Թմրանյութ

Թմրանյութ սուրճի փոխարեն. ինչպես է Իրանից Հայաստան թմրանյութ ներկրվում ու արտահանվում

71
(Թարմացված է 12:57 07.02.2020)
Հայաստանը թմրաբիզնեսի խաչմերուկում է։ Իրանցու ուղեբեռում հայտնաբերվել է ԻԻՀ–ից Դոհա և Կուալա Լումպուր տեղափոխվող ավելի քան 1 կգ թմրանյութ։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Մեղրիի անցակետում Իրանի քաղաքացի Ս.Հ-ի ուղեբեռում հայտնաբերել են 900 գրամ «կետամին» տեսակի հոգեմետ նյութ` թաքցրած սուրճի փաթեթների մեջ:

Իրանցին հայտնել է, որ մենակ չի գործել, այլ իր համերկրացու` Մ.Մ.-ի հետ, որին հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում։  Իրանցին  պատրաստվում էր մեկնել Երևան-Դոհա-Կուալա Լումպուր ուղղությամբ: Նրա ուղեբեռի մաքսային զննմամբ ևս հայտնաբերվել է սուրճի 49 փաթեթ` «կետամինի» պարունակությամբ` 1 կգ 335 գրամ ընդհանուր քաշով։

Մաքսանենգության բացահայտված դեպքերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր, Իրանի քաղաքացիները ձերբակալվել են:

Ո՞ր երկրներից է թմրանյութ հասնում ՀՀ, կամ 1 կգ թմրանյութ` Երևանի գիշերային ակումբի համար

Նշենք, որ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը լրագրողների հետ հանդիմպանը հայտնել էր, որ Հայաստանը տարանցիկ ուղի է հանդիսանում` ԻԻՀ–ից այլ երկրների թմրանյութերի փոխադրման համար։

Պաշտոնական տվյալներով` 2018թ–ի համեմատ 2019թ–ին Հայաստան ներկրվող  թմրամիջոցների ծավալն ավելացել է ավելի քան 10 անգամ։

Կեսգիշերին թմրանյութերի փաթեթ են նետել «Սևան» ՔԿՀ–ի տարածք

2019թ–ի ընթացքում Հայաստանի սահմանին հայտնաբերել ու առգրավվել է  11 կգ ափիոն, 8.2 կգ մետամֆետամին, 3 կգ կետամին, 1.3 կգ մարիխուանա և հաշիշ, հաշիշի յուղի պարունակությամբ 74 էլեկտրոնային սիգարետ և մուշտուկ, թմրամիջոց և հոգեմետ նյութեր պարունակող 16 500 դեղահաբ։

71
թեգերը:
սուրճ, Իրանի Իսլամական Հանրապետություն, թմրանյութ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ են ձերբակալել Հովհաննիսյանին և Քուշիտաշվիլուն. փաստաբանը պարզաբանումներ է տվել
Իրանցին փորձել է մեծ քանակությամբ թմրանյութեր բերել Հայաստան, ՊԵԿ–ը կանխել է
Հայ ընկերոջ հետ ձերբակալված Ռուսաստանի չեմպիոնին հեռացրել են բռնցքամարտի հավաքականից
Կոնֆետների մեջ «բուպրենորֆին» թմրամիջոցի դեղահաբեր է թաքցրել. Բագրատաշենում հայտնաբերել են