105–ամյա Նուրհան Ժոզեֆովիչը

105 տարեկանում կյանքը միայն սկսվում է․ ինչու է Իտալիայի քաղաքացին տեղափոխվել Հայաստան

535
(Թարմացված է 12:16 06.03.2020)
Եթե դուք չգիտեք, թե ինչով եք զբաղվելու 105 տարեկանում, ծանոթացեք Նուրհան Յոսուփովիչի պատմությանը։ Նա հենց այդ տարիքում է իրականացրել իր վաղեմի երազանքը՝ Իտալիայից տեղափոխվելով պատմական հայրենիք՝ Հայաստան։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Բաց գույնի աչքեր, հետ սանրած սպիտակ մազեր, մաքուր սափրած դեմք և ամոթխած ժպիտ․ այսպիսի տեսք ունի Իտալիայի քաղաքացի, ծագումով հայ Նուրհան Յոսուփովիչը, որը ոչ ավել, ոչ պակաս 105 տարեկան է։

105-летний гражданин Италии Нурхан Жозефович в Армении (7 февраля 2020 год), Еревaн.
© Sputnik / Aram Nersesyan
105–ամյա Նուրհան Ժոզեֆովիչը

Մենք Նուրհան պապիկի հետ ծանոթացանք Երևանում։ Նա պատմական հայրենիք՝ Հայաստան է տեղափոխվել ընդամենը չորս ամիս առաջ։ Օրերս նա փաստաթղթեր է ներկայացրել քաղաքացիություն ստանալու համար։ Ի դեպ, Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ղեկավարությունը բացառության կարգով նրան քաղաքացիություն կտա ոչ թե վեց ամսում, ինչպես սահմանված է օրենքով, այլ ավելի շուտ։

- Բարև ձեզ,-ասում եմ պապիկին լուսավոր հյուրասենյակի մուտքից և պարզում ձեռքս։

Նա ժպտում է, մի ձեռքով պահում է քայլակը, մյուսով ամուր սեղմում ձեռքս։ Նստում ենք։

Նրան մի բաժակ սառը ջուր են բերում։

-Ջուր շա՞տ եք խմում,-հարցնում եմ ես։

-Պետք է օրական մեկուկես լիտր խմեմ, բայց չեմ կարող։ Մի լիտր հազիվ եմ խմում,- բողոքում է Նուրհան պապը և ուղղում վերնաշապիկի ծալված օձիքը։

Քանի՞ երեխա է պետք ունենալ հեշտ կյանք ու հարգված ծերություն ունենալու համար

Ի դեպ, Հայաստանի ջրի որակը զարմացրել է Նուրհան պապին։ Նա հավանել է նաև արևոտ եղանակը։ Պատմական հայրենիք գալու հենց առաջին օրը հասկացել է՝ մեծ սխալ է գործել, որ ավելի վաղ չի եկել այստեղ։

Նա իրեն այստեղ շատ լավ է զգում։ Սպասում է տաքերն ընկնելուն, որպեսզի զբոսնի, ավելի լավ ծանոթանա հայրենիքին։ Նուրհան պապը հատուկ ռեժիմ չունի, բայց նրա առավոտը, որպես կանոն, սկսվում է 8:00-ից։ Նախաճաշին խմում է թեյ կամ կաթ, ուտում պանիր և պարտադիր մի քանի գդալ մուրաբա։ Նա երկարակեցության գաղտնիք չունի, բայց մարդկանց խորհուրդ է տալիս ամեն ինչում պահել չափի զգացումը։

Իտալիայի քաղաքացին Թուրքիայից

Նա քիչ բան է պատմում իր մասին։ Կա՛մ հիշողությունն է տարիների ընթացքում թուլացել, կա՛մ էլ Թուրքիայում Իտալիայի դեսպանատանը դիվանագիտական ծառայությունն է նրան այդքան զուսպ դարձրել։

«Ես ծնվել եմ Թուրքիայի Օրթա գյուղում 1915թ-ին։ Հիմա արդեն 2020 թվականն է, եթե հանենք 1915,  կստացվի 105։ Ահա այդքան ապրում եմ այս աշխարհում», - ասում է Յոսուփովիչը։

Չնայած նրա ծննդյան տարեթիվը համընկել է արյունոտ իրադարձությունների հետ, բայց Հայոց ցեղասպանությունը շրջանցել է Նուրհան պապի ընտանիքը։ Նա դժվարանում է պատասխանել՝ ինչպես է իր ընտանիքին հաջողվել փրկվել այդ սարսափելի տարիներին։ Հնարավոր է` նրանց փրկել է Իտալիայի քաղաքացիությունը։

Նուրհանի հայրը առևտրական է եղել, ընտանիքն ապրել է Ստամբուլում, ոչ մի բանի կարիք չի ունեցել։ Ավելի ուշ Յոսուփովիչները հիմնավորվել են Անկարայում։

Նուրհանի նախնիներն Առաջին համաշխարհային տարիներին ստացել են Իտալիայի քաղաքացիություն, ուստի նա ծնվելուց հետո ստացել է իտալական անձնագիր։ Այդ պատճառով հարցը, թե որ դպրոց պիտի գնա, երկար չի քննարկվել. տղային տարել են իտալական դպրոց։

«Տղերք, չքաշեք ո՛չ հայերին, ո՛չ ձեզ». ինչպես է Շավարշ քեռին խրատում Օսեթիայի միգրանտներին

Դպրոցն ավարտելուց հետո Նուրհանը հինգ տարի աշխատել է Թուրքիայում իտալական բանկի մասնաճյուղում։ Հասկանալով, որ աշխատանքը հեռանկարային չէ, նա ազատվել է աշխատանքից։ 1950թ.-ին աշխատանքի է անցել Թուրքիայում Իտալիայի դեսպանատանը։ Սկսել է մշակույթի հարցով քարտուղարի պաշտոնից, հետո աշխատել դեսպանատանը՝ որպես ռազմական կցորդի երրորդ, այնուհետև երկրորդ և վերջապես առաջին քարտուղար։ 1980թ.-ին անցել է թոշակի։

Կառավարությունը վերջերս Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Յոսուփովիչին պարգևատրել է շքանշանով։

Орден правительства Италии, присужденный 105-летнему гражданину Италии Нурхану Жозефовичу (7 февраля 2020 год), Еревaн.
© Sputnik / Aram Nersesyan
Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Նուրհան Ժոզեֆովիչի ստացած շքանշանը

Նոր կյանք

Դիվանագիտական ծառայությունն ավարտելուց հետո Նուրհանը մեկնել է Իտալիա։ Նա իր թոշակով բնակարան է վարձել Հռոմում և շատ ճանապարհորդել։

«Իտալիայում այնքան բան կարելի է տեսնել, որ այնտեղ ապրած տասը տարին բավական չէ», - ասում է Նուրհան պապը։

Կնոջ մահից հետո մենակ է մնացել և որոշել վերադառնալ Ստամբուլ, որտեղ ապրում են քույրը և զարմիկը։ Ի դեպ, Յոսուփովիչի կինը հունգարուհի է եղել։ Նրանք միասին ապրել են 44 տարի, բայց երեխա չեն ունեցել։

Նուրհանը քիչ է խոսում կնոջ մասին։ Նրանք ծանոթացել են Ստամբուլում։ Շուտով դիվանագետն ամուսնության առաջարկ է արել նիդեռլանդական KLM ավիաընկերության աշխատակցուհուն։

«Նա աշխատում էր KLM-ում և հաճախ էր գալիս ինձ մոտ։ Ինչ-որ պահի մենք հասկացանք, որ սիրում ենք իրար և ամուսնացանք», - պատմում է Յոսուփովիչը։

Հարցին, թե ով է առաջինը սիրո խոստովանություն և ամուսնության առաջարկ արել, Նուրհան պապը զարմացած և հպարտությամբ ասում է․ «Իհարկե ես»։

Ստամբուլում ապրած ժամանակաշրջանի մասին չի պատմում։ Հետաքրքիր չի համարում. չէ՞ որ հենց հիմա է սկսվել իր կյանքի կարևոր փուլը՝ կյանքը պատմական հայրենիքում։

Իսկ սա արդեն բոլորովին ուրիշ պատմություն է։

105-летний гражданин Италии Нурхан Жозефович в Армении (7 февраля 2020 год), Еревaн.
© Sputnik / Aram Nersesyan
105–ամյա Նուրհան Ժոզեֆովիչը
535
թեգերը:
Դիվանագետ, Թուրքիա, Հայաստան, Իտալիա, տղամարդ, Նուրհան Յոսուփովիչ
թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (85)
Ըստ թեմայի
«Նույնիսկ Պուտինին ոչինչ չասաց». պատմաբանը նոր փաստեր է «գաղտնազերծել» Վարդանյանների մասին
«Մեծացանք, քիչ–քիչ սեր առաջացավ». ԱԱԾ–ն Գոհար Վարդանյանին նվիրված տեսանյութ է պատրաստել
Ինչու էր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանն արտասահմանում խուսափում հայերից
Տաթևիկ Ռևազյան, արխիվային լուսանկար

«Ինչ լուրջ ա»․ Տաթևիկ Ռևազյանը դստրիկի հետ նոր լուսանկար է հրապարակել

17
(Թարմացված է 20:12 09.08.2020)
Փոքրիկը լույս աշխարհ է եկել մայիսի 19–ին՝ Դանիայում, որտեղ և ապրում է Ռևազյանի ընտանիքը։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Facebook-ի իր էջում դստեր` Մոնթեայի հետ նոր լուսանկար է հրապարակել։

Մայրիկն ու բալիկը լողափին են, Տաթևիկը լայն ժպտում է, իսկ փոքրիկը կիսադժգոհ դեմք է ընդունել։ Նրա հագին գեղեցիկ վարդագույն շորիկ է և արևապաշտպան գլխարկ։

«Ինչ լուրջ ա», «սիրուններ», «շատ սիրուն բալիկ է, Տաթևիկ ջան, առողջ մեծանա»,- գրել են Ռևազյանի հետևորդները։

Հիշեցնենք՝ մայիսի 19–ին հայտնի դարձավ, որ ծնվել է Տաթևիկ Ռևազյանի առաջնեկը` դստրիկը։ Նա լույս աշխարհ է եկել Դանիայում, որտեղ և ապրում է Ռևազյանի ընտանիքը։

17
թեգերը:
Դանիա, Սևան, Լուսանկար, դուստր, Տաթևիկ Ռևազյան
Ըստ թեմայի
Մոնթեան ու մայրիկը. Տաթևիկ Ռևազյանը՝ դստերը կրծքով կերակրելու մասին
Տաթևիկ Ռևազյանը պարզաբանումներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին
Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումն ուղարկվել է ոստիկանություն
Տաթևիկ Ռևազյանը նորածին դստեր լուսանկարն է հրապարակել. նա արդեն մեկ ամսական է
Վլադիմիր Գասպարյան, արխիվային լուսանկար

Վլադիմիր Գասպարյանին կձերբակալե՞ն․ նրա տան մոտակայքում ոստիկաններ են հավաքվում

143
(Թարմացված է 19:37 09.08.2020)
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Գասպարյանի տնից ուղիղ եթեր է մտել և ասում է, որ սպասում են ոստիկանների ժամանմանը։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը Facebook-ում տեղեկացրել է, որ իր պաշտպանյալին պատրաստվում են ձերբակալել։
«Վ. Գասպարյանի Սևանի տան մոտակայքում հայտնվել է ոստիկանական Նիվա, իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Գասպարյանին ձերբակալելու համար», - գրել է նա։


Քիչ անց Աթանեսյանը Գասպարյանի տնից ուղիղ եթեր է մտել և ասել, որ սպասում են ոստիկանների ժամանմանը։

Հիշեցնենք` ՀՔԾ–ում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս: Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։

143
թեգերը:
Տիգրան Աթանեսյան, պաշտպան, փաստաբան, Ձերբակալում, Վլադիմիր Գասպարյան
Ըստ թեմայի
Վլադիմիր Գասպարյանին, Լևոն Երանոսյանին ու նախկին պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել
Վլադիմիր Գասպարյանը 900 մլն դրամ պետք է վճարի իր տան նախկին սեփականատիրոջը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հարցաքննել են
«Սթափվե՛ք, մենք արդեն անցնում ենք այս կարմիր գծերը». Վլադիմիր Գասպարյանը մտահոգված է
Труп младенца в канале

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել 14-ամյա պատանու դին

0
Սևանից ժամանած հատուկ ջրասուզակը մի քանի ժամ կատարում էր որոնողական աշխատանքներ՝ տղայի դին հայտնաբերելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել 14-ամյա պատանու դի։ Մահացախը 15-ամյա Մհեր Ե․-ն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 9-ին, ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարը պատանի է ընկել։

Սևանից ժամանած հատուկ ջրասուզակը մի քանի ժամ կատարում էր որոնողական աշխատանքներ՝ տղայի դին հայտնաբերելու ուղղությամբ:

0
թեգերը:
Դիակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), փրկարար, ջրահեղձ, Հրազդան, Սևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն