Երևան. արխիվային լուսանկար

Ձյուն կգա, բայց ձնագնդի խաղալ չենք հասցնի. եղանակի տեսություն

125
(Թարմացված է 16:01 05.02.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 8–10 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում վաղը ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ: Եղանակի մասին կանխատեսումները ներկայացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Ըստ հաղորդագրության` օդի ջերմաստիճանը փետրվարի 6-7-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, 8-10-ին նույնքան կնվազի:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում փետրվարի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ին սպասվում են տեղումներ, 8-ի երեկոյան ժամերին և 9-ին՝ ձյան տեսքով։ Փետրվարի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 10–12, գիշերը`2–4 աստիճան տաքություն։

Հայաստանում վարորդներին ոչ թե կհորդորեն, այլ կստիպեն 4 ամիս երթևեկել ձմեռային անվադողերով

125
թեգերը:
օդի ջերմաստիճան, ձմեռ, Երևան, ձյուն, Մարզ, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում (690)
Ըստ թեմայի
Բալային համակարգը հասավ նաև ԱԻՆ. ինչպես կխրախուսեն «արագությունը գերազանցողներին»
Անտառներում ուզում են ճանապարհ բացել. ծառահատումներն անխուսափելի՞ կլինեն
Զանգուլակ ենք կախում ու նետում աղբը. Սիմոնյանն առաջարկում է արգելել բնական եղևնու վաճառքը