Վիկտոր Սողոմոնյան

Եթե միջադեպը մեզ վերաբերի, հայտարարությամբ հանդես կգանք. Վիկտոր Սողոմոնյան

123
(Թարմացված է 16:39 23.01.2020)
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը անդրադարձել է «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցներին և նշել է, որ 12 տարի է`Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը գործում է «Էրեբունի պլազայում», և անվտանգության խնդիրներ չեն առաջացել։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երբ տեղեկություններն ամբողջացնեն ու պարզեն, որ միջադեպն իրենց է վերաբերում, հայտարարությամբ հանդես կգան։

««Էրեբունի պլազայում» գտնվում են բազմաթիվ գրասենյակներ։ Դրանցից մեկը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն է, որը գտնվում է 6–րդ հարկում։ Երբ կլինի իրադարձությունների նկարագիր, և կկարողանանք պարզել, թե այս իրադարձությունը որքանով է առնչվում մեր գրասենյակին, հայտարարությամբ հանդես կգանք»,–ասաց նա` անդրադառնալով ականատեսներից մեկի այն հայտարարությանը, թե կրակոց արձակողն առաջին հարկում հարցրել է Քոչարյանի գրասենյակի տեղը։

Ով և երբ է ահազանգել ոստիկանություն «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին

Անդրադառնալով անվտանգության խնդիրներին` Սողոմոնյանը նշեց, որ շուրջ 12 տարի է գրասենյակն այստեղ է գտնվում, ու որևէ խնդիր չի առաջացել։

«Անվտանգության աշխատակիցները «Էրեբունի պլազայինն են», Քոչարյանի գրասենյակն անվտանգության ծառայության հետ որևէ առնչություն չունի»,-նշեց Սողոմոնյանը։

Հիշեցնենք` ՀՀ ոստիկանությունը Երևանի «Էրեբունի պլազա» բիզնես–կենտրոնում հնչած կրակոցների մասին ահազանգը ստացել է հունվարի 23-ին՝ ժամը 14:43-ին։

«Որտեղ է գտնվում Քոչարյանի գրասենյակը». կրակոցներ արձակողն այս հարցն է տվել

Տևական ժամանակ ոստիկանության աշխատակիցները շրջապատել էին շենքը, ներսում գործող բազմաթիվ գրասենյակների աշխատակիցներին հորդորել են դուրս չգալ աշխատասենյակներից։ Նախնական տվյալներով` կար պատանդառված մարդ։

Նշենք, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

123
թեգերը:
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, կրակոց, Վիկտոր Սողոմոնյան, Հայաստան
թեմա:
Կրակոցներ Երևանի «Էրեբունի պլազայում» (20)
Ըստ թեմայի
Օրվա կադր. ինչպես են տանում «Էրեբունի պլազայում» կրակողին. տեսանյութ
Բռնության որևէ դրսևորում անընդունելի է. Փաշինյանն անդրադարձել է Երևանում հնչած կրակոցներին
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հնչած կրակոցներից հետո. լուսանկարներ
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ են հնչել