00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Աբովյան time
On air
19:41
33 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուռը կամաց փակեք. գիտե՞նք, թե ում ենք վստահում մեր կյանքը

© Sputnik / Aram NersesyanАвтобусная остановка
Автобусная остановка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագետները կարծում են, որ հանրային տրանսպորտի վարորդների սթափությունը որևէ կերպ չի ստուգվում։ Միևնույն ժամանակ, քիչ չեն ՃՏՊ–ները հենց հանրային տրանսպորտի մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik, Կարինե Հարությունյան. Հանրային տրանսպորտի ոլորտում եթե ստուգումներ իրականացվեն, հավանաբար վարորդների 25-30 տոկոսը վարորդական իրավունքից կզրկվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ոստիկանությանն առընթեր Հանրային խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը։

Երևանի Իսակովի պողոտայում փետրվարի 5–ին 99 համարի երթուղայինը բախվել էր մարդատար ավտոմեքենային, ապա ծառին։ Վթարի հետևանքով 6 ուղևոր տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ։ Որոշ կայքերում լուրեր տարածվեցին, որ վարորդը սթափ չի եղել։ «Արմենիա» ԲԿ–ից, սակայն, մեզ հայտնել էին, որ վարորդի խմածությունը թույլատրելիի սահմանում է եղել։

«Հանրային տրանսպորտի թեման ամենացավոտ, սակայն ոչ ակտուալ թեման է մեր երկրում, այն դեպքում, երբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության դեպքերը քիչ չեն։ Բացի այդ, եթե ասենք, որ ունենք հանրային տրանսպորտ, գուցե այնքան էլ ճիշտ չձևակերպենք, քանի որ իրականում մի կերպ գոյատևող երևույթ է այն հիմա»,–ասաց Ղահրամանյանը։

Նրա խոսքով` հանրային տրանսպորտի վարորդներն առավոտյան պետք է դիսպետչերական կետում բժշկական ստուգում անցնեն։ Սակայն Ղահրամանյանը ենթադրում է, որ նման գործընթաց տեղի չի էլ ունենում, կամ էլ` շատ քիչ երթուղիների դեպքում է կարգը պահպանվում։ Նա կարծում է` պետք է ամեն օր ինչ–որ պատահական երթուղում ստուգումներ իրականացնել, որպեսզի հետագայում ստուգման պրակտիկան ներդրվի։ Ղահրամանյանը բերեց Շվեդիայի օրինակը, որտեղ պետական կառավարման ծառայողական մեքենաների վարորդներին սթափության թեստ անցնելուց հետո են միայն ղեկին նստելու հնարավորություն տալիս։ Այս փոփոխությունը Շվեդիայում ուզում են նաև հանրային տրանսպորտի ոլորտ ներմուծել։

Мэр Еревана Айк Марутян (29 октября 2018). Еревaн  - Sputnik Արմենիա
Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը ներկայացվել է Հայկ Մարությանին

138 վարորդ 1 տարի ժամկետով զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից. տեսանյութ

«Հավանաբար, պետք է ինչ–որ ժամանակահատված անցնի, մենք էլ մեր այս դառը փորձը հաղթահարենք, որ նման համակարգ ներդնենք»,–ասաց նա։

Ղահրամանյանը նշեց նաև, որ հանրային տրանսպորտի մասնակցությամբ ՃՏՊ–ների ժամանակ նաև վարորդներն ունեն իրենց մեղքի բաժինը, սակայն ինչի՞ համար են ստեղծված դիսպետչերական կետերը, եթե չեն վերահսկում վարորդներին։ Նա կարծում է` մինչև հանրային տրանսպորտի խնդիրը կփորձեն լուծել, իրավիճակն այսպես թողնել չի կարելի, քանի որ հանրային տրանսպորտը միայն տրանսպորտային միջոցը չէ` կանգառների ճիշտ տեղաբաշխումն է, երթուղիների կազմակերպումը, վարորդների ընտրությունը և այլն։ Այս ամենը պետք է նախապատրաստել, մինչև տրանսպորտային ցանցը կփոխվի։

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` Հայաստանում ոչ ոք չի ստուգում վարորդի վիճակը երթուղի դուրս գալուց առաջ։ Նրա կարծիքով՝ իրավիճակի պատասխանատուն քաղաքապետարանն է:

«Պաշտոնապես ասում եմ՝ ոչ մի ընկերությունում ներկայում չի պահպանվում այն կարգը, որ պետք է վարորդը ստուգվի, չափեն նրա ճնշումը կամ ստուգեն նախորդ օրն ալկոհոլ ընդունած կամ չընդունած լինելու հանգամանքը, նոր թույլատրեն երթուղի դուրս գալ»,- ասաց Եղիազարյանը։

Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 1-ից 29-ը հայտնաբերվել է 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում են վարել։ Նրանք 1 տարի ժամկետով զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Երևանցիների արկածները տրանսպորտում` խոնարհված, կքանստած, իրար վրա հենված. տեսանյութ

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը, ըստ որի՝ տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվելու է մեքենա վարելու իրավունքից։

Ի դեպ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019–ի սեպտեմբերին հայտարարել էր` տրանսպորտի խնդիրը կլուծվի երկու տարվա ընթացքում։

Լրահոս
0