տիրույթում Բուզովայի բաժանորդների թիվը հասել է 19 միլիոնի

«Քո լանջերին է Արարատ, աշխարհը Արմենիա, Սևանի ծով, ջուրն առատ, երկիրը Նաիրյան...»։ Հայտնի զույգը հայկական երգի հենց այս  հատվածն է կատարում։ Տեսանյութի մեջ Բուզովան համբուրում է Դավիթին և հայերեն ասում` «Ես քեզ սիրում եմ»։

Նշենք, որ Բուզովան ու Մանուկյանն արդեն միասին են ապրում, իսկ հաջորդ տարվա ամռանը մտադիր են օրինականացնել իրենց հարաբերությունները, ամուսնանալ և տեղափոխվել երգչուհու նոր բնակարան, որն Օլգան 120 միլիոն ռուբլիով գնել է էլիտար բնակելի թաղամասում։ Երիտասարդներն արդեն ծանոթացել են միմյանց ծնողների հետ։

Օլգա Բուզովան ծննդյան 34–ամյակը նշում է հայ սիրեցյալի հետ. տեսանյութ

Հիշեցնենք, որ հոկտեմբերին համացանցում ակտիվ քննարկում էին զույգի նշանադրության մասին լուրերը։ Հաղորդավարուհին անձամբ էր հրահրել այդ թեման, քանի որ Instagram-ի իր էջում լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել, որոնցում երևում էր, որ նրա մատնեմատին մատանի կա:

Օլգա Բուզովան հաստատել է` իր ընտրյալը հայ հայտնի բլոգեր Դավիթ Մանուկյանն է

Նշենք, որ Բուզովայի և Մանուկյանի հարաբերությունների մասին երկրպագուները սկսեցին խոսել «Լայքեր» տեսահոլովակից հետո, որում բլոգերը հանդես էր գալիս որպես երգչուհու կողակից: Իսկ դեկտեմբերի 30-ին Դավիթն ու Օլգան համատեղ տեսահոլովակ ներկայացրին «Մանդարինկա» երգի հիման վրա:

630
թեգերը:
հայերեն, Թաթա, երգչուհի, Օլգա Բուզովա, հայ
Ըստ թեմայի
Խաչատրյանը` եկեղեցու ղողանջների ներքո. ամերիկյան քառյակը ապշեցրել է իր «Սուսերով պարով»
Մոսկվայում ջիու–ջիթսուի մրցաշարն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով. տեսանյութ
Նոր ռեկորդ. Instagram–ի ռուսական տիրույթում Բուզովայի բաժանորդների թիվը հասել է 19 միլիոնի
«Ես առաջին հերթին հայ եմ»․ ռուսական աստղերի դիզայները` ամենակարևորի մասին