Հատուկ տեխնիկայով մաքրում են մայրուղին. արխիվային լուսանկար

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի

44
(Թարմացված է 10:58 27.01.2020)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի։

Երեք աշխատող արագաչափ կա ամբողջ Գյումրիում. ավտովթարներն ու երթևեկության մշակույթի պակասը

«Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Իսկ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Հայաստանը Իրանի և Թուրքմենստանի հետ քննարկում է սվոփով գազի մատակարարման հարցը

44
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Վերին Լարս, Լարս, Ճանապարհ
թեմա:
Եղանակը Հայաստանում (1115)
Ըստ թեմայի
Վերին Լարսում կնստի դեսպանատան նոր պաշտոնյան. Հայաստանը որոշել է նոր հաստիք բացել
Սանդիկով. «Վերին Լարսում մաքսային կցորդի նշանակումը կնպաստի հարցերի արագ կարգավորմանը»
«Վերին Լարսում» ՀՀ մաքսային կցորդը շուտով կնշանակվի. նա ներկայացվել է կառավարությանը
Tерритория памятника национального значения «Ахтамирская крепость», расположенного в общине района Воскеваз

Գանձագողերը վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը

2
Անհայտ անձը կամ անձինք վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արագածոտնի մարզային ծառայության հուշարձանի պահապան Սահակ Մարտիրոսյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել մարզի՝ Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Միջնաբերդի հյուիսարևմտյան հատվածում անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։

Մարզային ծառայության պատասխանատուները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ քանակությամբ խեցեղենի կտորներ։

Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին, Ոսկեվազ համայնքի ղեկավարին։

2
Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян посетил с рабочим визитом 3-ю воинскую часть (9 февраля 2021).

Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ

251
(Թարմացված է 12:50 03.03.2021)
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԳՇ պետի ազատման՝ վարչապետի միջնորդության հետ կապված իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԳՇ պետի ազատման՝ վարչապետի միջնորդության ու նախագահ Արմեն Սարգսյանի՝ մարտի 2-ին կայացրած որոշման հետ կապված իրավիճակին։

Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ նախագահը այս դեպքում կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։

Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը տվյալ դեպքի համար սահմանված է հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր։

«Իր հայտարարությամբ նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը»,-նշված է ԳՇ հաղորդագրության մեջ։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

251
թեգերը:
Նախագահ, Սահմանադրական դատարան, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Այս գեներալները չլինեն, կլինեն ուրիշները. պատգամավորը համոզված է` բանակը Փաշինյանի հետ է
Գուցե մինչև վաղը ուղարկո՞ւմ է ՍԴ. սահմանադրագետը` ԳՇ պետի ազատման միջնորդության մասին
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան