Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը Սարգսյանին նշանակել է Ջրային կոմիտեի նախագահ

123
(Թարմացված է 19:11 06.02.2020)
Ջրային կոմիտեն նոր նախագահ ունի. համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Սարգսյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սարգսյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մինչ այդ Ջրային կոմիտեի նախագահը Վարդան Մելքոնյանն էր, որը ՀՀ վարչապետի որոշմամբ այս տարվա  հունվարի 9-ին ազատվել էր պաշտոնից։

Մելքոնյանն այդ պաշտոնում էր նշանակվել 2019 թվականի մարտի 29-ին։

123
թեգերը:
Նախագահ, Ջրային կոմիտե, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մեր պաշտոնի վերաբերյալ քննարկման կարիք չկա». Սարգսյանը` իր և Էդուարդ Մարտիրոսյանի մասին
Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հայաստանի ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար
Ամուսինն ու որդին կնոջը քաշքշելով տարել են Քննչական բաժնից. հանգամանքները պարզվում են
Նոր նշանակումներ` ԱԱԾ–ում