Սերգեյ Ալոյան

Ծով չունեցող երկրում կարելի է ծովագայլ դառնալ․ ինչպես Ալոյանը ջրի երես հանեց թուրքին

598
(Թարմացված է 21:59 26.01.2020)
Սերգեյ Ալոյանը կյանքի մեծ մասն անցկացրել է նավի վրա։ Այժմ Երևանում վայելում է իր արձակուրդն ու զարմանալի պատմություններ պատմում։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Եթե չլիներ Վլադիմիր Իլյիչ Լենինը, իմ առջև նստած 61-ամյա նավաստին՝ 38-ամյա փորձով, բոլորովին այլ պատմություն կունենար։ Սերգեյ Ալոյանի նախնիներն ապրել են Կարսում, 1910-ականներին հայերի կոտորածների ժամանակ փախել են Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։

Старший помощник капитана Сергей Алоян
© Photo : provided by Sergey Aloyan
Կապիտան Սերգեյ Ալոյան, ավագ օգնական

Իմանալով, որ ռուսական բանակն ազատագրել է Կարսը, Ալոյանները որոշել են Վրաստանի տարածքով վերադառնալ հայրենի քաղաք։ Սակայն, ինչպես ասում է Ալոյանը, «Լենինն ամեն ինչ փչացրել է»․ 1921թ-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են Մոսկվայի պայմանագիրը, որի հետևանքով Կարսի տարածքն ու Սուրմալուն անցել են թուրքերին։

Ադրբեջանական գրիչ Փաշինյանի համար, խինկալի և Միմինո. ե՞րբ են գալու այլ ժամանակներ

Սերգեյ Ալոյանի նախնիները ստիպված են եղել հաստատվել այնտեղ, որտեղ այդ ժամանակ հասել էին՝ Վրաստանի Բաթում քաղաք։ Այստեղ նրանք տուն են կառուցել, և Ալոյանների մի քանի սերունդներ ապրել են այդ նավահանգստային քաղաքում։

«Երբ դու ամեն օր արթնանում ես ծովի ափին, սկսում ես տարբերել կապույտի երանգները և հստակ հասկանալ, որ ցերեկը ծովն ուրիշ կապույտ է, երեկոյան՝ բոլորովին այլ։ Բարդ է ծովից բացի ուրիշ բանի մասին մտածել», - պատմում է Ալոյանը։

Ալոյանի մոտ ծովի հանդեպ սերը ծնվել է ոչ միայն ալիքների հաճելի աղմուկից և լազուրի երանգներից, այլ նաև հորեղբոր և զարմիկի շնորհիվ, որոնք նավաստի են եղել։ Նավի վրա 38 տարվա ծառայության ընթացքում Սերգեյ Ալոյանը ստացել է նավապետի ավագ օգնականի կոչում։ Դա նշանակում է, որ նա իր հեղինակությամբ երկրորդ մարդն է նավի վրա և գիտի ամբողջ թիմի` նավաստու, բոցմանի, չորրորդ, երրորդ, երկրորդ օգնականների և մյուսների աշխատանքի նրբությունները։

Сергей Алоян с командой на шлюпке
© Photo : provided by Sergey Aloyan
Սերգեյ Ալոյանը իր գործընկերների հետ

Այժմ Ալոյանը պայմանագիր ունի «Բերնարդ Շուլտ» կրյուինգային ընկերության հետ, որը նավաստիներ է հավաքագրում։ Նավաստին շոգենավի վրա անցկացնում է չորս ամիս, որը մոլորակի տարբեր կետեր քիմիա է տեղափոխում, հաջորդ չորս ամիսն Ալոյանը  հանգստանում է Երևանում, որտեղ ապրում են նրա կինն ու երեխաները։

Ծով, Խառատյան, գարդեմարիններ․ նոր ֆիլմն ամբողջությամբ կլանել է հայազգի դերասանին

«Մի քանի տարի առաջ Բաթումում ճգնաժամ եղավ, մշտական էլեկտրաէներգիա չկար։ Իսկ աղջիկս այդ ժամանակ պետք է դպրոց գնար։ Ես ու կինս որոշեցինք, որ նա և աղջիկս կտեղափոխվեն Երևան՝ զոքանչիս մոտ։ Ես գրանցված եմ Բաթումում, այնտեղ են իմ համադասարանցիները, ընկերները, ես պետք է ծով դուրս գալուց առաջ Բաթումում լինեմ բժշկական հանձնաժողով անցնելու համար։ Իսկ ընտանիքս և հարազատներս (Ալոյանի պապի եղբայրը Բաթումում չի մնացել, այլ տեղափոխվել է Երևան) ապրում են Երևանում։ Թեև ցամաքում երկու տուն ունեմ, միևնույն է, կարծում եմ, որ իսկական տունը նավն է», - ասում է Ալոյանը։

Георгий Алоян (на мачте справа), сын Сергея Алояна
© Photo : provided by Sergey Aloyan
Գեորգի Ալոյան (ձախ կողմից), Սերգեյ Ալոյանի որդին

Ալոյանը վստահ չէ՝ արդյո՞ք նավաստի կդառնար, եթե ծնվեր և մեծանար Հայաստանում՝ ծով չունեցող երկրում։ Նրա խոսքով՝ հայերը կարող են հիանալի նավաստի դառնալ։ Նա հիշատակում է վրացի գործընկերների կարծիքը՝ նավի վրա հայ նավաստի ունենալը երջանկություն է։

«Եթե քեզ ջուրը գրավում է, նշանակություն չունի՝ որ երկրում ես ծնվել ու մեծացել։ Իմ ներկա թիմում կան ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ, ֆիլիպիններ, ուզբեկներ և մի հայ՝ ավագ մեխանիկ Սերգեյ Թոքմաջյանը», - նշում է նա։

Մարդու համար, որը տեսել է աշխարհի բոլոր օվկիանոսները և ծովերը, շատ տրամաբանական է, որ Սևանա լիճը երբեմն ծով են անվանում։ Ալոյանը Սևանում նավարկել է միայն ռետինե նավակով։ Նրա կարծիքով` ամենագեղեցիկ ծովերը Ադրիատիկն ու Միջերկրականն են։

«Թուրքիայի միջերկրական ափը շատ է գրավում։ Չէ որ դրանք հայկական հողեր են։ Ուզո՞ւմ եք հետաքրքիր պատմություն պատմեմ։ Մի անգամ նավում նստած էինք, թիմում թուրք կար։ Գործընկերներիցս մեկին պատմում էին՝ ինչու են հայերի և թուրքերի հարաբերությունները լարված, անգլերեն ասացի «նրանք սպանել են հինգ միլիոն հայի»։ Թուրքը հանկարծ առարկեց և կոտրված անգլերեն ասաց․ «Ոչ, ոչ, ոչ թե հինգ միլիոն, այլ մեկուկես»։ Ես հատուկ սխալ թիվ ասացի, ուզում էի ապացուցել, որ նրանք իրականում լավ գիտեն իրենց պատմությունը, ուղղակի ձևացնում են», - ժպիտով պատմում է Ալոյանը։

Չէր կարելի շրջանցել «հիմար» հարցերը, եթե հանդիպել ես նման ծովագայլի։ Օրինակ` նավում կանանց մասին։

Палуба судна, на котором служит Сергей Алоян
© Photo : provided by Sergey Aloyan
Նավի տախտակամածը, որի վրա ծառայում է Սերգեյ Ալոյանը

«Նավի վրա կանայք դժբախտություն չեն բերում։ Հակառակը, շատ հաճելի է, երբ շոգենավում կանայք կան՝ բուֆետի աշխատող, բուժքույր, գրադարանավար», - ասում է նա։

Երկրորդ հիմար հարցը ծովային հիվանդության գոյության մասին է։

«Ծովային հիվանդություն բոլորն ունեն, որն արտահայտվում է տարբեր կերպ։ Ինձ մոտ, օրինակ, ծովային ցնցումների ժամանակ բացվում է ախորժակս։ Բայց, քանի որ խոհարարը  սրտխառնոց է ունենում, ստիպված եմ լինում չորուցամաք սնվել», - նշում է Ալոյանը։

Вид с судна, на котором служит Сергей Алоян
© Photo : provided by Sergey Aloyan
Տեսարան այն նավից, որի վրա ծառայում է Սերգեյ Ալոյանը

Երրորդ հարցը ծովահենների մասին է։

«Ծովահեններ կան։ Իհարկե, նրանք աչքակապեր չունեն, փոխարենը Կալաշնիկովի հրացաններ ունեն։ Իսկույն սկսում են կրակել, աստիճաններ են կախում շոգենավիդ վրա ու սկսում մագլցել։ Նրանց նպատակը կողոպտելն է, և նրանք ամեն ինչի պատրաստ են հանուն դրա։ Մենք այդ ընթացքում թաքնվում ենք ցիտադելում և ռազմանավ կանչում, որը գալիս է և մեզ փրկում», - ասում է նա։

Նավաստու մասնագիտությունը շարունակում է ապրել Ալոյանների տոհմում․ 20-ամյա որդին՝ Գեորգին, չնայած մոր բողոքներին և հոր չեզոքությանը, սկսել է սովորել Սանկտ Պետերբուրգի ծովակալ Մակարովի անվան պետական ծովային ակադեմիայում։ Երբ ակադեմիան դեռ կոչվում էր ծովակալ Մակարովի անվան բարձրագույն ինժեներային ծովային ուսումնարան, այնտեղ սովորել է նաև Սերգեյ Ալոյանը։

Անծով Հայաստանի 85-ամյա կապիտանը. ինչպես Վրեժ Հովհանիսյանը գրավեց ծովն ու իր սաների սրտերը

Ծովագայլի կյանքն անցնում է հավերժ բաժանման մեջ` կամ ծովի հետ, կամ ընտանիքի։ Չորս ամսում նա հասցնում է բավականաչափ կարոտ «կուտակել»․ երբ երկար ես նայում ծովին, սկսում ես կարոտել մարդկանց, իսկ երբ երկար ես նայում մարդկանց՝ կարոտում ես ծովը։

598
թեգերը:
Արձակուրդ, Թուրք, Երևան, Ծով, Հայաստան
Ըստ թեմայի
Անծով Հայաստանին ծովային օրենսդրությու՞ն. ինչո՞ւ է դա պետք
Ինչ տեսք են ունեցել հին հայերը, և ինչով է վտանգավոր «կապուտաչյա տեսությունը»
Հայաստանը կդառնա ծովային երկիր` եռագույնով նավարկող նավերով. ինչ է առաջարկում Փամբուխչյանը
Փամբուխչյան. «Ծովային օրենսդրությունն ունի տնտեսական ու ռազմավարական նշանակություն»
Աղցան

Արագ, համեղ, կշտացնող․ թեթև նախաճաշի 5 լավագույն տարբերակ

1
(Թարմացված է 21:17 13.08.2020)
Եթե դեռ չեք նախաճաշել ու չգիտեք` ինչ պատրաստեք, դասական ձվածեղն էլ հոգնեցրել է, ապա այս հոդվածը ձեզ համար է։

Նախաճաշը կարող է ոչ միայն կշտացնող, թեթև ու համեղ լինել, այլ նաև արագ պատրաստվող։ Բոլորովին պետք չէ ժամերով կանգնել գազօջախի դիմաց կամ բավարարվել միայն ձվածեղով ու խաշած հավկիթով։ Իրականում կարելի է հիանալի նախաճաշ պատրաստել այն ամենից, ինչ տվյալ պահին կգտնվի սառնարանում։

Sputnik Արմենիան ձեզ համար ճաշատեսակներ է ընտրել, որոնք կարելի է պատրաստել հաշված րոպեների ընթացքում։

Արագ նախաճաշ

Եթե սառնարանում նրբերշիկներ, իսկ հացամանում երեկվա լավաշ է մնացել, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է։ Հարում ենք երեք ձու, ավելացնում ենք աղ և պղպեղ։ Լավաշից շրջանակներ ենք կտրում թավայի չափով։ Նրբերշիկը կտրտում ենք մանր խորանարդիկներով, լոլիկը՝ շերտերով, և պանիր ենք քերում։

Տաք թավայի մեջ լցնում ենք հարած ձվի մի մասը և ծածկում լավաշի շերտով։ Այնուհետև վրան լցնում ենք նրբերշիկը և քերած պանրի մեկ երրորդը։ Ծածկում ենք լավաշի երկրորդ շերտով, որի վրա արդեն լցնում ենք լոլիկն ու պանիրը։ Լավաշի երրորդ շրջանակի վրա՝ կրկին նրբերշիկ և պանրի վերջին մասը։ Ծածկում ենք լավաշով, վրան լցնում ենք մնացած ձուն և թողնում ենք մարմանդ կրակի վրա մոտ 10 րոպե։ Շրջում ենք, տապակում ու մատուցում։

Նախաճաշ՝ 5 րոպեում

Երեկվա հացից դեռ մնացել է, իսկ առավոտ շուտ չե՞ք ուզում խանութ վազել՝ թարմ հաց գնելու։ Խնդիր չէ, այստեղ ևս լուծում կա։ Հացը կտրտում ենք մանր խորանարդիկներով և թավայի մեջ տապակում բուսական յուղով։ Մինչ հացը բովվում է, հարում ենք երեք ձու, աղ ու պղպեղ ենք ավելացնում, ինչպես նաև մանր կտրատած կանաչ սոխ։ Հարած ձուն լցնում ենք պատրաստի չորահացի վրա և մոտ մեկ րոպե թողնում փակ կափարիչի տակ։ Շրջում ենք, տապակում մյուս կողմից։ Ապա մի կեսի վրա լցնում ենք հարած պանիրը, ծալում ենք մեջտեղից և թողնում, որ պանիրը հալչի։ Կարելի է մատուցել։

Շակշուկա

Եթե առավոտյան կշտացնող ու թարմ մի բան եք ուզում, ապա այս բաղադրատոմսը ձեզ իրոք դուր կգա։ Մանր խորանարդիկներով կտրատում ենք լոլիկը, կիսաօղակներով՝ սոխը, կարմիր բուլղարական պղպեղն ու կծու կարմիր պղպեղը, ինչպես նաև սխտորը։

Տաքացնում ենք թավան, տաք ձեթի մեջ լցնում նախ սխտորը, մի քանի վայրկյան անց՝ լոլիկը։ Մի փոքր շոգեխաշում ենք, ավելացնում սոխ, քաղցր պղպեղ ու եփում մոտ երկու րոպե։ Այնուհետև ավելացնում ենք մոտ 200 մլ տոմատի մածուկ, մոտ 10 րոպե շոգեխաշում ենք։ Ապա ավելացնում ենք աղ, պղպեղ և կծու կարմիր պղպեղ։ Միջին կրակի վրա թողնում ենք ևս 3 րոպե։ Եզրափակիչ ակորդը՝ խառնուրդի մեջ խնամքով լցնում ենք 3-4 ձու՝ առանց հարելու։ Հենց որ ձուն եփվի, ճաշատեսակը պատրաստ է։ Զարդարում ենք կանաչիով և մատուցում։

Ձվով և վարսակի փաթիլներով նախաճաշ

Արդեն փորձե՞լ եք վարսակի փաթիլներով ուտեստներ պատրաստելու բոլոր տարբերակները։ Ուրեմն հիմա փաթիլները համարձակորեն լցրեք չոր թավայի մեջ և դրեք կրակին։ Բովեք, մինչև փաթիլները թեթևակի կարմրեն, դրանց վրա կոտրեք չորս ձու (չմոռանալով աղ, պղպեղ և համեմունքներ), ծածկեք կափարիչով և թողեք, մինչև ձուն եփվի։ Ապա թավայից խնամքով հանեք վարսակաձվածեղային բլիթը և «միացրեք» երևակայությունը․ այն կարելի է ուտել քերած պանրով, երշիկով ու լոլիկով կամ քաղցր տարբերակով՝ բանանով, ավելացնելով մեղր ու ընկույզ (այս դեպքում եփելիս աղ ավելացնել պետք չէ)։

Կաթնաշոռային բլիթներ՝ հաշված րոպեներում

Այս պարզագույն բաղադրատոմսը կապահովի առավոտվա լավ տրամադրությունը։ Վերցնում ենք կաթնաշոռ, ավելացնում ձու, շաքար՝ ըստ ճաշակի, և ալյուր։ Խմոր ենք հունցում և բաժանում ոչ մեծ մասերի։ Կաթնաշոռային բլիթները տաք թավայի մեջ բուսայուղով երկու կողմից տապակում ենք։ Մատուցում ենք մրգերով, խտացրած կաթով, մեղրով և դարչինով, կարելի է ցիտրուսային թարմություն ավելացնել՝ վրան շաղ տալով նարնջի քերած կեղև։

1
թեգերը:
բաղադրատոմս, նախաճաշ, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ձմերուկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ դդմիկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սմբուկ ենք ուտում

«Ինձ համար մեկ էր...». Ժաննա Լևինան խոսել է Գարիկ Մարտիրոսյանի հանդեպ իր սիրո մասին

79
(Թարմացված է 23:04 13.08.2020)
Լևինան պատմել է, թե ինչպես են բնակարան վարձել Մոսկվայում։ Նա ասել է, որ 40 տարեկանում պատրաստ չէր լինի նույն սցենարի կրկնությանը։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Հայտնի հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, պատմել է՝ ինչպես է սկսվել ամուսնու հետ համատեղ կյանքը։ Նա ասել է, որ 20 տարեկանում այնքան է սիրահարված եղել, որ չի էլ մտածել փողի մասին։

Լևինան YouTube-ի «ТО Gazgolder» ալիքում հրապարակված «Конечно, Вася» շոուի ժամանակ հիշեցրել է, որ իրենք արդեն 20 տարվա ամուսիններ են։

«Գարիկն այն ժամանակ պարզապես ՈւՀԱ-ի մասնակից էր, ընդհանրապես փող չուներ։ Բայց ես էլ 20 տարեկան էի։ Ինձ համար լրիվ մեկ էր․․․», - ասել է Լևինա–Մարտիրոսյանը։

Կինը պատմել է, որ սկզբում դժվարությունների են բախվել։ Մոսկվա տեղափոխվելուց հետո պարտքով գումար են վերցրել ընկերներից ու մեկսենյականոց բնակարան վարձել։ Լևինան ինքն է այդ «հյուղակի» համար վարագույր կարել էժան կտորից։

Գարիկ Մարտիրոսյանի կինը միաժամանակ ասել է, որ 40 տարեկանում պատրաստ չէր լինի նույն սցենարի կրկնությանը։ Տղամարդու մեջ նա առաջին հերթին ուժեղ բնավորությունն է գնահատում։

Ինչպե՞ս «կալանավորել», որ չփախչի. Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ իր բաղձալի ցանկության մասին

«Ամուսինս պետք է ինձանից մի քանի անգամ ուժեղ լինի։ Եթե նա ավելի թույլ լինի, ես նրան «կուտեմ»։ Չեմ կարողանա նրա հետ ապրել», - ավելացրել է նա։

Ժաննա Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանն ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվել է նրանց դուստրը` Ժասմինը։ Որդին` Դանիելը, լույս աշխարհ է եկել 2009 թվականի հոկտեմբերին։ Ժաննան այժմ 44 տարեկան է, Գարիկը` 46։

Գարիկ Մարտիրոսյանն ու կինը պարում են «Սուպեր Ժորիկի» «Զոլոտո» երգի ներքո

79
թեգերը:
Կին, ամուսին, սեր, Գարիկ Մարտիրոսյան, Ժաննա Լևինա
Ըստ թեմայի
«Ցնցող կին». Գարիկ Մարտիրոսյանը պարծենում ու հպարտանում է իր կողակցով. տեսանյութ
Գարիկ Մարտիրոսյանը նմանակում է Դմիտրի Նագիևին. տեսանյութ
Գարիկ Մարտիրոսյանի կինը հիշել է` ինչպես էին տարազով պարում Երևանում