Ձմեռային ճանապարհ. արխիվային լուսանկար

Հայաստանում վարորդներին ոչ թե կհորդորեն, այլ կստիպեն 4 ամիս երթևեկել ձմեռային անվադողերով

309
(Թարմացված է 13:53 05.02.2020)
«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորն առաջարկում է պարտավորեցնել վարորդներին դեկտեմբերի 1–ից մարտի 31–ը ձմեռային անվադողեր օգտագործել։ Նա վստահ է, որ դա կնվազեցնի վթարների թիվը ձմեռվա ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքն ու կից նորմատիվ ակտերը, որոնք առաջարկել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Դալլաքյանը։

Պատգամավորն առաջարկում է վարորդներին պարտավորեցնել դեկտեմբերի 1–ից մարտի 31–ը ամառային անվադողները փոխարինել ձմեռայիններով։ Պահանջը չկատարելու դեպքում նա առաջարկում է վարորդներին տուգանել 20 հազար դրամով։

Ընդ որում, առաջարկվում է տաքսու վարորդների նկատմամբ է՛լ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել։ Նրանք օրենքը խախտելու դեպքում սպիտված կլինեն 25 հազար դրամ վճարել։

138 վարորդ 1 տարի ժամկետով զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից. տեսանյութ

Նույն փոփոխությունների համաձայն` առաջարկվում է ձմռանն առանց մոտակա լույսերը միացնելու երթևեկելու համար սահմանել 5000 դրամ տուգանք։

Կառավարությունն էլ է նման օրինագիծ առաջարկել։ Սակայն ի տարբերություն պատգամավորի նախաձեռնության` կառավարության փաստաթղթում մոտակա լույսերի մասին կետ չկա։

Դալլաքյանն ասաց, որ տարիներ շարունակ կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները կոչ էին անում քաղաքացիներին անվտանգության նկատառումներից ելնելով` ձմեռվա ամիսներին ձմեռային անվադողեր օգտագործել, սակայն այդ կոչերը հասցեատիրոջը չէին հասնում։ Հետևաբար, այժմ պետք է ավելի խիստ միջոցների դիմել։

Անվտանգ երթևեկության կարևոր բաղադրիչ է նաև մոտակա լույսերի օգտագործումը։ Դալլաքայնի խոսքով` այլ երկրների վիճակագրությունը ցույց է տալիս, որ միացրած մոտակա լույսերը թույլ են տալիս 15-17%–ով կրճատել ՃՏՊ–ների թիվը։

Զգուշացիր ավտոմեքենայից. որ խախտման դեպքում որքան միավոր կկորցնեն վարորդները. տեսանյութ

«Ավելին, շատ երկրներում մոտակա լույսերն ամբողջ տարի միացված են, իսկ մենք միայն չորս ամիս ենք առաջարկում»,–ասաց նա։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հակաճառեց Դալլաքյանին։ Նրա խոսքով` օրենքը կարող է լրացուցիչ ֆինանսական բեռ դառնալ վարորդների համար, առանց այդ էլ յուրաքանչյուր գիտակից վարորդ ձմռանը փոխում է անվադողերը։ Ինքը` Պողոսյանը, տարվա ցանկացած եղանակի ձմեռային անվադողերով է երթևեկում ու վստահ է, որ այդպես ավելի անվտանգ է։

Պողոսյանի փաստարկները համոզիչ չէին օրինագծի հեղինակի համար։ Դալլաքյանի խոսքով` յուրաքանչյուր վարորդ պետք է հասկանա, որ օրենքն ընդունվում է ոչ թե իր, այլ իր կողքի մեքենայի վարորդի համար։ Այլ կերպ ասած, եթե Х վարորդը ձմռանն անպայման փոխում է անվադողերը, ապա չի կարելի վստահ լինել, որ մնացածն էլ են այդպես անում։ Հետևաբար, վթարների վտանգը պահպանվում է։

Օրինագծի հարակից զեկուցող, իշխող խմբակցության ներկայացուցիչ ու Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն իր հերթին առաջարկեց հրաժարվել մոտակա լույսերի մասին կետից։ Մյուս կետերում նա սատարեց Դալլաքյանի առաջարկությանն ու կոչ արեց հանձնաժողովին նախագծի օգտին քվեարկել։

«Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ». Նաիրա Զոհրաբյանը բալային համակարգը ծուղակ է համարում

309
թեգերը:
օրինագիծ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Տուգանք, ձմեռ, վարորդական իրավունք, վարորդ
Ըստ թեմայի
Հայ վարորդները քննությո՞ւն կհանձնեն Ռուսաստանում. մեկնաբանում է Ռուսաստանի օմբուդսմանը
Վարորդները 2020թ–ի հունվարի 1-ից կսկսեն տուգանվել բալային նոր համակարգով
Տուգանքների նոր համակարգ ՃՈ–ից. ի՞նչ պետք է իմանան վարորդները
Բալային համակարգը տաքսու վարորդներին փողոց է հանել. կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Արման Թաթոյան

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների փոխանակումը. ՄԻՊ–ը դիմել է միջազգային հանրությանը

13
(Թարմացված է 12:28 27.11.2020)
Արման Թաթոյանը կարծում է, որ ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրատապ դիմել է միջազգային հանրությանը` հայտնելով, որ Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը։

«Դիմում եմ միջազգային հանրությանը և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող արտերկրյա կառույցներին. անհրաժեշտ է առավելագույն հնարավորություններով ու իրական քայլերով հրատապ լուծել այս խնդիրը՝ պատերազմական ամենածանր հանցագործություններից ու անմարդկային, դաժան գերությունից մարդկանց ազատելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ–ն ասում է` ադրբեջանական իշխանությունները որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից, ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։

Ըստ Թաթոյանի` ակնհայտ է, որ Ադրբեջանն այս ամենով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների ու գերիների ընտանիքների անդամներին:

Լրատվամիջոցների ու հատկապես սոցիալական մեդիայի ադրբեջանական աղբյուրներից անընդհատ հրապարակվում են տեսանյութեր ու լուսանկարներ, թե ինչպես է ադրբեջանական ԶՈւ–ն անարգում հայկական կողմի զինծառայողների դիերը, խոշտանգում ու նվաստացնում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։ Թաթոյանը կարծում է, որ պատերազմական գործողությունների ողջ ընթացքում ակնհայտ էր, որ ադրբեջանական իշխանությունները խրախուսում են այս դաժանություններն ու նվաստացումները՝ նպատակ ունենալով Ադրբեջանում բորբոքել էթնիկ հայերի նկատմամբ ատելություն ու թշնամանք, հերոսացնել դրանք կատարողներին:

«Իշխանություն չունենք». գերիների հարցով հայ արվեստագետները կդիմեն միջազգային կառույցներին

ՄԻՊ–ի խոսքով` ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։

Հիշեցնենք, որ այս օրերին անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անում կառավարության առջև` պահանջելով, որ իրենց զավակներից որևէ լուր տան, գերիների փոխանացման գործընթաց սկսեն։

13
թեգերը:
Արման Թաթոյան, Ադրբեջան, գերի, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Մարուքյանը հայ գերիների հարցով դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին
Փաշինյանն ահաբեկիչների ու գերիների հարցը քննարկել է Մուշիկիվաբոյի հետ
Նախկին նախարարը կոչ է անում փրկել Ադրբեջանի ստրկության մեջ հայտնված հայ գերիներին
Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանին մեղադրանք է առաջադրվել

43
(Թարմացված է 12:15 27.11.2020)
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահը մեղադրվում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։
Այդ առնչությամբ Մամիջանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։

Հայկ Մամիջանյանին ձերբակալեցին նոյեմբերի 20–ին, իսկ հաջորդ օրը բաց թողեցին, քանի որ դատարանը ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ:

«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչներից մեկի կողմից ներգրավվեցի որպես մեղադրյալ (կարգավիճակս կասկածյալից դարձավ մեղադրալ)»,–գրել է նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նոյեմբերի 11–ից սկսած հայաստանյան 16 ընդդիմադիր կուսակցություն հանրահավաքներ են կազմակերպում` իրենց անհամաձայնությունը հայտնելով եռակողմ հայտարարությանն ու պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը։ 

Նույն այդ պահանջով հացադուլ են հայտարարել ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն ու ՀՅԴ–ական Գարիկ Ավետիսյանը։ Նրանց են միացել ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը և 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը։

43
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Մեղադրանք, Հայկ Մամիջանյան
Ըստ թեմայի
Արթուր Վանեցյանին մեղադրանք կառաջադրվի. նա ՀՔԾ–ում է
«Չեմ ընդունել, ցուցմունք չեմ տվել». Բաբայանին ու Մանուկյանին ՀՔԾ–ն մեղադրանք է առաջադրել
Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, որը նա չի ընդունում 
Մայր Աթոռ սուրբ Էջմիածին

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը դուրս կբերվի. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնն է

0
(Թարմացված է 12:29 27.11.2020)
Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա ժողովրդին և հայրենի մեր երկիրը:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 28-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

«Տոնին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում ժամը 10:30-ին կմատուցվի պատարագ: Այս առիթով դուրս կբերվի և Ս. Պատարագի ընթացքում տաճարում կմնա Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վերջում կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա ժողովրդին և հայրենի մեր երկիրը:

0
թեգերը:
պատարագ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Սուրբ Գեղարդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ըստ թեմայի
Մայր աթոռը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի պղծման փաստը
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. Մայր աթոռը հաստատեց
Ցավն ու վիշտը վերածելու ենք ուժի և զորության. Մայր աթոռում զոհվածների հիշատակի պատարագն է