Полицейские во время акции протеста водителей на площади Республики (15 января 2020). Еревaн

Անվադողերը ժամանակին չփոխելու համար վարորդներին կսկսեն տուգանել

1616
Ոստիկանությունը նոր տուգանքներ է առաջարկում ձմեռային սեզոնին ոչ ճիշտ երթևեկող վարորդների համար։ Տաքսիների վարորդները նույն խախտման համար ավելի շատ կտուգանվեն։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը կառավարության նիստում հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։

Դրանով առաջարկվում է ձմռանը ամառային անվադողերով երթևեկող վարորդներին տուգանել 20 000 դրամով։

Օրենքը հստակեցնում է նաև «ձմեռային ժամանակահատված» հասկացությունը, դա դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածն է։

Միաժամանակ օրենքի նախագծով առաջարկվում է տուգանել նաև նույն ժամանակահատվածում առանց մոտակա լուսային լապտերները միացնելու ավտոմեքենա վարողներին։ Այս դեպքում տուգանքը կկազմի 5000 դրամ։

Ի դեպ, տաքսու վարորդների համար օրինագիծն ավելի խիստ պատիժ է նախատեսում։ Եթե այլ վարորդների համար ձմռանը ոչ ձմեռային անվադողերով երթևեկելը կարժենա 20 000 դրամ, ապա տաքսիների վարորդների համար` 25 000։

Ավելորդ չէ նշել նաև, որ վարորդներին հատկացվող բալերն այս խախտման դեպքում, օրենքի նախագծի համաձայն, չեն նվազելու։

Հանրապետության հրապարակի շատրվանների և այգու դիմաց մեքենաներ կայանել այլևս չի կարելի

Ոստիկանության առաջարկը կառավարությունում ընդունվել է առանց զեկուցման ու առանց քննարկումների։ Նոր տուգանքների հետագա ճակատագիրը կորոշվի խորհրդարանում քննարկումներից հետո։

Նշենք, որ օրինագծի հեղինակները նախատեսում են, որ այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 1-ից։ Այսինքն` նոր տուգանքները կկիրառվեն արդեն հաջորդ ձմռանը։

1616
թեգերը:
ՀՀ կառավարություն, ՀՀ Ոստիկանություն, Տուգանք, վարորդ, Հայաստան
Ըստ թեմայի
Ղահրամանյան. «Հունվարի վերջին հնարավոր կլինի տեղեկանալ առաջին տուգանված վարորդների մասին»
Զգուշացիր ավտոմեքենայից. որ խախտման դեպքում որքան միավոր կկորցնեն վարորդները. տեսանյութ
Բալային համակարգը տաքսու վարորդներին փողոց է հանել. կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է