Մայրուղի

Ձյուն, մերկասառույց, փակ ճանապարհներ. ԱԻՆ-ը զգուշացնում է բոլոր վարորդներին

101
(Թարմացված է 10:10 04.02.2020)
Տեղացող ձյան պատճառով Հայաստանի տարածքում մի շարք ճանապարհներ դարձել են դժվարանցանելի, իսկ Վարդենյանց լեռնանցքն ու Լարսը փակ են։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դավիթ Անանյանի խորհրդականը նոր պաշտոն ստացավ. աշխատավայրը` Վերին Լարս

Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար: Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան (բուք է), Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Ամասիա, Աշոցք գյուղերում և Ախուրյանի տարածաշրջանում ձյուն է տեղում:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Սանդիկով. «Վերին Լարսում մաքսային կցորդի նշանակումը կնպաստի հարցերի արագ կարգավորմանը»

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

101
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Լարս, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու քաղաքացիներին պետհամարանիշ ու տեխանձնագիր չեն տրամադրում. «Ժողովուրդ»
Հայաստան եկող ու Լարսում կանգնեցված ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվում են
Պուտինը նպատակահարմար է համարել Չեչնիայից Վրաստան տանող ճանապարհի շինարարությունը