Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Ախպոր պես, ասա, որ դու չես գրել, պռաշու ծեբյա». մեմեր՝ Փաշինյանի գրառման շուրջ

1361
(Թարմացված է 03:06 27.01.2020)
Սոցցանցի օգտատերերը նշում են, որ սա Նիկոլ Փաշինյանի գրառումներից թերևս միակն է, որի մեկնաբանություններում օգտատերերի մեծ մասը համակարծիք է, և մարդիկ չեն հայհոյում միմյանց։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Facebook սոցիալական ցանցի հայկական տիրույթում օգտատերերն ակտիվ քննարկում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումն ու հրապարակած լուսանկարը, որը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ «անհերքելի ապացույց» ունենալու մասին է։

«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ աղբանոցը նետե՞մ, թե՞ ոչ: Ի վերջո, որոշեցի պահել՝ որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն»,–գրել է Փաշինյանը նկարին կից և ընդգծել, որ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ինքը նշումներ կատարելու համար սեփական գրիչը չի գտել, փոխարենը Թովմասյանը «էլիտար» գրիչ է առաջարկել, որը հետո հրաժարվել է հետ վերցնել:

Sputnik Արմենիան առանձնացրել է սոցցանցի օգտատերերի ամենազվարճալի մեկնաբանությունները։

«Արմքոմեդի» հեռուստաշոուի հաղորդավար Նարեկ Մարգարյանն առաջարկել է գրչի իր տարբերակը՝ պիցցայի տեսքով, որը կարող է ակնարկ լինել, թե Հրայր Թովմասյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների շարքում է։

«Էդ գրիչի՞ խաթր էինք կուբամետրով փոփքորն առել։ Facepalm-ների facepalm-ը...Գոնե սենց գրիչ լիներ...»:

Իսկ օգտատեր Մհեր Ղազարյանն էլ որոշել է անհերքելի ապացույց պահել իրեն գրիչ նվիրողի դեմ, մարդ ես` մի օր պետք կգա։

«Երեկ գրիչ եմ նվեր ստացել: Մտածում եմ` կարող է ասեմ, որ այս գրիչն ապացուցում է, որ 5000$ պարտքով փող եմ տվել գրիչը նվիրողին և սա ստացականն է, որ նվիրողը ստացել է պարտքով փողը»։

Լրագրող Նարեկ Միրզոյանն էլ համացանցում տարածում գտած չորս լուսանկարներից կոլաժ է սարքել. Linkedin, Facebook, Instagram, Tinder։ Իսկ կոլաժի թեման «օրվա հերոս» դարձած գրիչն է։

«Արմենիա» հեռուստաալիքի նախկին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն էլ որոշել է խնդրանքով դիմել վարչապետին։

«Խնդրում եմ, ասա, որ էջդ կոտրել են!!!Խնդրում եմ, ասա, որ քո ստեղնաշարը ինքն իր կյանքով է ապրում և ինչ ուզում գրում է: Խնդրում եմ, ասա, որ սա Շարմազանովն է ինադու գրել, այլմոլորակայիններն են ստիպել, Չալոն է լոգին-փասվորդդ իմացել:Ախպոր պես, ասա, որ սա դու չես գրել, պռաշու ծեբյա... ումալյայու...#ճըտիկով_գրիչ»։

Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը պատկերացրել է Փաշինյանի և Թովմասյանի երկխոսությունները։

Օգտատեր Վիտալի Մանգասարյանն էլ հրապարակել է Փաշինյանի ու գործարար Սամվել Ալեքսանյանի հայտնի նկարն ու գրել. «Շեֆ, ես էլ կարամ գրիչ բերեմ, բայց ֆուռով»։

Բացի իրենց անձնական էջերում գրառումներ կատարելուց, օգտատերերը զվարճալի մեկնաբանություններ են գրել նաև վարչապետի գրառման տակ։ Նրանցից մեկը ստեղծված իրավիճակը համեմատել է հայտնի սերիալից ակնկալվող վերջին սերիայի հետ։

«Էս լրիվ էն սերիալներից էր, որ վերջին սերիային սպասում էինք ազգովի, որ իմանայինք՝ Ալեխանդրոն ում տղեն ա, էն էլ պարզվեց՝ Ալեխանդրոյի մայրը պարկեշտ կին ա, ու տղան ապօրինի չի»։

«Շոկի մեջ եմ». Փաշինյանը մեղադրում է Թովմասյանին պաշտոնը պահելու փորձի համար

Մեկ այլ օգտատեր էլ առաջարկել է, որ անհերքելի ապացույց գրչին պինդ պահեն, որ չմրսի ու դատարանում կարողանա ցուցմունք տալ։

Օգտատերերից մեկն էլ կեսկատակ–կեսլուրջ խնդրել է մյուսներին հիշեցնել, թե «պլենդուզ» հայերենում ինչպես են թարգմանում։

1361
թեգերը:
Facebook, գրիչ, Հրայր Թովմասյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մնացել է երգիս տակ». Աշոտյանը նեղվել է ու առաջարկ արել Փաշինյանին
«Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է». Արթուր Վանեցյանը նոր գրառում է կատարել
Վանեցյանն առաջարկում է փոխել վարչապետին
Բուժհաստատություն

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն

17
(Թարմացված է 09:17 29.05.2020)
Երեք պոլիկլինիկաներում և «Գրիգոր Նարեկացի» բուժկենտրոնում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը տեղեկացնում է, որ առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին (մայիսի 29, 30, 31) Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն ժամը 10:00-ից մինչև 15:00-ն:

«Թիվ 8, թիվ 1, թիվ 17 պոլիկլինիկաներում և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան

Խնդիրների դեպքում պետք է դիմել տարածքային պոլիկլինիկա, անհրաժեշտության դեպքում քաղաքացին կուղեգրվի ռենտգեն հետազոտության։

«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն

17
թեգերը:
պոլիկլինիկա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2000 նոր սարք կգնի
Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա
Անձրևային եղանակ, արխիվային լուսանկար

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակի տեսություն

36
(Թարմացված է 15:28 28.05.2020)
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Հայաստանում մայիսի 29-ի օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին վայրերում` քամու ուժգնացում 15-20 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ 

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Մայիսի 30-31-ը, հունիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճան այսօր ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Թովմասյան. «Հանգանակած գումարով դեղորայք և սարքավորումներ ձեռք կբերենք»

Երևանում մինչև հունիսի 2-ը տեղումներ չեն գրանցվի: Մայրաքաղաքում այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի + 31-ից +33, երեկոյան ժամերին՝ +26-ից +28 աստիճանի սահմանում։

36
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), եղանակ, օդի ջերմաստիճան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Երևանում և հարակից համայնքներում ապրող 900 անապահով ընտանիքներն աջակցություն կստանան
ՀՀ 85 000 անապահով ընտանիք ֆինանսական աջակցություն կստանան. 13-րդ ծրագիրը հաստատվեց
Փետրվարի կոմունալներն էլ կփոխհատուցվեն. Փաշինյանը հայտնեց` ովքեր կստանան աջակցությունը
Իշխանությունը չունի հասարակության անվերապահ աջակցությունը. քաղաքագետը` գործընթացների մասին
ՃՏՊ

«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

11
Հինգ մեքենաներ բախվել են միմյանց, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Մայիսի 29-ին, ժամը 01։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Էրիկ Ս․), «Mercedes-Benz C180» (վարորդ` Ավետիք Ա.), «Nissan Tiida», «Mercedes-Benz», «Toyota Camry» (վարորդ` Յուրիկ Ս.) մակնիշների ավտոմեքենաները։

Շտապօգնության մեքենայի վարորդը հարբա՞ծ է եղել․ Ստեփանյանը դեպքից մանրամասներ է ներկայացրել

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Tiida» ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Աբովյան քաղաքի գերեզմանատանը 40–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով

 

11
թեգերը:
վթար, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Արտառոց դեպք Արմավիրի մարզում. 14–ամյա աղջիկը նետվել է «կարմիր կամրջից»
Արտակարգ դեպք Երևանում. սննդի կետը միտումնավո՞ր են հրկիզել