Շոկոլադ. արխիվային լուսանկար

«Շատ կարճ` իմ Վալենտինի նվերի մասին». Սոնայի սպասումներն ու Գրիգի զայրույթը

182
(Թարմացված է 15:35 05.02.2020)
Հայտնի զույգը հումորային տեսանյութ է հրապարակել և ցուցադրել կին–տղամարդ հարաբերությունների նրբությունները։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի— Sputnik. Դերասան Գրիգ Գևորգյանի կինը` պարուհի Սոնա Եսայանը, insragram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել ամուսնու հետ։ Տեսանյությում Սոնան փորձում է պարզել, թե ինչ նվեր պետք է ստանա փետրվարի 14–ին`Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ։

Ովքեր և ինչպես ամուսնացան 2019 թվականին. աղմկահարույց հարսանիքների 5–յակ

«Շատ կարճ` իմ Վալենտինի նվերի մասին»,–տեսանյութին կից գրել է Սոնան։

View this post on Instagram

A post shared by Sona Yesayan (@sona_yesayan_dance_studio) on

Հայտնի զույգի երկրպագուներին տեսանյութը մի լավ ուրախացրել է։ Նրանք համաձայնել են, որ հայ տղամարդը որքան էլ փորձի ռոմանտիկ քայլեր անել, միևնույն է` կլինեն թերացումներ։

««Այ սա եղավ հայկական «ավանդական» Վալենտին», «տղաների մեծ մասն այդպես է վարվում», «Ինչ լավն եք»»,–գրել են նրանք։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2019 թվականի սեպտեմբերի 8-ին` ավելի քան վեց տարի ընկերություն անելուց հետո:

Գրիգն ու Սոնան հայկական ավանդական հարսանեկան արարողություն չէին կազմակերպել, այլ ամեն ինչ արել էին, որ առավելագույնս վայելեն իրենց կյանքի կարևորագույն օրը: Նրանք հրաժարվել էին հարսի պարից, շոու ծրագրից և այն ամենից, ինչը կարող էր իրենց անհանգստություն պատճառել, անտեղի ժամանակ խլել ու լարվածություն առաջացնել:

«2020 թվական, բռնվի՛ր». Գրիգի և Սոնայի սիրառատ լուսանկարը Դուբայից

182
թեգերը:
Հայաստան, դերասան, ինստագրամ, երգչուհի
Ըստ թեմայի
Հայուհիների հաղթարշավը Սոչիում. «Նոր ալիքի» առաջին երկու տեղը Հայաստանինն է
«Անհարմար է, մի՛ արեք նման բաներ». շոու բիզնեսի ներկայացուցիչները վճարո՞ւմ են հարկերը
Երիտասարդ և սիրահարված. հայկական շոու բիզնեսի և սպորտի 5 ամենագեղեցիկ զույգերը
Հայ գեղեցկուհիները և «Արա գեղեցիկ»-ները`միջազգային բեմերում. ով որ մրցույթին է մասնակցելու