Երևանի զորամասերից մեկում հրաժեշտ են տալիս զինակոչիկներին

Վերջին օրը զորամասում. ինչով են զինվորները զբաղվելու քաղաքացիական կյանքում

403
(Թարմացված է 22:25 01.02.2020)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը զորամասերից մեկում հետևել է` ինչպես են զինվորները զորացրվում։

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Զորացրումը յուրաքանչյուր զինծառայողի կյանքում յուրահատուկ իրադարձություն է։ Ուրախությանը խառնվում է որոշակի տխրություն. առջևում զինվորական պարտականություններից ու խիստ կանոնադրությունից զերծ կյանքն է, բայց առանց ծառայակից ընկերների, որոնց հետ արդեն եղբայրացել ես։ Իհարկե, եղել են վեճեր, տարաձայնություններ, առանց դրանց էլ չի լինում։ Բայց ծառայության վերջին օրն այդ ամենը մոռացվում է. մնում են միայն հրաժեշտի գրկախառնություններն ու բարեմաղթանքները։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է երևանյան զորամաս և ներկա եղել զորացրման արարողությանը։

Ամեն ինչ սկսվեց առավոտյան սովորական տողանից, որի ընթացքում հրամանատարն ամփոփեց նախորդ օրվա աշխատանքի արդյունքները և նոր առաջադրանքներ տվեց անձնակազմին։ Այնուհետև հայտարարեցին զորացրվողների անունները։

Քիչ անց հանդիսության «մեղավորները» շարային քայլով դուրս եկան շարքերից, մոտեցան հրամանատարին, ներկայացան։ Գնդապետ Աշոտ Հակոբյանը հերթով սեղմեց նրանց ձեռքը, շնորհակալություն հայտնեց, հանձնեց զինվորական գրքույկներն ու պատվոգրերը անթերի ծառայության համար։

Командир одного из воинских частей Еревана поздравляет с демобилизацией солдата
© Sputnik
Երևանի զորամասերից մեկի հրամանատարը շնորհավորում է զինվորներին զորացրվելու կապակցությամբ

«Իմ աշխատասենյակի դռները բաց են ձեր առաջ։ Ցանկացած ժամանակ եկեք։ Եթե կարողանամ, կօգնեմ, եթե ոչ, գոնե խորհուրդ կտամ։ Փոխանցեք իմ երախտագիտության խոսքերը ձեր ծնողներին, նրանք կարգին տղաներ են դաստիարակել։ Կեցցե՛ք դուք, շնորհակալություն բարեխիղճ ծառայության համար», – ասաց Հակոբյանը տղաներին։

Հայրենիքն էլ է մեր սերը, իսկ հարսները կսպասեն. այս տարվա 1-ին նորակոչիկները

Տողանից հետո զինվորները հրաժեշտ տվեցին ընկերներին։ Ավանդույթի համաձայն` մի քանի ամրակազմ տղաներ «օդ նետեցին» զորացրվողներին։

Հետո զրուցեցինք տղաների հետ, հարցուփորձ արեցինք, թե ինչ պլաններ ունեն «քաղաքացիական» կյանքում։ Պատասխանները գրեթե միանման էին` ուսում, աշխատանք։ Ոմանց դեպքում` և՛ մեկը, և՛ մյուսը։

«Մինչև զորակոչվելն ընդունվել եմ Տնտեսագիտական համալսարան, մասնագիտությունս «ֆինանսների կառավարում» է։ Բանակից հետո անպայման կշարունակեմ ուսումս, զուգահեռ ուզում եմ բիզնեսով զբաղվել», – պատմում է Տիգրան Այվազյանը։

Командир одного из воинских частей Еревана поздравляет с демобилизацией Тиграна Айвазяна
© Sputnik
Երևանի զորամասերից մեկի հրամանատարը շնորհավորում էՏիգրան Այվազյանին զորացրվելու կապակցությամբ

Այվազյանը գոհ է ծառայությունից։ Ասում է` ընդհանրապես չի ափսոսում, որ 2 տարի ծառայել է բանակում։

«Բոլոր տղաներին խորհուրդ կտամ անպայման բանակում ծառայել», – ասում է Տիգրանը։

Նրա խոսքով` դա լավ դպրոց է, որը պետք կգա նաև ծառայությունից հետո։

«Չէի ասի, որ ծառայությունը հեշտ է անցել։ Ամեն օր մարզումներ, շարային պատրաստվածություն, զորավարժություններ։ Բայց մենք լավ հասկանում ենք` որտեղ ենք։ Առանց դժվարությունների չի լինում»,– պատմում է ապագա ծրագրավորող Ռոբերտ Պողոսյանը։

Նրան հարցնում եմ զորամասում մթնոլորտի, զինծառայողների միջև հարաբերությունների մասին։ Պողոսյանը վստահ պատասխանում է` այստեղ թողնում է իսկական ընկերների։

«Ինքներդ եք տեսնում, թե ինչպես են մեզ ճանապարհում։ Դա ամենալավն է ցույց տալիս, թե մեզ մոտ ինչ մթնոլորտ է», – նշում է զինվորը։

Արարողության «մեխը» գնդի քահանայի զորացրումն է։ Սարկավագ Ավետիքը ճեմարանում սովորելուց հետո զորակոչվել է բանակ` որպես հոգևորական։

Նորակոչիկներն իրենց հետ այլևս սնունդ չեն բերի հավաքակայան

«Մեր ծառայությունն ինչ-որ դասաժամ չէ կամ շարային ծառայություն, այն ավելի շատ զինվորի հոգևոր կարիքների, ինչու չէ, նաև ընկերական խոսքի, հոգեբանական աջակցություն է», – ասում է հոգևորականը։

Командир одного из воинских частей Еревана поздравляет с демобилизацией дьякона Аветика
Երևանի զորամասերից մեկի հրամանատարը շնորհավորում է սարկավագ Ավետիքին զորացրվելու կապակցությամբ

Նա նշում է նաև, որ տղաները շատ քաջ են, և որքան ինքն է նրանց սովորեցնում, այդքան էլ նրանցից է սովորում։

Քահանայի խոսքերը կասկածի տեղիք չեն տալիս։ Ի վերջո, նրանք հայոց բանակի զինվորներ են, որոնց շնորհիվ թեև փխրուն, բայց խաղաղություն է ապահովվում։ Այն բանակի, որը դեռ 2016թ–ի ապրիլին կանգնեցրեց մեծ պատերազմի անիվը։

403
թեգերը:
գնդապետ, հրամանատար, զորամաս, Զինվոր, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը ծանոթացել է ՀՀ ԶՈւ ժամանակակից զինատեսակներին
Դավիթ Տոնոյանն այցելել է հոսպիտալ, տեսակցել վիրավոր զինծառայողներին
Ինքնաթիռներ, սնունդ, աշխատավարձ և ոչ միայն․ ինչպիսի՞ն էր տարին հայկական բանակի համար
Բանակին բժիշկներ են անհրաժեշտ. նրանք Ամանորը տանը չեն դիմավորի
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան

Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն իր մասին 5 փաստ է ներկայացրել

53
(Թարմացված է 23:01 23.01.2021)
Մեդվեդևան խոստացել է սոցցանցերում հրապարակել իր փայլուն քարերով զգեստը, հենց այն պատրաստ լինի։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայտնի ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը Olympic Channel-ի հետ զրույցում իր մասին հինգ արտասովոր փաստ է ներկայացրել։

Աղջիկն ասել է, օրինակ, որ ընդամենը երկու օր առաջ է կանաչ ձիթապտուղ համտեսել։

​«Առաջին բանը, որ անում եմ առավոտյան՝ ստուգում եմ սոցցանցերը։ Նայում եմ լայքերը, բայց միշտ չէ, որ կարդում եմ մեկնաբանությունները, թեև միևնույնն է` հետևում եմ։ Նաև շանս փորը համբուրելու սովորություն ունեմ։ Կարմիր շրթներկի հետքը մնում է», - ասել է Մեդվեդրան Olympic Channel-ի հետ զրույցում։

Նա նաև խոստովանել է, որ յոթ անգամ դիտել է «Շերկոկ» սերիալը, քանի որ շատ է սիրում այն։

«Ես ու մայրս փայլուն քարերով նկարներ ենք անում։ Դա ասես արվեստի գործ լինի, բայց փայլում է ինչպես գեղասահքի համար նախատեսված զգեստ։ Instagram-ում կհրապարակեմ, երբ պատրաստ լինի»,–հավելել է նա։

Նշենք, որ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայկական արմատներ ունի: Աղջիկը 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Աշխարհի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Աշխարհի գավաթի (2019) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երկակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

«Ատոմային զենք ես». Գոհար Ավետիսյանը փայլել է իր շքեղ կազմվածքով

53
թեգերը:
ինստագրամ, Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան
Ըստ թեմայի
Բաժանում և ոչ միայն. Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն ասել է`ինչպես է պայքարում դեպրեսիայի դեմ
Եվգենյա Մեդվեդևան նկարել է ճապոնացի ընկերոջը
Մեդվեդևան կփոխի՞ քաղաքացիությունը, կամ ինչպես են հայ մարզիչներն օգնում այլոց գեղասահքում
Արխիվային լուսանկար

Լարսը փակել են. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակվել

50
ՀՀ տարածքում նույնպես կան փակ ավտոճանապարհներ, իսկ Սյունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակվել է 760 բեռնատար ավտոմեքենա:

«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության տարածքում նույնպես կան փակ ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող, Աղավնաձոր-

Արենիի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հիշեցնենք` այսօր առավոտյան Լարսը բաց էր բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

50
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բեռնատար, Վերին Լարս
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի
Վերին Լարսի այլընտրանք. ռուսական ընկերությունը հայկական բիզնեսին լաստանավ է տրամադրել
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը
Մարիա Զախարովա. արխիվային լուսանկար

«Դա միջամտություն է ներքին գործերին». Մարիա Զախարովան պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

82
(Թարմացված է 23:23 23.01.2021)
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես արձագանքել էր ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, նշելով, որ դա կանդրադառնա ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։

«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։

Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։

Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար

82
թեգերը:
Բողոքի ակցիա, դեսպանություն, ԱՄՆ, Ռուսաստան, Մարիա Զախարովա
Ըստ թեմայի
Լավրովն ու Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
Եռակողմ հայտարարության իրականացման համար համալիր աշխատանք է սպասվում․ Զախարովա
Եթե Բաքուն ու Երևանը ցանկանան․ Զախարովան՝ հայերի ու ադրբեջանցիների երկխոսության մասին