Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

ՄԻՊ–ն ընդունել է 10–ամյա տղային և նրա մորը, որը պնդում է` որդուն պարբերաբար բռնաբարել են

1164
(Թարմացված է 14:13 30.01.2020)
Սեռական բռնության ենթարկված 10–ամյա երեխայի հարցը գտնվելու է ՄԻՊ–ի ուշադրության կենտրոնում։ Գրություններ են հասցեագրվելու ոստիկանություն, Քննչական կոմիտե և իրավասու այլ մարմիններ։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է 10-ամյա տղային և նրա մորը, որը պնդում է` տարիներ շարունակ իր երեխային պարբերաբար բռնաբարել են։ Facebook սոցիալական ցանցի իր էջում նման հրապարակում է արել Թաթոյանը։

Օրեր առաջ «Հայկական ժամանակն» ահասարսուռ հոդված էր հրապարակել, ըստ որի` Երևանի բնակչուհի Աիդա Ա․-ն պնդում է, որ իր 10-ամյա որդին պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության: Մայրը վստահ է, որ որդու բռնաբարությունը կազմակերպել են երեխայի տատիկը՝ իր մայրը և երեխայի հայրը: Երեխան իր ցուցմունքներում նշել է, թե որտեղ, երբ, ինչպես են տեղի ունեցել այդ «վատ բաները», մատնանշել «իրեն ցավեցնող» երեք մեծահասակներին:

«Թաթոյանը երեկ իր նախաձեռնությամբ ընդունել է գործում ներգրավված փաստաբանին, երեխային և նրա մայրիկին։ ՄԻՊ–ն առանձնազրույցներ է ունեցել ինչպես երեխայի, այնպես էլ վերջինիս մայրիկի հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երեխայի հարցը գտնվելու է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Գրություններ են հասցեագրվելու ոստիկանություն, Քննչական կոմիտե և իրավասու այլ մարմիններ։

Հիշեցնենք, որ 10-ամյա տղայի մայրը հայտնել է, որ 2016թ.-ին հարուցված քրեական գործը կարճվել է: 2019-ին, սակայն, տղային նորից բռնաբարել են։ Այս անգամ հարուցված քրեական գործը դեռ նախաքննության փուլում է:

Կծելուց ու կսմթելուց մինչև բռնաբարություն. ինչ է ընտանեկան բռնությունն ու ինչու չլռել

Երբ առաջին անգամ մայրը դիմել է իրավապահներին, նշանակվել է կոլոնոսկոպիայի դատաբժշկական փորձաքննություն։ 2016թ.–ի հունիսի 26–ին փորձաքննությունն արձանագրել է, որ առկա է «հետանցքի ձագարաձև ներհրվածություն, որ կարող էր առաջանալ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու հետևանքով»։

Մայրը նաև պարզել է, որ տղային բռնաբարում են այն ժամանակ, երբ ինքը տանը չի լինում և տատիկի մոտ է թողնում երեխային։ Ավելին, երեխան տեսել է, թե ինչպես են տղամարդիկ գումար տալիս տատիկին։ Տատը, ըստ երեխայի, վախեցրել է նրան ու ասել, որ եթե որևէ մեկին պատմի այդ մասին, կասի տղամարդկանց, որ «ավելի շատ ցավեցնեն» նրան։

Երեխայի մայրը պատմել է նաև, որ մայրն իրեն էլ 11 տարեկանում է հանձնել ամուսնուն. կինն իր տղային ունեցել է անչափահաս տարիքում։

Նորածնի հայրն անչափահաս աղջկա ծնողն է. 13–ամյա աղջկա հղիության մասին նոր մանրամասներ

1164
թեգերը:
տղամարդ, Տատիկ, մայր, ՀՀ ՄԻՊ, Բռնաբարություն, երեխա, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Մանկապղծությունն ու մանկական բռնությունը Հայաստանում. վիճակագրություն
Մանկապղծության համար հետմահու գործ կհարուցվի՞ Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ
Հայաստանում մանկապիղծ է հայտնվե՞լ
Պետերբուրգում բռնաբարության մեղադրանքով կալանավորվել է ռեանիմատոլոգ Հովհաննիսյանը
Արման Թաթոյան

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների փոխանակումը. ՄԻՊ–ը դիմել է միջազգային հանրությանը

16
(Թարմացված է 12:28 27.11.2020)
Արման Թաթոյանը կարծում է, որ ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրատապ դիմել է միջազգային հանրությանը` հայտնելով, որ Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը։

«Դիմում եմ միջազգային հանրությանը և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող արտերկրյա կառույցներին. անհրաժեշտ է առավելագույն հնարավորություններով ու իրական քայլերով հրատապ լուծել այս խնդիրը՝ պատերազմական ամենածանր հանցագործություններից ու անմարդկային, դաժան գերությունից մարդկանց ազատելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ–ն ասում է` ադրբեջանական իշխանությունները որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից, ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։

Ըստ Թաթոյանի` ակնհայտ է, որ Ադրբեջանն այս ամենով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների ու գերիների ընտանիքների անդամներին:

Լրատվամիջոցների ու հատկապես սոցիալական մեդիայի ադրբեջանական աղբյուրներից անընդհատ հրապարակվում են տեսանյութեր ու լուսանկարներ, թե ինչպես է ադրբեջանական ԶՈւ–ն անարգում հայկական կողմի զինծառայողների դիերը, խոշտանգում ու նվաստացնում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։ Թաթոյանը կարծում է, որ պատերազմական գործողությունների ողջ ընթացքում ակնհայտ էր, որ ադրբեջանական իշխանությունները խրախուսում են այս դաժանություններն ու նվաստացումները՝ նպատակ ունենալով Ադրբեջանում բորբոքել էթնիկ հայերի նկատմամբ ատելություն ու թշնամանք, հերոսացնել դրանք կատարողներին:

«Իշխանություն չունենք». գերիների հարցով հայ արվեստագետները կդիմեն միջազգային կառույցներին

ՄԻՊ–ի խոսքով` ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։

Հիշեցնենք, որ այս օրերին անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անում կառավարության առջև` պահանջելով, որ իրենց զավակներից որևէ լուր տան, գերիների փոխանացման գործընթաց սկսեն։

16
թեգերը:
Արման Թաթոյան, Ադրբեջան, գերի, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Մարուքյանը հայ գերիների հարցով դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին
Փաշինյանն ահաբեկիչների ու գերիների հարցը քննարկել է Մուշիկիվաբոյի հետ
Նախկին նախարարը կոչ է անում փրկել Ադրբեջանի ստրկության մեջ հայտնված հայ գերիներին
Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանին մեղադրանք է առաջադրվել

52
(Թարմացված է 12:15 27.11.2020)
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահը մեղադրվում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։
Այդ առնչությամբ Մամիջանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։

Հայկ Մամիջանյանին ձերբակալեցին նոյեմբերի 20–ին, իսկ հաջորդ օրը բաց թողեցին, քանի որ դատարանը ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ:

«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչներից մեկի կողմից ներգրավվեցի որպես մեղադրյալ (կարգավիճակս կասկածյալից դարձավ մեղադրալ)»,–գրել է նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նոյեմբերի 11–ից սկսած հայաստանյան 16 ընդդիմադիր կուսակցություն հանրահավաքներ են կազմակերպում` իրենց անհամաձայնությունը հայտնելով եռակողմ հայտարարությանն ու պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը։ 

Նույն այդ պահանջով հացադուլ են հայտարարել ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն ու ՀՅԴ–ական Գարիկ Ավետիսյանը։ Նրանց են միացել ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը և 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը։

52
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Մեղադրանք, Հայկ Մամիջանյան
Ըստ թեմայի
Արթուր Վանեցյանին մեղադրանք կառաջադրվի. նա ՀՔԾ–ում է
«Չեմ ընդունել, ցուցմունք չեմ տվել». Բաբայանին ու Մանուկյանին ՀՔԾ–ն մեղադրանք է առաջադրել
Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, որը նա չի ընդունում 
Հադրութ

Ադրբեջանցիները հայկական կողմին են հանձնել 5 զինծառայողի մարմին

0
Ստեփանակերտից հերքել են այն տեղեկությունը, որ Շուշիի մերձակայքում երկու կողմից հայտնաբերվել են 2 հազար զինծառայողների դիեր:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի- Sputnik. Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 5 զինծառայողի մարմին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Արցախի կառավարության օպերատիվ շտաբից և հավելել, որ դիակները Հադրութի կողմից են հանվել։

«Այսօր հայկական կողմին է հանձնվել 5 մարմին։ Զինծառայողների մարմինները Հադրութից են դուրս բերվել, բայց կոնկրետ որ հատվածից, դեռ հայտնի չէ», - ասացին շտաբից։

Այժմ բանակցություններ են ընթանում որոնումները շարունակելու թեմայով։

Բացի այդ, շտաբից հերքել են հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Շուշիի մերձակայքից երկու կողմից ավելի քան 2000 զինծառայողների դիակ է հայտնաբերվել:

Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է դիակների և գերիների փոխանակման գործընթացը:

0
թեգերը:
Ադրբեջան, Դիակ, հայ, զինծառայող, Հադրութ, Արցախ