Օձուն

Լոռեցի տղան սիրո խոստովանություն է արել «անթույլատրելի» վայրում. նա հրավիրվել է բաժին

316
(Թարմացված է 21:47 31.01.2020)
Անչափահաս տղան իր սիրո մասին գրել է պատին, սակայն պարզվել է` նա ոչ ճիշտ պատ է ընտրել։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Օձուն համայնքում 16–ամյա մի տղա սիրո խոստովանություն է արել սիրած աղջկան, սակայն ոչ պատշաճ տեղում։

Ոստիկանությունը հայտնում է` հունվարի 30-ին, ժամը 15-ին, ոստիկանության Թումանյանի բաժինը Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայությունից հաղորդում է ստացել, որ Օձուն համայնքի Ծիրանավանք եկեղեցու պատերից մեկին ներկով գրառումներ են արվել։ Եկեղեցու պատին գունավոր ներկերով գրված է «NANE ❤»։

«Եկեղեցու պատին արված գրառման հետևանքով 5-ից 6-րդ դարի պատմամշակութային հուշարձանը վնասվել է։ Ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ հուշարձանը վնասել է Օձուն գյուղի 16-ամյա մի բնակիչ»,– նշված է հաղորդագրության մեջ։

16–ամյա տղան հրավիրվել է բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Անչափահասին հանձնել են ծնողին։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Էքստրեմալ հարսանիք. սիրո խոստովանություն 90մ բարձրությունից

316
թեգերը:
տղա, Ոստիկանություն, սեր, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչքա՜ն եմ սպասել. Շանթը Քրիստինեին ամուսնության առաջարկ է արել Գառնու տաճարի մոտ
Ամուսնության այսպիսի առաջարկ հաստատ չեք տեսել. տեսանյութ
Ամուսնության առաջարկություն` Փաշինյանի ուղերձին զուգահեռ. իվենթ-գործակալության գաղտնիքները