Գարիկ Մարտիրոսյան, արխիվային լուսանկար

«Նոր հայերն» ու հին կապերը. Գարիկ Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել

195
(Թարմացված է 07:54 25.01.2020)
Գարիկ Մարտիրոսյանը ճանաչում ունի Ռուսաստանում, մամուլն անընդհատ արծարծում է նրա անունը։ Սակայն «Ուրախների և հնարամիտների ակումբի» (ՈՒՀԱ) նախկին թիմակիցներին հանդիպելիս նա հաճույքով է հիշում հին ժամանակները։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել «Ուրախների և հնարամիտների ակումբի» (ՈՒՀԱ) թիմակից, հաղորդավար և պրոդյուսեր Գրիգորի Գասպարյանի հետ և բաժանորդներին պատմել իր ջերմ հիշողությունների մասին։

Մարտիրոսյանն ու Գասպարյանը  90–ականներին միասին էին ելույթ ունենում «Նոր հայերը» թիմում։ Այս անգամ նրանք, ամենայն հավանականությամբ, հավաքվել էին ՈՒՀԱ–ի վետերանների ելույթների համար։

«Ինչ հիանալի թիմ էր։ Բոլորս խաղերին էինք սպասում։ Ինչ հումոր էր», «Այո, «Նոր հայերը» լավագույն թիմն էր», ««Նոր հայերը» ու հին կապերը»,- գրել են օգտատերերը։

Օգտատերերից մեկն էլ որոշել է կատակել ու Մարտիրոսյանին գրել է` սա որդի՞դ է։

«Գարիկ Մարտիրոսյան, տար ինձ Comedy Club». հայտնվել է Զելենսկու նմանակը

Մարտիրոսյանի հետևորդները նշել են, որ 1994 թվականին կազմավորված «Նոր հայերի» հումորը բարձրակարգ էր։ Ի սկզբանե թիմը կոչվել է «Բարեկամները Երևանից»։

Արդեն 1995 թվականին մեր հայրենակիցները Բարձրագույն լիգա են դուրս եկել ու կիսաեզրափակիչ հասել։ Երկու տարի անց` 1997 թվականին, «Նոր հայերը» դարձել են ՈՒՀԱ–ի չեմպիոն։

Բոլոր ճանապարհները տանում են Ռոմա. Գարիկ Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել Մխիթարյանին

90–ականների վերջին, 2000–ականների սկզբին նրանք հյուրախաղերով շատ են շրջել Ռուսաստանում, Ուկրաինայում, ԱՊՀ երկրներում, համերգներ են տվել ԱՄՆ–ում ու Գերմանիայում։ Թիմի անդամները մինչ օրս ընկերություն են անում ու պարբերաբար հանդիպում:

195
թեգերը:
Լուսանկար, Գարիկ Մարտիրոսյան, հայ, հայեր
Ըստ թեմայի
Գարիկ Մարտիրոսյանի կինը որոշել է «սպանել» Ձմեռ պապին
Կյանքը հնարավոր է 10 տարով երկարացնել. Գարիկ Մարտիրոսյանը նշել է ՀՀ–ի հրաշալի անկյունները
Super Жоrik-ի «Էլեկտրոկովկասը» հիացնում է. փորձագետը` Միշա Գալուստյանի տեսահոլովակի մասին
«Գալուստյանը բարկացած է, տիեզերքը` վտանգված». Գարիկ Մարտիրոսյան