Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց

Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է

1600
(Թարմացված է 09:48 03.02.2020)
Կոտայքի մարզի Կամարիսի և Ֆանտանի դպրոցներում լոկալ ջեռուցման համակարգ չկա։ Հնոցապանները գիշերը գնում են դպրոց, էլեկտրական ջեռուցիչները միացնում, որպեսզի առավոտյան սենյակները տաք լինեն։ Չնայած ցուրտ միջանցքներին, դպրոցներում մեծ աշխուժություն է։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik, Կարինե Հարությունյան. Կոտայքի մարզի` Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց ենք այցելել`  դպրոցների ջեռուցման խնդիրը լուսաբանելու։ Չնայած կանխավ զգուշացրել ենք մեր այցի մասին, սակայն զգացվում է` չջեռուցվող միջանցքներում վազվզող երեխաներին որևէ ցուցում չի տրվել` վերարկուները հանելու և ձևացնելու իբր շատ տաք է։ Դասասենյակներն էլ սովորականի պես են ջեռուցվում` էլեկտրական ջեռուցիչով, որը նորմայի սահմաններում 19-20 աստիճան է ապահովում. ավելին, եթե ուզեն էլ, չեն կարող ավելի բարձր ջերմաստիճան ապահովել, հակառակ դեպքում ավտոմատ անջատիչները կմիանան և ամբողջ դպրոցի էլեկտրականությունը կանջատվի։

Здание школы имени Азата Симоняна села Камарис, Котайк
© Sputnik / Andranik Ghazaryan
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց, Կոտայքի մարզ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Երևանի և Կոտայքի 11 դպրոցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել. դպրոցներում ջերմաստիճանը չէր համապատասխանել անհրաժեշտ նորմերին։ Կամարիսի դպրոցը նույնպես վերոնշյալ դպրոցների ցանկում է։

Կամարիսի` 282 աշակերտ ունեցող դպրոցում լոկալ ջեռուցում չկա։ Միջանցքներում, բնականաբար, ցուրտ է, իսկ դասասենյակների համար փորձում են այնպես անել, որ ջերմաստիճանը 19-20-ից ցածր չլինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում դպրոցի տնօրենը` Հրայր Սարգսյանը, պատմում է, որ շենքը երրորդ կարգի վթարային է, ինչը պատշաճ ջերմաստիճան ապահովելն ավելի է դժվարացնում։

Директор школы имени Азата Симоняна села Камарис Грайр Саркисян у входа в школу
© Sputnik / Andranik Ghazaryan
Հրայր Սարգսյան, Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց, Կոտայքի մարզ

«Շենքը հնարավորինս ամրացրել ենք, բայց այնպես չէ, որ անվտանգ է դարձել։ Նախորդ տարի այստեղից–այնտեղից «մոսկովսկի» պատուհաններ եմ հայթայթել ու եղածը փոխել։ Սակայն շենքի պատերը հին են, ճաքած։ 1977թ–ին կառուցվելուց հետո այն չի հիմնանորոգվել։ Գիշերը ժամը 4–ին հնոցապանը գալիս ու բոլոր դասասենյակների ջեռուցիչները միացնում է, որ առավոտյան տաք լինի»,–նշում է Սարգսյանը։

Включенная электрическая плита в классной комнате по шахматам в школе имени Азата Симоняна села Камарис, Котайк
© Sputnik / Andranik Ghazaryan
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց, Կոտայքի մարզ

Յուրաքանչյուր դասարանում երկուական էլեկտրական ջեռուցիչ է միացված, սակայն դպրոցի սառը միջանցքը չի թողնում, որպեսզի դասասենյակներն այնքան տաքանան, որ բոլոր դասաժամերին առանց վերարկուի հնարավոր լինի «նստել»։

Դպրոցի տնօրենն ասում է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ պետք է նոր շենք կառուցեն` հենց դպրոցի բակում։ Տնօրենը միջանցքի պատուհանից ցույց է տալիս կառուցվելիք դպրոցի տեղն ու աչքերը փայլում են ուրախությունից. մինչև 2026 թվականը պետք է նոր շենք ունենան։

Директор школы имени Азата Симоняна села Камарис Грайр Саркисян показывает место будущего здания школы
© Sputnik / Andranik Ghazaryan
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի տնօրենը ցույց է տալիս այն տեղը, որտեղ պետք է կառուցվի դպրոցի նոր շենքը, Կոտայքի մարզ

Հենց միջանցքում էլ հանդիպում ենք դպրոցի 8–րդ դասարանի աշակերտուհի Դիանա Մարգարյանին, և վերջինս ասում է` ճիշտ է, միջանցքում ցուրտ է, սակայն ինքը չի մրսում, քանի որ ապագա զինվորը պետք է բոլոր պայմաններին հարմարվի։ Այո` ճիշտ կարդացիք, ապագա զինվորը. Դիանան որոշել է դպրոցն ավարտելուց հետո զինծառայության մեկնել։ Ավելին, նա ուզում է նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել, սպա դառնալ։ Ասածի վերաբերյալ տարակուսած հայացքս տեսնելով` Դիանան արագ–արագ խոստովանում է` մայրն էլ է նույնկերպ արձագանքում, սակայն ինքն արդեն որոշել է։

Ученица 8-го класса школы имени Азата Симоняна села Камарис Диана Маркарян
© Sputnik / Andranik Ghazaryan
Դիանա Մարգարյան, Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի, Կոտայքի մարզ

«Դե, դպրոցը կավարտեմ ու կտեսնեք»,–ծիծաղելով հավելում է նա։

Դպրոցի մարզադահլիճը, ի դեպ, չի գործում, քանի որ հատակը շարքից դուրս է եկել. ֆիզկուլտուրայի դասերին երեխաները դասասենյակներում շախմատ, շաշկի են խաղում, և միայն տաք եղանակին են դրսում բասկետբոլ, վոլեյբոլ ու ֆուտբոլ խաղում։

Урок физкультуры в школе села Фантан, Котайк
© Sputnik / Andranik Ghazaryan
Ֆանտանի դպրոցի ֆիզկուլտուրայի դասաժամ

Կոտայքի մարզի 121 աշակերտ ունեցող Ֆանտանի դպրոցի պայմանները շատ չեն տարբերվում Կամարիսի դպրոցում եղած վիճակից` այստեղ էլ լոկալ ջեռուցում չկա, միջանցքներում ցուրտ է, իսկ դասասենյակներում` համեմատաբար ավելի տաք է, քան Կարամիսի դպրոցում։ Ֆանտանի դպրոցը վթարային չէ, դասասենյակներն էլ «եվրոպատուհաններ» ունեն։ Բայց այստեղ էլ հնոցապանը ստիպված է գիշերն արթնանալ ու դպրոց շտապել` ջեռուցիչները միացնելու...

Чугунная батарея в классной комнате школы села Фантан, Котайк
© Sputnik / Andranik Ghazaryan
Ֆանտանի դպրոց, Կոտայքի մարզ

Ֆանտանի դպրոցի նկատմամբ նույնպես վարչական վարույթ է հարուցվել, քանի որ ստուգայցերի ժամանակ այստեղ ևս պահանջվող նորմերին համապատասխան ջերմաստիճան չի եղել։

Ի տարբերություն Կամարիսի դպրոցի, Ֆանտանում վերջերս` մեկ ամիս առաջ են դպրոցի մարզադահլիճի վերանորոգումն ավարտել։ Մարզադահլիճը չի ջեռուցվում, չնայած դրան, աշակերտները մեծ սիրով են պատրաստվում 1-2 ամիս անց կայանալիք բասկետբոլի հանրապետական մրցումներին։

Учитель физкультуры школы села Фантан Айк Захарян с учениками 12-го класса
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայկ Զախարյան, Ֆանտանի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը

Ֆիզկուլտուրայի ուսուցիչը` Հայկ Զախարյանը, հպարտությամբ է նշում` անցած տարի դպրոցը  մրցումներում 2–րդ տեղն է զբաղեցրել. այս տարի էլ փորձելու են դրական արդյունք արձանագրել։ Դահլիճում այդ պահին մարզվող 12-րդցիները ևս ոգևորված են խաղում։ Չնայած շատերը որոշել են բուհ ընդունվել, ինչի համար պարապում են, սակայն ֆիզկուլտուրայի դասերից ևս աշխատում են չբացակայել։ Նրանցից Էլենը պատմում է, որ ուզում է Հայ–ռուսական համալսարան ընդունվել, «Շուկայագիտության» բաժնում սովորել, սակայն բասկետբոլի դասերի հաշվին երբեք պարապմունքի չի գնացել։

Ученицы 12-го класса школы села Фантан на уроке физкультуры
© Sputnik / Andranik Ghazaryan
Ֆանտանի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհիները, Կոտայքի մարզ

«Ճիշտ է, այնպես չէ, որ տաք է դահլիճում, բայց վազվզում ենք ու չենք էլ զգում` տաք է, թե ցուրտ։ Բացի այդ, տաքն ու ցուրտը կապ չունեն` եթե որևէ բան շատ ես ուզում ստացվի, անպայման կստացվի,–ասում է Էլենը։

Директор школы села Фантан Нарине Абраамян
© Sputnik / Andranik Ghazaryan
Նարինե Աբրահամյան, Ֆանտանի դպրոցի տնօրեն, Կոտայքի մարզ

Դպրոցի տնօրենը` Նարինե Աբրահամյանը, ուրախությամբ է պատմում, որ մարզպետարանն արդեն 5 մլն դրամ է տրամադրել, որպեսզի դպրոցը գազաֆիկացնեն։ Չափագրումներն արդեն իսկ արվել են, այժմ մանր–մունր այլ հարցեր են քննարկում։ Տնօրենի խոսքով` հաջորդ ուսումնական տարում երեխաները ձմեռը կդիմավորեն ավելի տաք դասարաններում։ Ավելին, ուզում են նաև դպրոցի շենքում  նախակրթարան բացել, քանի որ Ֆանտանում մանկապարտեզ չկա և ծնողները ստիպված են երեխաներին Չարենցավան հասցնել, ինչի հնարավորությունը ոչ բոլորն ունեն։

Երբ արդեն Ֆանտանի դպրոցից դուրս էի գալիս, միջանցքում 4-5–րդ դասարանի 3 տղաների հանդիպեցի, դասամիջոցին հավաքվել, թեժ թեմաներից` ընկերուհիներից էին զրուցում։ Կարճ ժամանակում ինձ արդեն «սվոյ» են համարում ու պատմում` մեկը մյուսի ընկերուհուն հասցրել է տեսնել։

Ученики старших классов во время перемены в коридоре школы имени Азата Симоняна села Камарис, Котайк
© Sputnik / Andranik Ghazaryan
Ֆանտանի դպրոցի բարձր դասարանի աշակերտները, Կոտայքի մարզ

«Իր ընկերուհին իմինից սիրուն է»,– անկեղծանում է տղաներից մեկը։

Միջանցքի սառնությունը երեխաներին չի խանգարում, որ դասամիջոցը վայելեն։

Ի դեպ, երկու դպրոցների դասասենյակներում էլ մեր այցի օրը ջերմաստիճանը 19-20 աստիճան էր. աշակերտները վստահեցնում էին` նախորդ օրերին էլ նույնն է եղել։

Термометр в классной комнате в школе села Фантан, Котайк
© Sputnik / Andranik Ghazaryan
Ջերմաչափ, Ֆանտանի դպրոց, Կոտայքի մարզ

Դպրոցի տնօրենների կարծիքով` վարչական վարույթ հարուցելու պատճառը շենքերը համատարած չջեռուցելն է եղել։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի 2017թ․ մարտի 28-ի N12-Ն հրամանով սահմանվել է, որ դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում ջերմաստիճանը պետք է առնվազն 18-22 աստիճան լինի։

  • Ֆանտանի դպրոցի շենքը, Կոտայք
    Ֆանտանի դպրոցի շենքը, Կոտայք
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի աշակերտ
    Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի աշակերտ
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի տնօրենը ցույց է տալիս դպրոցի նոր շենքի  նախագիծը, Կոտայքի մարզ
    Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի տնօրենը ցույց է տալիս դպրոցի նոր շենքի նախագիծը, Կոտայքի մարզ
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի աշակերտ
    Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի աշակերտ
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց
    Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի աշակերտ
    Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի աշակերտ
    Andranik Ghazaryan
  • Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց
    Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց
    Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց
    Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Հրայր Սարգսյան, Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի տնօրեն
    Հրայր Սարգսյան, Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի տնօրեն
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ազատ Սիմոնյանի դիմանկարը
    Ազատ Սիմոնյանի դիմանկարը
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Հայկ Սարգսյան, Ֆանտանի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Կոտայք
    Հայկ Սարգսյան, Ֆանտանի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Կոտայք
    © Sputnik / Andranik Ghazaryan
1 / 12
© Sputnik / Andranik Ghazaryan
Ֆանտանի դպրոցի շենքը, Կոտայք
1600
թեգերը:
Աշակերտ, դպրոց, օդի ջերմաստիճան, Կոտայք
Ըստ թեմայի
«Փորձել եմ ոչ մեկին չնմանվել». անկեղծ զրույց 16-ամյա գեղասահորդ Արթուր Դանիելյանի հետ
Զուգարանը փակ են պահում, որ տեսուչին մաքուր ցույց տան. վարչապետի հանձնարարականի հետքերով
Ինչպիսին պետք է լինեն դպրոցները, հիվանդանոցներն ու հանրային զուգարանները
Ինչու է մարզային դպրոցներում ոչ համաչափ ջերմաստիճան. Կոտայքի մարզպետարանի պարզաբանումը
Բժշկական դիմակ և ձեռնոց

Ինչպես անել, որ մեկանգամյա օգտագործման դիմակներն ու ձեռնոցները վնաս չտան

165
Մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներն ու ձեռնոցները պատրաստում են պոլիէթիլենից. դրանք զարգացած երկրներում օգտագործումից հետո վերամշակվում են։ Հայաստանում պլաստիկ թափոնները սովորական կենցաղային աղբ են համարվում։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Մինչ ամբողջ աշխարհն անհանգստացած է մեկանգամյա օգտագործման ձեռնոցներից և դիմակներից առաջացած վտանգավոր թափոնների կտրուկ աճով և աղբի վերամշակման հնարավորությունների լայնացման աշխատանքներ է տանում, Հայաստանում քաղաքացիներին խորհուրդ են տալիս օգտագործած պաշտպանիչ միջոցները «դնել առանձին տոպրակի մեջ, հերմետիկ փակել և նետել»։ Հենց այսպիսի խորհուրդ է տվել քաղաքացիներին Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։

Նա անիմաստ է համարում «կորոնավիրուսային» թափոնների համար հատուկ աղբամանների տեղադրումը։

«Մենք նման փորձ ունենք հիվանդանոցներում և  հյուրանոցներում, այսինքն՝ վարակվածների օգտագործած պաշտպանիչ միջոցները նրանց ուտելիքի և անձնական օգտագործման առարկաների մնացորդների հետ միասին տեղավորվում են առանձին սանիտարական պարկերում և միայն դրանից հետո են տեղափոխվում աղբատար մեքենա»,-նշել է Սարգսյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց` քանի որ հանրապետությունում պլաստիկի վերամշակման գործարաններ չկան, ապա առանձին աղբամանների տեղադրումը ևս իմաստ չունի։

«Այն ընկերությունները, որոնք պլաստիկի համար առանձին աղբարկղեր են դնում, ուղղակի փորձում են «փիար անել»։ Պլաստիկի վերամշակում չի իրականացվում, և արդյունքում այդ թափոնները նետվում են նույն աղբավայրը, որտեղ և կենցաղային աղբն է։ Երևանի քաղաքապետարանը պլաստիկ թափոնների վերամշակման հետ կապված ծրագրեր ունի, բայց առայժմ դրանց մասին խոսելը վաղ է»,-նշեց Կուբատյանը։

Իսկ կարիք կա՞ անհանգստանալու, որ Հայաստանում «կորոնավիրուսային» թափոնները վերամշակելու հնարավորություն չկա։ Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է, որ դա «չարյաց փոքրագույնն է»։

«Բնականաբար, պետք է միջոցներ ձեռնարկել, որ այդպիսի թափոնները հնարավորինս քիչ վնաս հասցնեն ոչ միայն բնությանը, այլև մարդկանց։ Սակայն մեր երկրում բնապահպանության և բնապահպանական մտածողության հետ կապված այնքան խնդիրներ կան, որ դրանց ֆոնին պլաստիկ թափոնների վերամշակման անհնարինությունը ողբերգություն չի թվում»,-նշեց Դանիելյան։

Բայց անփութորեն սովորական աղբարկղը նետված ոչ գործվածքային նյութերից պատրաստված դիմակներն ու ձեռնոցները սանիտարական ծառայությունների աշխատակիցների համար կորոնավիրուսով վարակման վտանգ են ստեղծում։ Պոլիէթիլենի մեջ փաթաթված դիմակները կարող են անվնաս լինել միայն այն դեպքում, եթե դրանք երեք օր մնացել են փակ տոպրակի մեջ և միայն դրանից հետո այդ նույն տոպրակով աղբն են նետվել։

«Էկո աղբ» ՀԿ-ի ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանը կարծում է, որ Հայաստանում կարելի է աղբի վերամշակումը կազմակերպել գրանտային ծրագրերի հաշվին, դրանցից մեկը ISSD-ն է։

 «Չնայած թափոնների վերամշակման տարբերակներն այնքան շատ չեն, որքան կուզենայինք, միևնույնն է աղբը միշտ և պարտադիր պետք է տեսակավորել։ Իսկ հետո կարելի է դիմել մեզ կամ այդ հարցով զբաղվող այլ կազմակերպությունների։ Ցանկության դեպքում միշտ կարելի է ելք գտնել»,-համոզված է Մկրտչյանը։

«Տոպրակ պետք չէ» շարժման  համակարգող Կարինե Վաննը դիմակային ռեժիմի հետ կապված պարետատան որոշումը ոչ խելամիտ է համարում։

Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց

«Դիմակները պետք են կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին, և բոլորովին իմաստ չունի զուր օգտագործել մեկանգամյա դիմակը` դնելով այն փողոցում կամ այգում զբոսնելիս կամ շուկա գնալիս»,-կարծում է ակտիվիստը։

Նրա խոսքով՝ մեկանգամյա ոչ գործվածքային նյութերից պատրաստված դիմակների ու ձեռնոցների վերամշակումն ամբողջ աշխարհի համար է բարդ գործընթաց, քանի որ դրանք ի սկզբանե վերամշակման համար չեն ստեղծվել։ Կարինեի տեսանկյունից՝ քանի որ Հայաստանում «կորոնավիրուսային» թափոնների վերամշակման գործուն եղանակներ չկան, ապա իշխանությունները պետք է փոխեն այդ որոշումը։

«Նրանք կարող են քաղաքացիներին խորհուրդ տալ թաշկինակներ կամ շարֆեր կրել, բայց ոչ մի դեպքում չստիպել մարդկանց մեկանգամյա օգտագործման դիմակներ կրել, որոնք, աղբավայրում հայտնվելով, բնությանը վնաս են հասցնելու»,-ասում է նա։

Մասնագետներն իբրև այլընտրանք խորհուրդ են տալիս բազմակի օգտագործման դիմակներ կիրառել։ Կարելի է դրանց մեջ մի քանի շերտ թանզիֆ դնել`այդպիսով ուժեղացնելով կտորի պաշտպանիչ հատկությունը։ Այդպիսի դիմակները օգտագործումից հետո պետք է լվանալ օճառով կամ այլ լվացող միջոցով, այնուհետև արդուկել գոլորշիով արդուկով։ Ապա, խոնավությունը վերացնելու համար, դիմակը պետք է արդուկել առանց գոլորշու։

Հիմա աշխարհի բազմաթիվ երկրներում թափոնների վերամշակման առավել արդյունավետ միջոցներ են փնտրում։ Իրավիճակը կարող են փոխել վերամշակման այլընտրանքային՝ քիմիական կամ բիոինժեներական մեթոդները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ պացիենտին տուն են ճանապարհել. լուսանկար

Քիմիական վերամշակման դեպքում պլաստիկը կարելի է բաժանել ելքային մոնոմեր մոլեկուլների, այնուհետև դրանցից միևնույն հատկանիշներով պոլիմեր առարկա հավաքել։ Իսկ բիոինժեներիայի շնորհիվ կարելի է ֆերմենտ մշակել, որը կքայքայի պլաստիկի 90% -ը։ Ինչպես ասում են՝ ցանկություն լինի, պլաստիկի վերամշակման տարբերակ էլ կգտնվի։ Իսկ առայժմ հարկ կլինի հետևել Երևանի քաղաքապետարանի խորհուրդներին և «պլաստիկը պլաստիկի մեջ դնել»։

165
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Հայաստան, աղբի վերամշակում, աղբ, պլաստիկ, ձեռնոց, դիմակ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է գրանցվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Մահացած Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. նա մի շարք խնդիրներ է ունեցել
«Նորք» ԲԿ

«Իտալական սցենարից խուսափել չի հաջողվի». փորձագետը՝ Հայաստանում COVID-19–ի իրավիճակի մասին

719
(Թարմացված է 23:14 25.05.2020)
Փորձագետի կարծիքով՝ թեև կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, սակայն այն դեռ հնարավոր է փրկել։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի –Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը կրկնում է SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի նոր տեսակի տարածման իտալական սցենարը։ Իրավիճակը դեռ կարելի է փրկել, եթե խիստ սահմանափակումներ կիրառվեն։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։

Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում վարակվածների աննախադեպ աճ է գրանցվել` 452 մարդ։ Մայիսի 25-ի պաշտոնական վիճակագրության համաձայն` երկրում Covid-19–ով վարակվածների բացահայտված դեպքերը 7113–ն են։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ մտահոգիչ էր համարել երկրում վարակման դինամիկան։ Նա նշել էր, որ եթե այսպես շարունակվի, ապա հունիսի վերջին մենք կունենանք 30 հազար Covid-19–ով հիվանդ։ Միևնույն ժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր ռեանիմացիոն մահճակալների մտահոգիչ վիճակագրության մասին։

Փորձագետ Հրանտ Միքայելյանը սեփական կանխատեսումներն ունի, որոնք ևս լավատեսություն չեն ներշնչում։

Պարետի որոշումը խախտողներ են հայտնաբերվել. ոստիկանությունը տվյալներ է հրապարակել

«Վարչապետը խոսում էր 30 հազար հավանական դեպքերի մասին` ելնելով վարչական վիճակագրությունից։ Համաճարակաբանական վիճակագրությամբ այս թիվը մի քանի անգամ ավել է»,– ասաց Միքայելյանը։

Իտալական սցենա՞ր

Ըստ նրա` Հայաստանում արդեն իսկ սկսվել է իտալական սցենարը։ Միքայելյանի հաշվարկներով՝ երկրում շուրջ 48 հազար վարակված կա, սակայն նրանց մի մասը դեռ չգիտի, որ հիվանդ է, նրանց մոտ, այսպես ասած, ինկուբացիոն շրջան է, մյուս խմբի մոտ հիվանդությունն ասիմպտոմ է ընթանում։

Սակայն, ըստ կանխատեսումների` այս հարաբերակցությունը կփոխվի` ինկուբացիոն շրջանում գտնվողները կդառնան վարակիչ։ Հիվանդանոցներում հերթեր կգոյանան, մարդիկ կմահանան տներում, քանի որ առողջապահական համակարգն ավելի քիչ թվով վարակվածների կսպասարկի և ընդհանուր առմամբ այնպիսի իրավիճակ է կստեղծվի, ինչպիսին եղել է արդեն աշխարհի տարբեր  երկրներում։

«Իտալական սցենարը սկսվել է, նրանից խուսափել չի լինի։ Մեզ մոտ արդեն գրեթե ամբողջությամբ զբաղված են ռեանիմացիոն տեղերը։ Բացի այդ՝ 1197 թեստից բացահայտված դեպքերի 38%–ը շատ մեծ ցուցանիշ է»,– նշեց Միքայելյանը։

Դիմակների գները չկարգավորելու դեպքում ՀՀ-ում սոցիալական լարվածություն կառաջանա. Զոհրաբյան

Փորձագետը չի շտապում կանխատեսել՝ արդյո՞ք երկրի բնակիչները կկարողանան խուսափել տոտալ վարակումից։ Նա հիշեցրեց 100-ամյա վաղեմություն ունեցող համավարակը` իսպանական գրիպը, որը երեք ալիքով բռնկվեց։ Ինչ վերաբերում է Covid-19–ի հետ կապված իրավիճակին, ապա դա կախված է նրանից, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու և ընդհանուր առմամբ ինչպիսի ընթացք կունենա վիրուսը։

Նա չբացառեց, որ բացահայտված դեպքերը կավելանան նաև ամռանը։

Ի՞նչ անել

Միքայելյանի կարծիքով` Հայաստանում վարակման երկրորդ ալիքը սկսվեց ապրիլի 5-ից։  Սակայն այդ ժամանակ այն դեռ ցածր կետում էր։ Երկրաչափական պրոգրեսիայով աճը սկսվեց արդեն մայիսի 18-ից, երբ իշխանությունները հանեցին սահմանափակումներն ու բացեցին ամեն ինչ։ Փորձագետը վստահ է՝ հենց այդ պահից իտալական սցենարը դարձավ անխուսափելի։

Ըստ նրա՝ իրավիճակը հնարավոր է փրկել խիստ սահմանափակումներ մտցնելով, բայց ոչ մեկ կամ երկու օրով։

«Դրանք պետք է երկարատև լինեն։ Ես համեմատել եմ Երևանի իրավիճակն այլ քաղաքների հետ, որտեղ կարանտին էր հայտարարվել։ Փարիզում և Նյու Յորքում խիստ կարանտինը տևել է 48 օր, Միլանում` 53, Երևանում` 19։ Ակնհայտ է, որ դա բավարար չէ, անհրաժեշտ էր ևս երկու շաբաթով երկարաձգել»,– ընդգծեց նա։

Միքայելյանը չբացառեց, որ եթե կարանտինի երկու ամիսներն ավելի արդյունավետ կիրառվեն, ապա արդեն այս պահին հիվանդությունը վերահսկողության տակ կլիներ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Շտապօգնության մեքենայի վարորդը հարբա՞ծ է եղել․ Ստեփանյանը դեպքից մանրամասներ է ներկայացրել

Մայիսի 25-ի դրությամբ` աշխարհում կորոնավիրուսի բացահայտված 5 մլն 529 հազար 98 դեպք կա։ Նրանցից 2 մլն 318 հազար 612–ը բուժվել են, 347 հազար 163-ը՝ մահացել։ Հայաստանը հիվանդների թվով 60-րդ հորիզոնականում է։  Տասնյակում են` ԱՄՆ–ն, Բրազիլիան, Ռուսաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Հնդկաստանը։

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է գրանցվել

719
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արսեն Թորոսյան, փորձագետ, Հրանտ Միքայելյան (քաղաքագետ), համավարակ, կորոնավիրուս, Իտալիա, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Հայաստանում կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ պացիենտին տուն են ճանապարհել. լուսանկար
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում
ՀՀ–ում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել
Իլոն Մասկ

Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ

0
(Թարմացված է 01:01 26.05.2020)
Ծնողներն ի սկզբանե ուզում էին երեխային կոչել X Æ A-12, սակայն Կոլիֆոռնիայի օրենքներով` երեխային գրանցելու համար նրա անվան մեջ կարելի է կիրառել միայն լատինական տառեր։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի –Sputnik. Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, գործարար Իլոն Մասկն ու նրա կինը` կանադացի երգչուհի Գրայմսը, ստիպված են եղել փոխել իրենց նորածին որդու անունը` Կալիֆոռնիայի նահանգի օրենքի պահանջների պատճառով։ Երեխայի անվան հետ կապված նորությունը Instagram–ի իր էջում հայտնել է գործարարի կինը։

Ծնողներն ի սկզբանե ուզում էին երեխային կոչել X Æ A-12, սակայն Կոլիֆոռնիայի օրենքներով երեխային գրացնելու համար նրա անվան մեջ կարելի է կիրառել միայն լատինական տառեր, ապաթարց և տրոհագիծ։

Սակայն Մասկն ու Գրեյմսը երեխային սովորական անունով չեն կնքել, նրանք պարզապես վերջին տառերը փոխարինել են «Xii»–ով։ Տղայի նոր անունը X Æ A-Xii է։

2019–ին Նարեներն ու Դավիթները «հաղթել» են բոլորին

Փոքրիկի մայրը կարծում է, որ նոր անունը նախորդից լավն է, միևնույն ժամանակ Գրեյմսը չի նշել, թե ինչպես է նոր անվանը վերաբերվում Կալիֆոռնիայի օրենսդրությունը։

Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ

0
թեգերը:
անուն, երեխա, Իլոն Մասկ
Ըստ թեմայի
Իլոն Մասկը «հիանալի» է անվանել ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչը
Tesla-ի մեքենաներն ավելի խելացի են դարձել. ի՞նչ նորություն է մոգոնել Իլոն Մասկը
Հայրիկ է դարձել 6–րդ անգամ․ միլիարդատեր Իլոն Մասկը ցույց է տվել նորածին որդուն