Վիգեն Հակոբյան

Վանեցյանի կողքին օդիոզ անձնավորություններ չեն լինի. Հակոբյանը` Վանեցյանի մասին

54
Քաղտեխնոլոգն օրինաչափ ու տրամաբանական է համարում, որ ԱԱԾ նախկին տնօրենն ուզում է իրեն հեռու մնալ ներկայիս իշխանությունից։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն Sputnik Արմենիա մուլտիմեդոն մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է դառնալ ընդդիմադիր առաջնորդ, որի շուրջ մարդիկ կարող են համախմբվել։

Տպագիր ԶԼՄ–ների  ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին ղեկավարը հայտնել էր, որ մտադիր է կենտրոնամետ-աջ ուղղվածություն ունեցող կուսակցություն ստեղծել։ Նա չի նշել, թե երբ է լինելու կուսակցության հիմնադիր համագումարն ու ովքեր են ներառվելու նոր թիմում, բայց խոստացել է` ժամանակի ընթացքում բոլորն ամեն ինչ կիմանան։

Հակոբյանը կարծում է, որ Վանեցյանը քաղաքական դաշտ է մտել ԱԱԾ տնօրենի պաշտոնը լքելուց անմիջապես հետո։ Հրաժարականի տեքստում արդեն իսկ  քաղաքական գնահատականներ կային, իսկ դեկտեմբերին Վանեցյանը, ինչպես ինքն է ասում, ժողովրդավարության աջակցության հիմնադրամ բացեց։ 

 «Վանեցյանը որոշ ռեսուրսներ ունի, խոսքը ֆինանսների, արտաքին կապերի մասին է։ Այս առումով հետաքրքրական են այն լուրերը, որ նա կապեր ունի Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ», – նշեց  Հակոբյանը։

Հաշվի առնելով Կադիրովի անձն ու ազդեցությունը դժվար չէ երևակայել` ինչ կարևոր գործոն է դա հատուկ ծառայությունների նախկին ներկայացուցչին «գովազդելու» համար։

Քոչարյանի, ՀՀԿ–ի կողմից լինելը «նորաձև չէ». Վանեցյանին կհաջողվի՞ համախմբել ընդդիմությանը

Միաժամանակ Հակոբյանը օրինաչափ է համարում, որ Վանեցյանն ուզում է  առանձնանալ նախորդ իշխանությունից։ Քաղտեխնոլոգը գրեթե վստահ է, որ Վանեցյանի թիմում հանրահայտ օդիոզ կերպարներ չեն լինելու։ Սակայն Հակոբյանը չի բացառում, որ ժամանակի ընթացքում ԱԱԾ նախկին տնօրենի կողքին կարող են հայտնվել նաև ներկայիս իշխանության որոշ ներկայացուցիչներ։ Փորձագետի կարծում է` իշխող թիմում անթերի մթնոլորտ չէ, ինչպես ցանկացած այլ քաղաքական ուժի ներսում։ Հնարավոր է` ժամանակի ընթացքում  այստեղ էլ որոշակի փոփոխություններ լինեն։

Վանեցյանը քաղաքականության մեջ մեկնարկային առավելություն ունի. Բոզոյանը նշեց` որն է այն

Հիշեցնենք` 2019–ի սեպտեմբերի 16-ին Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, իսկ ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը։ Դրանից հետո Փաշինյան–Վանեցյան հարաբերությունները սրվեցին, քանի որ Վանեցյանն իր հայտարարության մեջ նշել էր` թող իր հրաժարականը լինի «Կանգ առ»-ի սթափեցնող կոչ։

54
թեգերը:
Արթուր Վանեցյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Վիգեն Հակոբյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Կարևորություն չունեն այս բանավեճերը». Ավինյանը` Վանեցյան–իշխանություն լարվածության մասին
«Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է». Արթուր Վանեցյանը նոր գրառում է կատարել
Վանեցյանն առաջարկում է փոխել վարչապետին
Արթուր Վանեցյանին հրավիրել են Քննչական կոմիտե