Արթուր Դանիելյան, գեղասահորդ

«Փորձել եմ ոչ մեկին չնմանվել». անկեղծ զրույց 16-ամյա գեղասահորդ Արթուր Դանիելյանի հետ

59
(Թարմացված է 12:25 24.01.2020)
Արթուր Դանիելյանը ծնվել է Վոլգոգրադում, Երևան է այցելել Եվրոպայի գեղասահքի առաջնության ու Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտի բացման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդ Արթուր Դանիելյանը, որը ՌԴ առաջնության արծաթե մեդալակիր է, երբեք չի ուզել որևէ մեկին նմանվել։

«Միշտ փորձել եմ որևէ մեկին չնմանվել»,–ասել է նա ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում։

Գեղասահորդի խոսքով` ինքը միայն այն ժամանակ է հասկացել, որ սեփական ոճն ունի, երբ սկսել է պատանիների միջազգային մրցումների մասնակցել։

Фигурист Артур Даниелян
© Sputnik / Кирил Каллиников
Արթուր Դանիելյան, գեղասահորդ

Դանիելյանը նշել է, որ փոքր հասակում հետևել է` ինչպես են սահում այն ժամանակվա առաջատարները` Եվգենի Պլյուշչենկոն ու Ալեքսեյ Յագուդինը։

Հարցին` արդյոք պրոֆեսիոնալ մարզումներն ու բազմաթիվ պարապմունքները չե՞ն գորշացրել մանկությունը, 16–ամյա գեղասահորդը պարզ պատասխան է տվել։

Фигурист Артур Даниелян
© Sputnik / Кирил Каллиников
Արթուր Դանիելյան, գեղասահորդ

«Ես ամեն ինչ հասցնում էի, այդ պատճառով նման դժվարություններ չեմ ունեցել։ Մարզվում էի, իսկ երեկոյան ընկերներիս հետ էի անցկացնում կամ ֆուտբոլ խաղում»,- պատասխանել է տղան։

Արթուրը ծնվել է Վոլգոգրադում։ Նա Երևան է այցելել Եվրոպայի գեղասահքի առաջնության ու Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտի բացման ժամանակ։

«Հայերեն խոսում եմ, ընտանիքում առանց սահմանափակումների շփվում ենք երկու լեզվով», – ասել է նա` ավելացնելով, որ հայերեն էին հաղորդակցվում պրոդյուսերի, ISU Skating Awards նախագծի գաղափարի հեղինակ Արա Զաքարյանի հետ` Կրասնոյարսկում Ռուսաստանի առաջնության ժամանակ։

Արթուրը նաև անկեղծացել է, որ Մոսկվայի ԲԿՄԱ–ի գեղասահքի սպորտային դպրոց տեղափոխվելուց հետո սկզբում ամաչել է դասընկերներից, բայց հետո նրանք սկսել են շփվել իր հետ, որպեսզի ինքն ավելի անկաշկանդ ու հանգիստ զգա նոր միջավայրում։ 

59
թեգերը:
Երևան, հայերեն, Արթուր Դանիելյան, ֆուտբոլ, հայ
Ըստ թեմայի
Գեղասահորդ Արթուր Դանիելյանը Ռուսաստանի առաջնությանը մեդալ է նվաճել
Ռուսաստանցի գեղասահորդուհին համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել. տեսանյութ
Հայ գեղասահորդները մասնակցում են Մինսկում անցկացվող Եվրոպայի առաջնությանը
Արթուր Դանիելյանը սահել է ու դարձել պատանեկան Գրան պրիի առաջատարը. տեսանյութ