Կենտրոնական բանկ

Ի՞նչ ունի պաշտոնյայի բարեկամ ուսուցիչը, կամ երբ բանկային գաղտնիքն այլևս գաղտնիք չէ

269
(Թարմացված է 19:21 26.01.2020)
«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունը տնտեսագետների շրջանում իրարամերժ կարծիքներ է առաջացրել։ Sputnik Արմենիան փորձել է պարզել նրանց տեսակետը` պահպանե՞լ գաղտնիքը, թե՞ վերադարձնել պետությունից գողացածը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Ճզմաչյանը «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխված տարբերակը Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի համար վտանգավոր է համարում։ Ճզմաչյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` մեկնաբանելով ԱԺ ընդունած նոր օրենքը։

«Եթե մեր կառավարությունը համարում  է, որ «Բանկային գաղտնիքի մասին» նոր դրույթներով օրենքը պետք է կրի ժամանակավոր բնույթ, եթե կառավարությունը գտնում է, որ տվյալ պարագայում «видишь ли» կոռուպցիան այնքան շատ է, որ պետք է կոռուպցիայից ազատվել, ապա կարող ենք ինչ–որ տեղ ասել` հա, մեկ տարով, տարի ու կեսով թող լինի։ Բայց չէ՞ որ պրակտիկորեն դա նշանակում է բանկային գաղտնիքի բացում։ Եվ դա շատ վատ է»,– ասաց նա։

Թեև օրենքը նոր տեսքով դեռ չի գործում, բայց նախագծի` մի քանի ամիս տևած քննարկումների արդյունքում, Ճզմաչյանի խոսքով, արդեն իսկ տեղեկություններ են հայտնվել, որ մեր երկիր ներդրումներ չեն գալիս նաև բանկային գաղտնիքը բացելու` իշխանությունների մտադրության պատճառով։

Մեր զրուցակիցը վստահ է` Հայաստանը պետք է վերադառնա նախկին օրենքին, և որքան շուտ, այնքան լավ։

«Խորապես համոզված եմ, որ պետք է վերադառնանք  բանկային գաղտնիքի մասին նախկին օրենքին, այն մեկնաբանությամբ, որ ընդունվել էր միջազգային փորձի ու զարգացած երկրների նմանատիպ օրենքների ուսումնասիրությունից հետո»,– նշեց նա` համոզմունք հայտնելով, որ «Բանկային գաղտնիքի մասին» հին օրենքը ժամանակին մեծապես նպաստեց Հայաստանի տնտեսության մեջ մեծ ներդրումների հոսքին:

Մարգարյան. «Ռիսկերն ի հայտ են գալիս, երբ բանկ է մտնում անօրեն ծագումնաբանությամբ գումար»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հակառակ կարծիքին է։ Նրա համոզմամբ` մեր իրավիճակում հայտնված երկրներում քննություն իրականացնող մարմինները պետք է հասանելիություն ունենան բանկային հաշիվներին, բայց, իհարկե, դատարանի վճռով, և միայն հիմնավոր կասկածների առկայության դեպքում։

«Մի քանի տասնամյակ երկիրը գտնվել է կապիտալի նախասկզբնական կուտակման ռեժիմի մեջ, այսինքն` մարդիկ հարստություն են կուտակել անօրինական ճանապարհներով։ Դա եղել է անօրինական սեփականաշնորհում, եղել է իրական շուկայական գնից 10 անգամ պակաս գնով այս կամ այն օբյեկտի մասնավորեցում։ Մարդիկ այդ ճանապարհով դարձել են նորօրյա հարուստներ։ Կամ պետական բյուջեից ատկատների մեխանիզմը, որ գործել է տասնամյակներ շարունակ` բյուջեի մինչև 10, 20, 30 տոկոսը գրպանել է պաշտոնյաների բուրգը»,– հիշեցնում է Մարգարյանը։

Տնտեսագետը նշում է նաև, որ շատ հաճախ հայաստանյան պաշտոնյաներն իրենց իրական ունեցվածքն ու եկամուտները թաքցնելու համար դրանք գրանցել են իրենց հետ փոխկապակցված այլ անձանց անուններով։

«Մեկ էլ տեսնում ես ինչ–որ մեկն ուսուցիչ է, բայց այսինչ նախարարի բարեկամն է, ու մեկ էլ իմանում ես` նրա անունով շքեղ դղյակ, տասնյակ հեկտարներով հողատարածքներ, մեքենաներ, տարբեր հաշիվներին միլիոնավոր գումարներ կան։ Բնականաբար, հարց է առաջանում` պե՞տք է արդյոք ստուգել այդ գումարների ծագումը։ Իհարկե, պետք է, և այդտեղ այն արգումենտները, որ խախտվում է մարդու իրավունքները, բանկային գաղտնիքը, դառնում են դատարկ հնչյուն»,–ասաց Մարգարյանը։

Իհարկե, Հայաստանը, Մարգարյանի դիտարկմամբ, կարող էր գնալ նաև ավելի անցնցում ճանապարհով, որով գերադասել են անցնել շատ այլ երկրներ, այն է` կապիտալի, հարկային և այլ եկամուտների  համաներումները։

Բայց, դատելով օրվա իշխանության վարած քաղաքականությունից ու հատկապես ընդունված վերջին օրենսդրական կարգավորումից` տնտեսագետը փաստում է, որ համաներման տարբերակը մեր իշխանությունը մերժել է։

Եվ, փաստորեն, ընտրվել է երկրորդ` կոռուպցիոն բնույթի բացահայտումների, քրեական գործերի հարուցման ու դրանց ընթացքում նաև բանկային գաղտնիքի բացման տարբերակը։

ՀՔԾ–ն ստուգո՞ւմ է Քոչարյանի, Խաչատուրովի ու Հարությունյանի հաշիվները

Հիշեցնենք` հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը դեռ 2019թ–ի սեպտեմբերին, կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը, նշել էր, որ այն մշակվել է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից ելնելով:

ՀՀ մինչ օրս գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված էին բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկության ստացման հնարավորությամբ: Օրենքով թույլատրված էր ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները։

Նոր օրենքով քննություն իրականացնող մարմիններին հնարավորություն է տրվում բացել նաև հիշյալ անձանց հետ փոխկապակցված անձանց հաշիվները։

269
թեգերը:
պաշտոնյա, Ուսուցիչ, տնտեսագետ, Սամվել Ճզմաչյան, Ատոմ Մարգարյան, բանկային գաղտնիք, Հայաստան
Ըստ թեմայի
Բոլորի հետևից կհասնեն. օլիգարխների դեմ խիստ օրենքը խորհրդարանն ընդունեց
Բանկային գաղտնիքը չի օգնի. ԱԺ–ն փողերի լվացման դեմ նախագիծ է քննարկում
Ճզմաչյան. «Նոր օրենքով «բանկային գաղտնիք» հասկացությունը բացվում է, ինչը շատ վատ է»
Կանանց կռիվ. արխիվային լուսանկար

Քաշել է մազերից, քարշ տվել հատակին. կինը «հաշիվ է մաքրել» նախկին ամուսնու սիրուհու հետ

122
(Թարմացված է 21:56 19.09.2020)
Ամուսնու սիրուհուն «պատժած» կնոջ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Տղամարդու համար երկու կանանց վեճը հասել է դատարան։ Նախկին կինն ամբաստանյալի կարգավիճակ ունի, ամուսնու ենթադրյալ սիրուհին` տուժողի։

Երիտասարդ կինը մեղադրվում է մեկ այլ կնոջ նկատմամբ նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, ֆիզիկական ու մարմնական ցավ պատճառելու համար։

Դատական տեղեկատվական datalex.am համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն` դեպքը տեղի է ունեցել 2020 թվականին փետրվարի 23-ին։

Ցերեկը` ժամը 13:00-ի սահմաններում, կինը գնացել է նախկին ամուսնու ենթադրյալ սիրուհու` Երևանի կենտրոնում գտնվող բնակարան և նրան մեղադրելով ամուսնու հետ արտամուսնական հարաբերություններ ունենալու մեջ, քաշել է մազերից, գցել ու քարշ տվել հատակին։ Ապա որոշ ժամանակ շարունակել է ձեռքում բռնած պահել հակառակորդուհու մազերը` պաճառելով ֆիզիկական ցավ ու թեթև վնասվածք` ծնկահոդի շրջանում քերծվածք։

Ախոռն ի՞նչ կապ ուներ. Մելաձեին քննադատել են չափազանց երիտասարդ «սիրուհի» ունենալու համար

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ընդունվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ։

Գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Ամուսնու սիրուհուն «պատժած» կնոջ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին։

Արմավիրում մի կին փորձել է բենզին լցնել ամուսնու սիրուհու վրա, բայց ինքն է տուժել

122
թեգերը:
Դատարան, Սիրուհի, ամուսին, Կին
Ըստ թեմայի
Եթե դա ճիշտ է. Ստեպանենկոն խոսել է Պետրոսյանի և նրա երիտասարդ սիրուհու ամուսնության մասին
Ուրիշ կին․ մասնատված ռեփերը պատրաստվում էր բաժանվել կնոջից և ապրել սիրուհու հետ
Ազիզան չեղարկել է Գրիգորյանի հետ ամուսնությունը. պատճառը գործարարի սիրուհիներն են
Հրաչյա Հարությունյան. արխիվային լուսանկար

ՌԴ–ում դատված վարորդ Հրաչյա Հարությունյանը դարձյալ դատապարտվել է, այս անգամ` հայրենիքում

902
(Թարմացված է 21:31 19.09.2020)
Հայաստանի քրեական դատարանի որոշմամբ` Հրաչյա Հարությունյանը տուգանվել է ու զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանում աղմկահարույց վթարի պատճառով ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանը դարձյալ դատապարտվել է, այս անգամ` Հայաստանի քրեական դատարանի կողմից։

Դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակված դատավճռի համաձայն` Հարությունյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ, զրկված լինելով վարորդական իրավունքից, դարձյալ ավտոմեքենա է վարել։

«2019 թվականի հունիս ամսից մինչ նոյեմբերի 15-ը ներառյալ, միասնական դիտավորությամբ մշտապես վարել է իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի 36 DT 018 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ»,– ասված է դատավճռում։

Հենց այդ խախտումներից էլ իրավապահներն իմացել են, որ ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված Հարությունյանը նստել է ավտոմեքենայի ղեկին և իր սեփական ավտոմեքենայով տաքսի ծառայություններ է մատուցում։ Այդ ընթացքում` 6 ամսում, նա ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 17 վարչական ակտ է ստացել։

Դատարանին Հրաչյա Հարությունյանն ասել է, որ զղջում է արածի համար։ Իսկ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել էր, որ ստիպված է եղել խախտել օրենքը` ընտանիքին սովի չմատնելու համար։

«Որ չքշեմ, բա իմ տունն ո՞վ պահի։ Ես վատառողջ, հիվանդ տղա եմ, առողջությանս կեսը թողել եմ Ռուսաստանում, ուրիշ գործ չեմ կարողանում անել։ Բանվորություն չեմ կարող անել, առողջությունս թույլ չի տալիս, կրթություն չունեմ։ Սաղ կյանքս վարորդ եմ եղել, էդ է իմ մասնագիտությունը»,– ասել էր նա։

Այդուհանդերձ, դատարանը Հրաչյա Հարությունյանին դարձյալ մեղավոր է ճանաչել` այս անգամ դատապարտելով 200 000 դրամ տուգանքի, որն, ի դեպ, այդ հոդվածի համար նախատեսված նվազագույն պատիժն է։

Միաժամանակ, դատարանը Հարությունյանին զրկել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի 6 ամիս ժամկետով:

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կայացրած նոր դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020թ-ի օգոստոսին։ Եվ, քանի որ այն չի բողոքարկվել, Հարությունյանն ստիպված կլինի վճարել տուգանքն ու ևս 1.5 տարի հրաժարվել ավտոմեքենա վարելու մտքից։

Հիշեցնենք`2013թ.–ի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:

ՌԴ դատարանը նրան դատապարտել էր 6 տարի 9 ամիս ազատազրկման։ 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել էր Հայաստան։ 2017 թվականի օգոստոսի 18-ին Հարությունյանի դատավճիռը ճանաչվել էր նաև ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:

Հրաչյա Հարությունյանը առողջական խնդիրներ ունի և հնարավոր է` ազատվի պատժի կրումից

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ընտանիքի միակ կերակրողն է, 2018թ–ի նոյեմբերի 6-ին Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ արձակվեց։

902
թեգերը:
վարորդ, Հայաստան, Քրեական գործ, Հրաչյա Հարությունյան
Ըստ թեմայի
Հրաչյա Հարությունյանն արդեն գործ է գտել և շուտով կանցնի աշխատանքի
Հրաչյա Հարությունյանն ազատ է արձակվել. նա տաքսի է վարում
Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Ջերմաչափ

Ինչու պետք չէ վախենալ 37 աստիճան ջերմությունից. բժիշկը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել

0
(Թարմացված է 21:41 19.09.2020)
37 աստիճան ջերմությունը դեռ բժիշկին դիմելու առիթ չէ։ Իսկ եթե այն պահպանվում է մի քանի օր շարունակ, արդեն մտահոգվելու առիթ է կա։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37 և ավելի աստիճան միշտ չէ, որ դա վկայում հիվանդության մասին. Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ բժշկական գիտությունների դոկտոր Անդրեյ Պրոդեուսը։

Ընդունված է համարել, որ 37 աստիճանից բարձր ջերմության դեպքում մարդը հիվանդ է։ Բժիշկի խոսքով` սա փոքր–ինչ պարզունակ մոտեցում է, որն այդքան էլ կոռեկտ չէ։

Ըստ նրա, նույնիսկ եթե ջերմաչափին տեսնում եք 37 աստիճան, սակայն դուք ձեզ լավ եք զգում, խուճապի մատնվելու կարիք չկա։

«Նման ջերմաստիճանն ինքնին վտանգավոր չէ։ Առավել կարևոր է մարդու ինքնազգացողությունը։ Եթե առկա են  թունավորման ախտանշաններ, մարդն իրեն լավ չի զգում, նույնիսկ եթե նա, պայմանականորեն նորմալ ջերմություն ունի։ 37.1 ջերմաստիճանը, որը նորմալ սարքով ջերմաչափվել է թևատակից, մտահոգություն չպետք է առաջացնի», – վստահեցրել է մասնագետը։

Նա նշել է, որ նման ջերմաստիճանը միշտ չէ, որ վկայում է հիվանդության մասին։

«Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը տատանվում է 36.2-37.2 աստիճանի սահմաններում։ Առավելագույն ջերմաստիճանը լինում է 20:00, նվազագույնը` 03:00, երբ քնած ենք։ Սրանք թևատակի մակերեսի ջերմաստիճաններն են, քանի որ մարդու ջերմություն հասկացությունը հարաբերական է և կախված է, թե որ մասից են ջերմաչափում։

Նուբար Աֆեյանի ընկերությունը Covid 19-ի դեմ պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ կարտադրի

Ջերմաչափել կարելի է նաև բերանի խոռոչում, հետանցքում և այլն։ Իսկ եթե խոսում ենք 36,2-37,2 աստիճանի նորմալ ջերմության մասին, ապա դա թևատակի ջերմաչափման դեպքում է», – պարզաբանել է Պրոդեուսը։

Միևնույն ժամանակ բժիշկը նշել է, որ 37 աստիճանից բարձր ջերմությունը չպետք է հաճախակի երևույթ լինի։  Եթե այդպիսի ջերմությունը երկար է պահպանվում, անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկի հետ։

0
թեգերը:
բժիշկ, հիվանդություն, հիվանդ, ջերմաչափ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ռուսաստանից ժամանած հայ բժիշկը փրկել է էպիլեպսիայով հիվանդ երեխային
Ռուսաստանցի բժիշկը հայտնել է համավարակը վերջնական հաղթահարելու հավանական ժամկետները
Ինչպես օգտագործել խնձորը, որ ավելի օգտակար լինի․ բժիշկների բացահայտումը