Ջուր

Երևանի և երեք մարզերի որոշ հատվածներում 36 ժամ ջուր չի լինի

245
(Թարմացված է 15:06 24.01.2020)
Եղվարդում ջրատար է վնասվել։ Մասնագետներին ժամանակ է պետք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Եղվարդի խճուղի 15 հասցեում շինարարական կազմակերպության կողմից աշխատանքներ իրականացնելու ընթացքում վնասված ջրատարի վերականգնողական աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունվարի 24-ի, ժամը 13:30-ից մինչև հունվարի 26-ը, ժամը 01:30, Երևան քաղաքի, Արարատի, Արմավիրի ու Կոտայքի մարզերի որոշ հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի։

«Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած հաղորդագրության մեջ նշված են այն տարածքները, որոնք կզրկվեն ջրից։ Ըստ այդմ` ջրամատակարարումը կդադարեցվի Երևանի հետևյալ հասցեներում.

Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Սիսակյան, Մելիքյան, Պարսեղովի փողոցներ, Խ. Խաչատրյան, Վշտունու, Միրաքյան փողոցներ՝ նրբանցքներով, Շահումյանի 17-րդ փողոց՝ նրբանցքներով, Եղվարդի խճուղի, Ֆուչիկի փող. 1/3 և Նիկոյան 2 շենքեր։

Ինչպես նիհարել ջրի օգնությամբ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածներ, Սեբաստիայի 10, 12, 14, 16, 18, 18ա, 20, 22, 23, 23ա, 24, 24/1, 24/2, 25, 25/1, 26/1, 27, 28, 30, 30ա, 30բ, 78, 80, 82, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքեր, Իսակովի 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 50/7, 52/1, 52/2, 52/3, 52/4, 52/5 շենքեր, Տիչինայի փողոց, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, 1-ին փակուղի և 34 շենք, Ծերենցի փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքներ Մեծարենց, Գագարին, Իսրայել Օրի, Վանտյան, Տիտով, Դուրյան, Շրջանային, Մանուկյան, Ռ. Մելիքյան, Մամիկոնյան, Ջիվանի փողոց և 11/1 շենք, Միքայելյան, Շահումյան 2-7 փ., Ջիվանի փ. և նրբ., Մարտիկյան, Շահումյանի 12 փող. (Հովնաթանի փող.), 13 փող. (Վեգների փող.) և 1-ին նրբանցք (Քեսաբցիների փող.), 14 փողոց և 1-ին նրբանցք, 16-րդ և 17-րդ փող.-ներ, Քուչակի, Միրաքյան, Օտյան փողոցներ, Մ. Գոշի, Ջամբուլի, Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ. Վարուժանի, Շրջանային, Մալաթիայի, Շերամի, Արարատյան 1-ին և 2-րդ զանգվածներ (Կուրղինյան փ. և նրբ.) Անդրանիկի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու փողոցներ, Իսակովի պողոտա, Հաղթանակ գյուղի 1-ին փողոց՝ նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցներ, «Ագաթ» գործարան, «Դուստր Մարիաննա» ընկերություն։

Արմավիրի մարզի Թաիրով, Փարաքար գյուղեր և հանրային բաժանորդներ։

Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ և Ազատաշեն գյուղեր և հանրային բաժանորդներ:

Կոտայքի մարզի Զովունի գյուղ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Պետրոսյան. «Սակավաձյունությունը մտահոգում է գյուղացիներին, սակայն դեռ զգալի վնասներ չկան»

 

245
թեգերը:
ջուր, Մարզ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը
Երևանցիների մեկ տարվա օգտագործած ջրի քանակից ավել ջուր է խնայվել այս տարի. նախարար
Սևանի ջրի մակարդակը բարձրացել է 6 սմ–ով. Սուրեն Պապիկյան