Երևան

Հայաստանի մարզերի զգալի մասում և Երևանում ձյուն կգա. եղանակի տեսություն

188
(Թարմացված է 19:21 08.02.2020)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Փետրվարի 9-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում ձյուն կտեղա։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ տեղումները կդադարեն փետրվարի 11–ին։

Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մինչև ամսի 11-ը կշարունակի նվազել 18-20 աստիճանով:

Երևանում թափառող շունը «մաստեր կլաս» է անում անկարգապահ հետիոտների համար. տեսանյութ

Մայրաքաղաքում նույնպես այսօր ձյուն կգա։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի -5-ից –7, իսկ գիշերային ժամերին -12-ից -14–ի սահմանում։

«Քամին զանա», «Հմայակի սապոգը» և «Արի, մի գնա»․ պատանիների անկրկնելի ակապելլան. տեսանյութ

188
թեգերը:
ձյուն, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (870)
Ըստ թեմայի
Wizz Air–ը չվերթեր կիրականացնի Երևանից Կիպրոս և հակառակ ուղղությամբ
ՌԴ քաղաքացիություն հնարավոր կլինի ստանալ առանց հայկական անձնագրից հրաժարվելու
«Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը». Արսեն Թորոսյանը խորհուրդներ է տվել
Ապամոնտաժվել է Աժդահակի խառնարանալճում տեղադրված բենզապոմպը

Քաղաքացին արդեն երկրորդ անգամ է տուգանվում Աժդահակի խառնարանալճից ջրառ կատարելու համար

40
Լճում տեղադրված բենզապոմպը հեռացվել ու առգրավվել է, հարուցվել է վարույթ։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ապամոնտաժվել է Աժդահակի խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։ Լուրը Facebook-ի իր էջում է հայտնում է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, հարակից համայնքի ղեկավարի և ոստիկանության ծառայողների ներկայությամբ ապամոնտաժվել, հեռացվել և առգրավվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։ Հարուցվել է վարույթ»,- գրել է Գրիգորյանը։

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունն ապօրինի ջրառի հետ կապված մանրամասներ է հաղորդում։

«Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները ս/թ օգոստոսի 7-ին հայտնաբերել են ապօրինի ջրառ իրականացնող Արմավիրի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Թ․Խ-ին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն»,- տեղեկացնում են տեսչական մարմնից ու հավելում՝ նույն անձը դեռևս 2019 թվականին նույն արարքի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Ավելի վաղ Facebook-յան օգտատերեր Կարինե Փանոսյան իր էջում լուսանկար էր տեղադրել և ահազանգել, որ Աժդահակ բարձրանալիս՝ Կարմիր Կատարի Խառնարանային լճում պոմպը է նկատել, որով ջուրը դուրս են մղում՝ օգտագործելով կենցաղային նպատակների համար։ Շրջակա միջավայրի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ շեշտելով՝ բնական ճանապարհով ձևավորված այս լճից ջրառ իրականացնելու համար նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվություն չի տրամադրել։ Հետևաբար, որևէ քաղաքացի նման իրավունք չունի։

Նախարարությունը տեղեկացրել էր, որ նշված վայր են մեկնել տեղական ինքնակառավարման մարմինների, նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները։

40
թեգերը:
Հայաստան, Տուգանք, Ռոմանոս Պետրոսյան, Դավիթ Գրիգորյան, բնապահպանական, ջրառ
Ըստ թեմայի
«Ալեքս Հոլդինգը» տուգանվել է. շաքարավազի շուկայում խախտումներ են բացահայտվել
Խախտումները շատ են ատամնաբուժարաններում, գեղեցկության սրահներում, դեղատներում. ԱԱՏՄ խոսնակ
Արմավիրում հանրային սննդի կետերում խախտումներ չեն գրանցվել անգամ «խոշորացույցով»
Կոպիտ խախտումներ Ծաղկաձորի հյուրանոցներում. պարետին միջնորդություններ կներկայացնեն
Ֆիլիպ Կիրկորովն ու Դավան

«Հիմարություն է»․ Կիրկորովի ու Դավայի տեսահոլովակն ալեկոծել է համացանցը

66
(Թարմացված է 20:29 12.08.2020)
Օգտատերերը կոշտ քննադատության են ենթարկել նաև տեսահոլովակի տեսարաններից մեկը, որում «փոփ արքան» ոտքով հարվածում է լրագրողին։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանցի երաժիշտ և բլոգեր Դավիթ Մանուկյանն (Դավա) ու երգիչ Ֆիլիպ Կիրկորովը համատեղ տեսահոլովակ են թողարկել: Երգը կոչվում է «Ռոլեքս»։ Տեսահոլովակում կատարողները կրում են թանկարժեք ժամացույցներ և շղթաներ, ինչպես նաև գրիլզներ՝ ատամների համար հատուկ զարդեր։ Առհասարակ, կադրերում տարբեր շքեղ, թանկարժեք, շողշողուն իրեր են երևում՝ քարերով զարդարված բաճկոններ, ավտոմեքենա և այլն։ Հայտնի է, որ միայն գրիլզի համար Կիրկորովը հինգ միլիոն ռուբլի է ծախսել:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Филипп Киркоров (@fkirkorov)

Ժամեր առաջ հրապարակված տեսանյութն արդեն կես միլիոն դիտում է ունեցել: Համացանցում,  մեղմ ասած, հիացած չեն երկու հայերի ստեղծագործությամբ։

«Ֆիլիպ, ինչու՞ եք մասնակցում այս աղբին։ Դա ժողովրդական արտիստի մակարդակ չէ», « հիմարություն է», «նողկալի է»,- գրել են օգտատերերը արտիստների անձնական էջերում։

Դավա Մանուկյանն ու Ֆիլիպ Կիրկորովը խոստանում են «լեգենդար» տեսահոլովակ ստեղծել

Նրանք կոշտ քննադատության են ենթարկել նաև տեսահոլովակի տեսարաններից մեկը, որում «փոփ արքան» ոտքով հարվածում է լրագրողին։ Հարվածելու ընթացքում Կիրկորովը երգում է, թե ինքն առաջինն է, և բոլոր պապարացիները վազում են նրա հետևից։ Տեսարանը շատերին հիշեցրել է 2004 թվականին երգչի մասնակցությամբ սկանդալային միջադեպը։ Այդ ժամանակ Կիրկորովը վիրավորել էր լրագրող Իրինա Հարոյանին՝ իրեն հարցեր տալու համար։

Օգտատերերից ոմանք էլ գովեստի խոսքեր են շռայլել «փոփ արքայի» հասցեին՝ նրա էպատաժության և խիզախության համար:

«Ստեղծագործական նորանոր նվաճումներ Ձեզ, Ֆիլիպ Բեդրոսովիչ», «եթե սա լիներ միայն Կիրկորովի տեսահոլովակը, ապա իսկական պայթյուն կլիներ», - գրել են նրանք:

Ի տարբերություն Կիրկորովի՝ բլոգեր-պարող Դավան վերջերս է սկսել երգարվեստով զբաղվել։ Վերջերս նա տոնում էր իր և  հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովայի հետ հարաբերությունների տարեդարձը։

Բլոգերը նկարահանվել է ճանաչված երգիչ Եգոր Կրիդի Love is երգի տեսահոլովակում։

Ֆիլիպ Կիրկորովը (Կրիկորյանը) բուլղարահայ է, խորհրդային և ռուսական էստրադային երգիչ, դերասան, կոմպոզիտոր և պրոդյուսեր, Ռուսաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ժողովրդական արտիստ:

66
թեգերը:
օգտատեր, տեսահոլովակ, Դավիթ (Դավա) Մանուկյան, Ֆիլիպ Կիրկորով
Ըստ թեմայի
Ֆիլիպ Կիրկորովը հերքում է. նա չի փորձել Դի Կապրիոյի հետ սելֆի անել
Դավա Մանուկյանն ու Ֆիլիպ Կիրկորովը խոստանում են «լեգենդար» տեսահոլովակ ստեղծել
Ինչպես է Ֆիլիպ Կիրկորովը հետևում Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու «սիրախաղին». լուսանկար
Ինչպես են աստղերը «փոխել սեռը». Կիրկորովի հետ ինչ–որ բան այն չէ
Խախտում Lexus–ով. Կիրկորովի հայրը վեց հազար ռուբլի տուգանք է պարտք պետությանը
ԱԱԾ աշխատակից, արխիվային լուսանկար

Հները հեռանում են, գալիս են նորերը. ի՞նչ նպատակ են հետապնդում ԱԱԾ–ում նոր նշանակումները

54
(Թարմացված է 00:19 13.08.2020)
ԱԱԾ համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխությունները սովորական երևույթ են դարձել։ Վերջին նշանակումները ևս բազմաթիվ հարցեր են առաջ քաշում։ Մտավախություն կա, որ ԱԱԾ–ն գործիք է դառնում իշխանության ձեռքում ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում շարունակվում են կադրային փոփոխությունները։ Դրանք սկսվել են ընթացիկ տարվա մայիսին, երբ հատուկ ծառայությունների փոխտնօրեն նշանակվեց մի մարդ, որն այն ժամանակ կատարում էր Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտավորությունները` 29-ամյա Արգիշտի  Քյարամյանը։

Իշխանությունները այս նշանակումը բացատրեցին քաղաքական նկատառումներով։ Նրանց խոսքով` տևական ժամանակ ոստիկանությունում և ԱԱԾ–ում «դրսից» մարդիկ չէին նշանակվում։ Փոխարենը խոստանում էին, որ նրանք արդյունավետ կաշխատեեն։  Սակայն, դատելով վարչապետի տրամադրվածությունից՝ խոստումները չեն իրականացել, ինչն էլ, իբր, նրանց ստիպել է «դրսից» մարդ բերել։

Այդ նշանակումից մեկ ամիս անց Քյարամյանը գլխավորեց ԱԱԾ–ն` փոխարինելով կադրային «չեկիստ» Էդուարդ Մարտիրոսյանին։  Վերջինիս համակարգից հեռացնելը բացատրեցին ուժայինների կողմից կարանտինային միջոցների ապահովման անարդյունավետությամբ։

Դեռ մայիսին, Մարտիրոսյանի պաշտոնավարման ժամանակ, Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ–ին հանձնարարել է հայտնաբերել երևանյան բակերից մեկում մանկական միջոցառման (որի նկարները հայտնվել էին սոցցանցերում) կազմակերպիչներին։ Համավարակի եռուն շրջանում, բազմամարդ միջոցառումները կտրականապես արգելված էին։ Իսկ, թե ինչու հենց հատուկ ծառայությունները պետք է զբաղվեն մանկական միջոցառումների կանխմամբ, այդպես էլ անհասկանալի մնաց։  Ըստ շրջանառվող լուրերի` Փաշինյանի հանձնարարությունն ԱԱԾ աշխատակիցներին շոկի է ենթարկել, բայց հրամանը հրաման է, և այն պետք է կատարել։

Չի կարելի բացառել, որ Մարտիրոսյանն այն ժամանակ փորձել է համոզել վարչապետին, որ մանր խնդիրների («գյուղի ուչաստկովիների» մակարդակի, ինչպես մի անգամ ասել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը) լուծման հարցում հատուկ ծառայությունների  մասնակցությունն անհրաժեշտ չէ, ինչն էլ առաջացրել է Փաշինյանի դժգոհությունը։ Ինչևէ, այդ դեպքից մի քանի շաբաթ անց Մարտիրոսյանը հեռացավ։

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ նախկին տնօրենը կղեկավարի Հայկական ԱԷԿ–ը։  Ըստ էության այս նշանակումը խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններին ատոմակայանում օպերատիվ աշխատանքի փորձ ունեցող մարդ է անհրաժեշտ։

Սակայն, վերադառնանք Քյարամյանին։ ԱԱԾ նոր տնօրենի նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց նրա տեղակալներից մեկը` Ռոբերտ Բազիկյանը։ Վերջինս այն ժամանակ կտրականապես հերքեց խոսակցությունները, թե պաշտոնից հեռանում է Քյարամյանի պատճառով։ Բազիկյանն իր որոշումը բացատրեց երկար տարիների աշխատանքով և հանգստանալու անհրաժեշտությամբ, թեև նա համեմատաբար երիտասարդ կադրերից մեկն է՝ 43 տարեկան։

Եվ ահա, օգոստոսի 12-ի առավոտյան հայտնի դարձավ նոր նշանակումների մասին. Քյարամյանի տեղակալներից մեկը դարձավ Քննչական դեպարտամենտի արդեն նախկին պետ Միքայել Համբարձումյանը, մյուսը` Արմեն Աբազյանը։

Համբարձումյանն ԱԱԾ–ի հնաբնակներից է։ Երկար տարիներ զբաղեցրել է Քննչական դեպարտամենտի պետի պաշտոնը։ Առանց նրա մասնակցության չի անցել գրեթե ոչ մի քննչական գործողություն, որն իրականացվել է աղմկահարույց քրեական գործերի շրջանակում, օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ՀՀ նախկին նախագահի եղբոր` Սաշիկ Սարգսյանի  գործերը և այլն։ Լուրեր են պտտվում, որ նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցած գործը նույնպես համակարգել է Համբարձումյանը։

Արմեն Աբազյանի դեպքում վարվել են նույնկերպ, ինչպես նախկինում Քյարամյանի հետ։ Նրան սկզբում նշանակել են ՔԿ փոխնախագահ, իսկ երկու օր անց տեղափոխել ԱԱԾ։  Սակայն, ի տարբերություն Քյարամյանի՝ Աբազյանը մինչև ՔԿ–ում պաշտոն ստանալը ղեկավարել է ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունը։

Ուժային կառույցներից մեկի նախկին նախագահի կարծիքով՝ կադրային փոփոխություններն ԱԱԾ–ում այդ կառույցի իրական պահանջմունքը չեն արտացոլում։ Նրա խոսքով՝ դրանք անտրամաբանական են, բացառությամբ մեկ–երկու դեպքի, ղեկավար պաշտոնների են նշանակվում համակարգից անտեղյակ, հատուկ ծառայություններում աշխատելու փորձ ու հմտություններ չունեցող մարդիկ։

«Ինձ թվում է, որ այդ մարդկանց նշանակելու հիմնական չափանիշը` նրանց հավատարմությունն է երկրի քաղաքական ղեկավարին։ Մյուս որակները որևէ մեկի չեն հետաքրքրում։ Օրինակ՝ հեռուն գնալ պետք չէ։ Նախկինում ժամանակ առ ժամանակ հայտնում էին օտարերկրյա լրտեսներին հայտնաբերելու և ձերբակալելու մասին։  Սակայն այսօր դա չկա։ Վաղուց չենք լսում լրտեսների և գործակալների մասին։ Մի՞թե նրանք այլևս չկան»,  – հարցադրում է անում մեր զրուցակիցը։

Նա բողոքում է, որ ներքին օրակարգը աստիճանաբար ավելի մեծ տեղ է զբաղեցնում ԱԱԾ–ի աշխատանքում, և տպավորություն է ստեղծվում, որ կոռուպցիոն բացահայտումներից բացի, ԱԱԾ–ն որևէ այլ բանով չի զբաղվում։

«Կցանկանայի հավատալ, որ այնտեղ միայն կոռուպցիայի դեմ չեն պայքարում, պարզապես մնացածի մասին չեն բարձրաձայնում»,– ասում է նախկին ուժայինը։

Տրամագծորեն հակառակ կարծիքին է ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Տիգրան Բարսեղյանը։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Բարսեղյանը վստահություն է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է բոլոր քայլերի արդյունքում ստանալ հզոր, գործունակ հատուկ ծառայություն։ Կադրային փոփոխությունների շարքը Բարսեղյանը բացատրում է նրանով, որ ի սկզբանե վարչապետն ինքն անհրաժեշտ մարդկանց փնտրտուքի մեջ էր։

Նա հիմքեր չունի կասկածելու ԱԱԾ տնօրենի և նրա տեղակալների մասնագիտական որակներին։ Դատողությունները, թե Քյարամյանը երիտասարդ է, փորձ և փորձառություն չունի, գեներալը պարզապես անհիմն բամբասանք է համարում։

Գլխավոր վարչության պետի նախկին տեղակալն ասում է, որ նախկին ԱԱԾ-ն սպասարկում էր կոռումպացված համակարգի շահերը՝ գործիք լինելով ոչ լեգիտիմ իշխանության ձեռքում։ Հիմա երկրում իրավիճակն արմատապես փոխվել է, իշխանության են եկել քաղաքացիների վստահության քվեն ստացած ուժերը։ Հետևաբար, նույնքան լեգիտիմ կառույց պետք է դառնա նաև Ազգային անվտանգության ծառայությունը, ինչին էլ միտված են ներկա բարեփոխումները։

Բարսեղյանը մեծ հույսեր է կապում Միքայել Համբարձումյանի նշանակման հետ՝ նրան համարելով հատուկ ծառայության ամենաարժանավոր և փորձառու ներկայացուցիչներից մեկը։ Բարսեղյանը լիահույս է, որ նրա աշխատանքն այդքան պատասխանատու պաշտոնում միմիայն օգտակար կլինի այդ կառույցին։

Միաժամանակ գեներալը վստահ է, որ ուժային գերատեսչությունը պետք է ձերբազատվի նախորդ իշխանության հետ անքակտելիորեն կապված մարդկանցից։

Ինչպես տեսնում եք՝ հասարակության շրջանում ԱԱԾ-ի ներսում տեղի ունեցող գործընթացների մասին միանշանակ կարծիք չկա։ Եվ ամեն մեկը հակված է կատարվածին նայել սեփական զանգակատան բարձունքից։ Թերևս այս կամ այն նախաձեռնությունների հաջողության կամ ձախողման լավագույն վկայությունը գործնականում կարտացոլեն այդ քայլերի արդյունքները։ Ոլորտի առանձնահատկություններից ելնելով, իհարկե, այդ քայլերից շատերը չեն կարող տեսանելի լինել։

Թեևս պետք է խոստովանել, որ վերջին երկու տարիների ընթացքում տարբեր պատճառներով ԱԱԾ-ն չափազանց շատ է հայտնվում լրատվամիջոցների գլխագրերում։ Եվ, եթե որոշ մարդիկ դա մեկնաբանում են պրոֆեսիոնալիզմի պակասով, մյուսները համարում են աշխատանքի թափանցիկության արդյունք։

Բայց գլխավոր ցուցանիշը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պետք է լինի ազգային անվտանգության սպառնալիքներին հակազդելը։ Չմոռանանք, որ մինչ օրս չի բացահայտվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործը։

Հիմա, ինչպես երբեք, այդ կառույցը կարիք ունի վերականգնելու իր հեղինակությունը, որը զգալիորեն անկում ապրեց հիշյալ արտահոսքի պատճառով։

54
թեգերը:
Էդուարդ Մարտիրոսյան, Արթուր Վանեցյան, Արգիշտի Քյարամյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
Ըստ թեմայի
127 տոննա ձկան ապօրինի արդյունահանում. ԱԱԾ–ն տարիներով մշակված հանցավոր սխեմա է բացահայտել
Ինչի համար է Վանեցյանն ԱԱԾ հրավիրվում. Արսեն Բաբայանը հրապարակել է ծանուցագիրը
ԱԱԾ–ից կադրային արտահոսքը կանգ չի առնում. «Հրապարակ»
Պետական սահմանին ի՞նչը կարգելվի «ցուցադրել». ԱԱԾ–ն օրենքում փոփոխություններ է առաջարկել