«Տարմանի» թատերախմբի բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը` փորձի  ժամանակ

«Բախտաշենը ո՞ր կողմն է». Նորքի տուն-ինտերնատի բնակիչները կպատմեն իրենց «Մոռացված հեքիաթը»

337
(Թարմացված է 17:27 04.02.2020)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Նորքի տուն-ինտերնատում ու հետևել ներկայացման վերջին փորձին։ Պատկառելի տարիքի դերասանները պատանեկան աշխուժությամբ երգում են, պարում ու հուզիչ մենախոսություններ ասում։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Նորքի տուն-ինտերնատի հանդիսությունների սրահի դռան հետևից երաժշտություն է լսվում, այնուհետև հզոր ու բարձր խմբային գոռոց` «ընկերովի մահը հարսանիք է»։ Ինտերնատի «Տարմանի» թատերախմբի վերջին փորձն է։ Պատկառելի տարիքի «դերասանները» Հովհաննես Թումանյանի հեքիաթներով «գործված» ներկայացում են խաղում, որն ունի սիմվոլիկ «Մոռացված հեքիաթ» խորագիրը։ «Տարմանին» բեմ է բարձրանալու Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Репетиция труппы Тармани Норкского дома-интерната
© Sputnik / Andranik Ghazaryan
Նորքի տուն–ինտերնատի «Տարմանի» թատերախմբի անդամներն ու բեմադրիչը` ներկայացման վերջին փորձին

Բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը պատմում է, որ թատերախմբի անունն ընտրելիս շատ չեն տատանվել ու ելման կետ ընդունելով «պարմանի» բառը` այն միքսել են «տարեցի» հետ։ Ներկայացման խորագրի հարցում նույնպես գեղեցիկ գաղափար կա` ծերերը երեխաների նման հեքիաթներ են սիրում, բայց գուցե մոռացել են դրանք, իսկ այս ներկայացումը հետահայաց է դեպի մանկություն։

Худрук труппы Тармани, постановщик Гарник Сейранян показывает актрисе Джульетте Ширханян как лучше сыграть сценку
© Sputnik / Andranik Ghazaryan
Նորքի տուն–ինտերնատի «Տարմանի» թատերախմբի անդամներն ու բեմադրիչը` ներկայացման վերջին փորձին

Նորքի տուն–ինտերնատի բնակիչներն իսկապես չարաճճի երեխաների են նման. ոմանք շատ լավ գիտեն ներկայացման ողջ սցենարը, բայց երբեմն գերադասում են փորձին վատառողջ լինել ու տեղից հուշել բեմադրիչին, մյուսները խառնում են խոսքերը, ոմանք էլ բոլորին հուշում են իրենց բառերը։ Բայց բեմադրիչին ամենաշատը նյարդայնացնում է, երբ նրանք իրենց սցենարային խոսքից հետո հումորային ու իրար «կծող» ռեպլիկներ են անում։ Նա մի կողմ է դնում «գործիքը», որով երաժշտություն է միացնում ու խիստ նկատողություն անում, իսկ «դերասանները» գլուխները կախ լսում են։ Միայն տիկին Ժենյան է ժամանակ առ ժամանակ ըմբոստանում կամ կամակորություն անում, բայց Գառնիկը նրան հանդարտեցնելու ձևն էլ է գտել `ժպտում է ու ասում` «հա, բռատ»։ Բոլորը սկսում են ծիծաղել, լարվածությունն անցնում է։ 

Актриса труппы Тармани Норкского дома-интерната Женя Геворкян на репетиции
© Sputnik / Andranik Ghazaryan
Նորքի տուն–ինտերնատի բնակիչ Ժենյա Գևորգյանը` ներկայացման վերջին փորձին

Բեմադրիչը գիտի, որ յուրաքանչյուրին առանձին մոտեցում է անհրաժեշտ։ Օրինակ` տիկին Լիգիան, որն այս ներկայացման մեջ «Անբան Հուռին» է, ուշադրություն է սիրում։ Թիֆլիսահայ է ու իր իսկ խոսքով` մի քիչ «կեկել»։ Միշտ խնամված է ու շպարված։ Պարային տեսարաններում գործի է դնում ողջ փորձառությունը, իսկ Կիկոսի մահվան դրվագում այնպես է լացում, որ ինքն էլ է սկսում հավատալ դերին։

Актриса труппы Тармани Норкского дома-интерната Лигия Хачатрян на репетиции
© Sputnik / Andranik Ghazaryan
Նորքի տուն–ինտերնատի բնակիչ Լիգիա Խաչատրյանը` վերջին փորձի ժամանակ

«Միշտ սիրել եմ թատրոնը, բայց կոնդեցի եղբայրներիս արգելանքի պատճառով ռուսերենի ուսուցչուհի դարձա։ Հիմա, երբ բեմ եմ բարձրանում, հասկանում եմ, որ երազանքներն իրականանում են անկախ տարիքից»,-նշում է 78-ամյա տիկինը։

Երազանքների իրականացմանը հավատում է նաև 67-ամյա հալեպցի Հակոբ Քյոռօղլյանը, որը Հայաստան է եկել 2009 թվականին ու ընտանիք չունենալու պատճառով հայտնվել տուն–ինտերնատում։ Նա Սիրիայում է թողել քույր–եղբայրներին, բայց այստեղ էլ իրեն օտար չի զգում, ավելին` կապող օղակ է դարձել տեղացի ընկերների ու սիրիահայերի միջև, որոնք վերջերս են եկել։ Հակոբը թատերախմբում ընդգրկվել է գործազուրկ եղած ժամանակ։ Հիմա արդեն գործ է գտել, բայց ներկայացման մեջ իր տեղը զիջել չի ցանկանում։ Վստահ է, որ ներկայացման ամենաաղմկոտ հատվածում իր արտաբերած սթափեցնող հարցադրումը ` «Բախտաշենը ո՞ր կողմն է», շատ կարևոր է։

Актер труппы Тармани Норкского дома-интерната Акоп Кереглян на репетиции
© Sputnik / Andranik Ghazaryan
Նորքի տուն–ինտերնատի բնակիչ Հակոբ Քյոռօղլյանը` ներկայացման վերջին փորձին

Ներկայացման մեջ մեկ այլ հուզիչ, բայց միշտ արդիական պատմություն է պատմում Ձախորդ Փանոսի դերակատար, երկարամյա մանկավարժ Արարատ Բաղդասարյանը։ Նա իր պարզ, բայց իմաստուն մենախոսության ժամանակ ներկայացնում է կյանքի փիլիսոփայությունն ու դնում հստակ վերջնակետ` «Քեֆ անողին քեֆ չի պակսի, դարդ անողին դարդ չի պակսի»։

Актер труппы Тармани Норкского дома-интерната Арарат Багдасарян на репетиции
© Sputnik / Andranik Ghazaryan
Նորքի տուն–ինտերնատի բնակիչ Արարատ Բաղդասարյանը` ներկայացման վերջին փորձին

«Տարմանիի» գլխավոր փորձի սակավաթիվ հանդիսատեսը շունչը պահած մի պահ սպասում է, հետո սկսում բուռն ծափահարել։ Բոլորը հուզված են, իսկ բեմադրիչը` գոհ...

Худрук труппы Тармани, постановщик Гарник Сейранян на репетиции
© Sputnik / Andranik Ghazaryan
Նորքի տուն–ինտերնատի «Տարմանի» թատերախմբի բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը` ներկայացման վերջին փորձին

Ինչ է կատարվում ծերանոցներում ու գիշերօթիկներում. Փաշինյանը բացատրել է գործընթացի նպատակը

  • Նորքի տուն–ինտերնատի բնակիչ Հակոբ Մաթևոսյանը
    Նորքի տուն–ինտերնատի բնակիչ Հակոբ Մաթևոսյանը
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • «Տարմանի» թատերախմբի բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը` փորձի  ժամանակ
    «Տարմանի» թատերախմբի բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը` փորձի ժամանակ
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • «Տարմանի» թատերախումբը` ներկայացման վերջին փորձին
    «Տարմանի» թատերախումբը` ներկայացման վերջին փորձին
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Քնարիկ Սարգսյանը դահլիճից հուշում է թատերախմբի անդամներին
    Քնարիկ Սարգսյանը դահլիճից հուշում է թատերախմբի անդամներին
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • «Տարմանի» թատերախմբի անդամները` ներկայացման վերջին փորձին
    «Տարմանի» թատերախմբի անդամները` ներկայացման վերջին փորձին
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • «Տարմանի» թատերախմբի անդամները` ներկայացման վերջին փորձին
    «Տարմանի» թատերախմբի անդամները` ներկայացման վերջին փորձին
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • «Տարմանի» թատերախմբի անդամները` ներկայացման վերջին փորձից առաջ
    «Տարմանի» թատերախմբի անդամները` ներկայացման վերջին փորձից առաջ
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Նորքի տուն–ինտերնատի բնակիչ Լիգիա Խաչատրյանը
    Նորքի տուն–ինտերնատի բնակիչ Լիգիա Խաչատրյանը
    © Sputnik / Andranik Ghazaryan
1 / 8
© Sputnik / Andranik Ghazaryan
Նորքի տուն–ինտերնատի բնակիչ Հակոբ Մաթևոսյանը
337
թեգերը:
Լուսանկար, միայնակ ծեր, ծերանոց, ծեր, տարեց, թատերական ներկայացում, Թատրոն
Ըստ թեմայի
Անգամ տուն-ինտերնատում ծնողը հպարտանում է իրեն լքած զավակով
Կյանքը 70 տարեկանից հետո. սիրային պատմություն N1 տուն–ինտերնատում
«Լավ օրից չենք այստեղ». Նորքի տուն-ինտերնատի անկողնային հիվանդներն այլևս խնդիր չեն ունենա
Գյումրու ծերերի տուն-ինտերնատում հացադուլը դադարեցվել է, բայց մարդիկ դեռ վրդովված են
«Արարատ» ֆուտբոլային ակումբ

Կորոնավիրուսով են վարակվել «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները

8
(Թարմացված է 17:54 15.08.2020)
Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2»–«Ալաշկերտ-2» հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 15 oգոստոսի – Sputnik. «Արարատ» ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստի և 3 մարզչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ցավոք, կորոնովիրուսային համավարակը չշրջանցեց նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբին։ Օգոստոսի 14-ին «Արարատի» անձնակազմն ու գլխավոր թիմի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները կորոնավիրուսային թեստ են հանձնել, որի արդյունքում ութ ֆուտբոլիստի ու երեք մարզչի մոտ ստացվել է դրական պատասխան»,– գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներից երկուսը հայտավորված են «Արարատի», իսկ վեցը՝ «Արարատ-2»-ի կազմում։

Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2» – «Ալաշկերտ-2» հանդիպումը։

Ըստ հաղորդագրության` Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման անցկացումը փոփոխության չի ենթարկվի, և խաղը կկայանա ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 16-ին:

«Այս հանդիպման վերաբերյալ հետագա ցուցումներ ստանալու համար ևս «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին, որտեղից մեզ տեղեկացրել են, որ ըստ 2020/21 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի, խաղը կարող է հետաձգվել միայն երեքից ավելի ֆուտբոլիստի վարակման դեպքում, ուստի «Արարատ»– «Փյունիկ» հանդիպումը չի կարող հետաձգվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ «Արարատ-2»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների հիմնական մասը կորոնավիրուսային ՌՆԹ թեստեր հանձնել են այսօր՝ օգոստոսի 15-ին, և արդյունքների մասին կտեղեկանան վաղը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շուտափույթ ապաքինում է մաղթում վարակված ֆուտբոլիստներն և մարզիչներին։

8
թեգերը:
մարզիչ, ֆուտբոլիստ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 196-ով և հասել 41495-ի
Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին
ԱԻՆ

Երևանում 28-ամյա քաղաքացին սպառնացել է վնասել իրեն ու տան անդամներին

12
(Թարմացված է 17:36 15.08.2020)
Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատի անդամները։ Նրանք կանխել են ինքնասպանության փորձը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը սպառնացել վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է օգոստոսի 15-ին` ժամը 13։37-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Երևանում տղամարդ է նետվել շենքից

Փրկարարները կանխել են 28–ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։

Երևանում նախարարի աշխատակազմի ղեկավարի օգնությամբ կանխվել է երիտասարդի ինքնասպանությունը

 

12
թեգերը:
ինքնասպանության փորձ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. «Lexus»-ը կողաշրջվել է
Ինչպես է ոստիկանության աշխատակիցը վրաերթի ենթարկել տղային. ՔԿ–ն` Ստեփանավանի դեպքի մասին
Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Ավտովթար Արմավիրի մարզում. տուժածների թվում 3 երեխա կա
Сероб Хачатрян

Դպրոցները նախ պետք է բացվեն 1-4-րդ դասարանցիների համար. Խաչատրյանը տարբերակ է առաջարկում

0
(Թարմացված է 18:17 15.08.2020)
Կրթության հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը կողմ է հանրակրթական դպրոցների փուլային բացման տարբերակին։
Խաչատրյան. «Դասարանների տրոհման դեպքում պետք է ավելացնել ուսուցիչների աշխատավարձը»

Սերոբ Խաչատրյանի կարծիքով` սեպտեմբերին դպրոցները նախ պետք է բացվեն առաջինից չորրորդ դասարանցիների համար, ինչպես նաև գյուղական վայրերի այն դպրոցները, որոնք ունեն մինչև 200 աշակերտ։ Ըստ նրա` պետք է երկշաբաթյա ժամկետում հետևել գործընթացին, և եթե ամեն ինչ բարվոք ընթանա, հետո կարելի է բացել նաև մյուս դասարանները։

«Նման տարբերակի դեպքում դպրոցներում ծանրաբեռնվածություն չի առաջանա, մի փոքր պրակտիկան ցույց կտա, թե ինչի կարիք կա, ինչը պետք է փոխել, այսինքն`անհրաժեշտ է գործարկել դպրոցների աստիճանական բացման տարբերակը։ Սովորաբար օրենքներն ընդունում են ու դրանք տարածում բոլոր դպրոցների վրա, մինչդեռ կան ավելի խելամիտ մոտեցումներ։ Ըստ հետազոտության արդյունքների` մինչև 10 տարեկան երեխաները շատ թեթև են տարածում վիրուսը, թեև տարակարծություններ այդ հարցում էլ կան»,– Sputnik Արմենիային ասաց փորձագետը։

Խաչատրյանի դիտարկմամբ` սեպտեմբերին դպրոցները բացելու դեպքում ռիսկերն ու խնդիրները շատ–շատ են։ Նա կարևորում է նախ դպրոցների սանիտարահիգիենիկ վիճակը, որովհետև կան տասնյակ դպրոցներ, որտեղ ջուր չկա, սանհանգույցները վատ վիճակում են։ Երկրորդ խնդիրը կապված է որոշ դպրոցների շենքային պայմանների հետ, քանի որ դրանք կիսափուլ վիճակում են ու կեղտոտ, և շատ դժվար է այնտեղ ապահովել նորմալ պայմաններ։ Երրորդ խնդիրն էլ այն է, որ պետբյուջեից պետք է առանձնացվեն կլորիկ գումարներ, եթե դպրոցներում նախատեսվում է դասարանների տրոհում, և այդ դեպքում ավելանալու է ուսուցիչների դասաժամերը, հետևաբար անհրաժեշտ է ավելացնել ուսուցիչների աշխատավարձը։

«Իսկ ինչ է լինելու այն դեպքում, եթե ուսուցիչներն այլ ծանրաբեռնվածության, երկրորդ աշխատանքի պատճառով չկարողանան ավելի շատ ժամեր անցկացնել դպրոցում, կգտնվե՞ն նրանց փոխարինող մասնագետներ։ Կամ ասում են, որ օրինակ ֆիզկուլտուրայի ժամեր չեն լինելու, այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվեն այդ մասնագետների հետ»,– նշում է փորձագետը։

Խաչատրյանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Հայաստանում կա 72 երկհերթ և 4 եռահերթ դպրոց, հետևաբար հարց է ծագում` ինչպե՞ս է դրանցում իրականացվելու տրոհումը, քանի որ առաջանալու է տարածքի լուրջ խնդիր, այսինքն` պրոբլեմն առնչվում է ոչ միայն աշակերտների թվաքանակին, այլև շենքային հնարավորություններին։

Հիշեցնենք` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հայտնեց, որ սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ։

Ռուսաստանի դպրոցներում և բուհերում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից, բայց մեկ պայմանով

0
թեգերը:
դպրոց, Սերոբ Խաչատրյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես պետք է դասավանդվի «Ռազմագիտությունը» դպրոցներում. ռազմական վերլուծաբանի տեսակետը
Բացթողո՞ւմ, թե՞ նոր մոտեցում. «Հայոց պատմության» նոր չափորոշիչների շուրջ աղմուկը չի լռում
Առցանց ուսուցման լավ ու վատ կողմերը. ինչու տարեց դասախոսները հրաժարվեցին աշխատել օնլայն