Արսեն Թորոսյան

«Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը». Արսեն Թորոսյանը խորհուրդներ է տվել

91
(Թարմացված է 18:40 07.02.2020)
Նախարար Թորոսյանը խոսել է երկրում առկա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակների մասին և ցուցումներ տվել։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը` խոզի գրիպ, թռչնի գրիպ, դինոզավրի գրիպ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով»,–տեղեկացրել է նա։

Սեզոնային գրիպից պաշտպանվելու համար նախարարը խորհուրդ է տալիս պատվաստվել, ինչպես նաև պահպանել ՍՇՎ-ներով մարդկանց հետ կոնտակտի բացակայությունը, պահպանել անձնական հիգիենան։

Վերջում Թորոսյանը հորդորել է հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին։

Իսկ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքն էլ տեղեկացնում է, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարությունների դեռևս 2010 թվականից «Խոզագրիպ» եզրույթն այլևս կիրառելի չէ:

2010 թվականից գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը համարվում է մարդու համար սեզոնային գրիպի հարուցիչ և այլևս չունի համավարակ՝ պանդեմիա առաջացնելու ներուժ: Ավելին՝ վերջինս արդեն 10 տարի է շրջանառում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում:

Նշենք, որ գրիպի Ա տեսակի H1N1, H3N2 ենթատեսակների և գրիպի Բ տեսակի (դրանք ներկայումս, որպես մարդու գրիպի տեսակներ և ենթատեսակներ, շրջանառում են թե եվրոպական տարածաշրջանի երկրներում, և թե Հայաստանում) դեմ առկա է պատվաստանյութ, ինչով ապահովված են բոլոր բժշկական կազմակերպությունները, որն էլ համարվում է գրիպի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Ավելին, բժշկական կազմակերպություններն ապահովված են հետգրիպային բարդություններով պացիենտների բուժում ապահովող դեղով:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

Ուկրաինայում թռչնագրիպ կա՞. արգելվել է թռչնի ու թռչնամթերքի ներմուծումը Հայաստան

  • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համահունչ,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային։
91
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, պոլիկլինիկա, Հայաստան, Արսեն Թորոսյան, գրիպ
Ըստ թեմայի
Ուկրաինայում թռչնագրիպ կա՞. արգելվել է թռչնի ու թռչնամթերքի ներմուծումը Հայաստան
Հայաստանում մարդկանց մոտ խուճապ կա. որ դեպքում են կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցկացնում
Հայաստանում 40 մարդ է հետազոտվել կորոնավիրուսի կասկածով. արդյունքը հայտնի է