Բռնություն, արխիվային լուսանկար

Նորածնի հայրն անչափահաս աղջկա ծնողն է. 13–ամյա աղջկա հղիության մասին նոր մանրամասներ

2143
(Թարմացված է 12:05 22.01.2020)
13–ամյա երեխայի հայրը, որը սեռական հարաբերություն է ունեցել իր իսկ աղջկա հետ, ձերբակալվել է:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն պարզել է դեռ նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացրած` Արմավիրի մարզում 13–ամյա աղջկա սեռական բռնության և հղիության դեպքի մանրամասները։

Նախորդ տարի մեծ աղմուկ էր բարձրացել մայիսի 13-ին Արմավիրում տեղի ունեցած դեպքի առնչությամբ. մայրն աղջկան բժշկի էր տարել ու պարզել` 13-ամյա երեխան 22-23 շաբաթական  հղի է։ Աղջիկը հաշմանդամություն և հատուկ խնամքի կարիք ունի։ Լուրեր էին շրջանառվում, որ աղջկա հետ իր երկու համադասարանցիներն են սեռական հարաբերություն ունեցել։ Աղջիկը կեսարյան հատմամբ երեխա էր ունեցել։

«Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝  հարցաքննվել են մի շարք անձինք։ Բացի այդ, վերցվել են արյան փորձանմուշներ, նշանակվել դատագենետիկական փորձաքննություններ: Փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ երեխայի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը»,–հայտնում է ՔԿ–ն։

Քանի երեխայի սպանություն և բռնաբարություն է եղել 6 ամսում. ՔԿ-ն թվեր է ներկայացրել

13–ամյա երեխայի հայրը ձերբակալվել է: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է` սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ։

2143
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, հայր, աղջիկ, նորածին, Բռնաբարություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Մայրս 500 դոլարով վաճառել է ինձ». Դեմի Մուրը պատմել է` ինչպես են իրեն բռնաբարել
Բռնության պատմությունների թիրախային ժայթքումը, կամ ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի
Սեռական ակտի վկաների աղանդ. Ուկրաինայի ՔՕ–ում կատարած փոփոխությունը պայթեցրել է համացանցը
Կծելուց ու կսմթելուց մինչև բռնաբարություն. ինչ է ընտանեկան բռնությունն ու ինչու չլռել