Ճանապարհներ

Մեքենաներին դուրս են բերել արգելափակումից, քաղաքացիներին` ցուցաբերվել օգնություն

145
(Թարմացված է 13:20 09.02.2020)
ՀՀ-ում վատ եղանակային պայմանները, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, կշարունակվեն մինչև փետրվարի 11-ը։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումները, համագործակցելով պետավտոտեսչության, ճանշինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,  փետրվարի 8-9-ը ընկած ժամանակահատվածում արգելափակումից դուրս են բերել 105 տրանսպորտային միջոց, որից 70-ը սպասարկվել է հենակետերի կողմից:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս ընթացքում օգնություն է ցուցաբերվել շուրջ 262 քաղաքացու, իսկ 79 քաղաքացու տաքացվող վրանային ժամանակավոր փրկարարական հենակետերում ցուցաբերվել է համապատասխան օգնություն:

Հիշեցնենք, որ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել։ Փետրվարի 9-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում ձյուն կտեղա։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ տեղումները կդադարեն փետրվարի 11–ին։

ՀՀ տարածքում կան նաև փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հայաստանի մարզերի զգալի մասում և Երևանում ձյուն կգա. եղանակի տեսություն

145
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ավտոմեքենա, սառույց, ձյուն, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (689)
Ըստ թեմայի
Վանգան ճիշտ չէ՞ր. հայ աստղագուշակը պարզաբանել է բուլղարացու կանխատեսումը
Ջեքի Չանը մեկ միլիոն յուան է խոստացել կորոնավիրուսի դեմ դեղ ստեղծողին
Արցախում զինվորական երդմնակալությունից վերադառնալիս տղամարդը հանկարծամահ է եղել