Հետազոտություն

Երևան հասնել պետք չէ. մարզերի կանանց համար մամոգրաֆիայի շարժական կենտրոն կբերվի Հայաստան

38
(Թարմացված է 21:13 04.02.2020)
Նախարարը հավաստիացրել է, որ այս տարի կրծքագեղձի քաղցկեղի թիրախային դեղամիջոցով բուժման ազգային ծրագիրը կկատարվի պետական բյուջեի հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Մարտին Իտալիայից Հայաստան կգա շարժական մամոգրաֆիայի կենտրոնը։ Տեղեկությունը` նկարին կից իր Facebook-ի էջում հրապարակել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում ներկայացնում եմ հենց այս պահին Իտալիայում կոմպլեկտավորվող շարժական մամոգրաֆիայի կենտրոնը, որը Հայաստանում կլինի մարտ ամսին և առաջին կանգառը կունենա Լոռու մարզում»,–գրել է նախարարը։

Թորոսյանը նշել է, որ կրծքագեղձի մամոգրաֆիկ սկրինինգային ծրագիրն իրականացվելու է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում` 50-69 տարեկան կանանց շրջանում։ Ծրագրին իրականցվում է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում։

«Նաև ավելացնեմ, որ այս տարի սկսում ենք կրծքագեղձի քաղցկեղի թիրախային դեղամիջոցով (Հերցեպտին) բուժման ազգային ծրագիրը պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ծախսելով տարեկան մոտ 250 մլն դրամ»,–հավելել է նախարարը։

Հիշեցնենք` կրծքագեղձի քաղցկեղը զբաղեցնում է առաջին տեղը կանանց մոտ առաջացող քաղցկեղների շրջանում, Հայաստանում տարեկան ախտորոշվում է 1000-ից ավել նոր դեպք։

38
թեգերը:
Արսեն Թորոսյան, Կին, քաղցկեղ, Իտալիա, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում հայտնաբերել են չդրոշմավորված դեղեր, այդ թվում՝ նախատեսված քաղցկեղի բուժման համար
Հայաստանում քաղցկեղի սքրինինգային նոր ծրագիր կիրականացնեն. Թորոսյանը մանրամասներ է հայտնել
Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման համար կարիք չի լինի մեկնել ՀՀ–ից. նոր կենտրոն է բացվել