ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշտոյանը խիստ հիասթափված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքից` ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր չուղարկելու պատճառով. Աշոտյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում այսօր` Կուտոյանի հոգեհանգստին մասնակցելուց հետո։
«Կարծում եմ` Կուտոյանի մահը կարող էր դառնալ հասարակության միախմբման առիթ: Սակայն այն, ինչ տեսանք, ցավոք սրտի, բավականին տմարդի վերաբերմունք էր և Փաշինյանի` անձնական ցավակցության բացակայությունն աղաղակող է: Մարդկայնորեն հիասթափված եմ Փաշինյանի այդ տմարդի վերաբերմունքից և ուզում եմ ասեմ` սա ճիշտ չէր»,–ասաց նա։
Նրա խոսքով` Փաշինյանի նման վերաբերմունքն ահազանգ է նաև երկրում տիրող ատելության մթնոլորտի, անհանդուրժողականության, խորացող բաժանարար գծերի, անբարոյականության մասին։ Աշոտյանը նշեց, որ այս ամենից նա «լավ հոտ չի առնում»:
ՀՀԿ փոխնախագահի խոսքով` Կուտոյանի մահը դարձել է վհուկների հերթական խրախճանքի առիթ։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Կուտոյանը պետք է համալրեր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը` Աշոտյանը հայտնեց, որ, այո, կա նման բան։ Նրա խոսքով` Կուտոյանը ցանկություն է հայտնել միանալ Սարգսյանի պաշտպանական թիմին, սակայն նրան ասել են, որ ուսումն ավարտելուց հետո կխոսեն այդ մասին։ Ի դեպ, Կուտոյանը սովորում էր Քեմբրիջում։
Կան ինքնասպանության մասին վկայող բավականաչափ տվյալներ. ՀՀ գլխավոր դատախազ
«Մարդիկ, դիակը չսառած, այն հողին չհանձնած, հոգին չլուսավորված և փրկություն չստացած, արդեն սկսել են քաղաքական բնույթի կեղտոտ խաղեր, որոնք պատիվ չեն բերում ոչ մեկի»,- նշեց Աշոտյանը։
Հիշեցնենք` ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է հունվարի 17-ին` Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում։ Կատարվածի վերաբերյալ պաշտոնական վարկած չկա։ Որոշ ԶԼՄ–ներ գրում են, որ նա ինքնասպանություն է գործել, դիակի մոտ ատրճանակ և կոնյակի դատարկ շիշ են գտել։
«Ոչ մի հարց չպետք է մնա»․ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը` Կուտոյանի մահվան մասին
Նշենք, որ Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ռուս հաղորդավարուհի, բժիշկ Ելենա Մալիշևան ռուսական «Առաջին ալիքի» եթերում ասել է` որ խմբի ներկայացուցիչները պետք է անպայման պատվաստում ստանան կորոնավիրուսի դեմ։
«Պետք է գլխակորույս վազել պատվաստում ստանալու, քանի որ կորոնավիրուսով ծանր հիվանդանալու ու մահանալու ռիսկերը միլիոն անգամ ավելի մեծ են, քան պատվաստման ցանկացած ռիսկերը», - նշել է Մալիշևան՝ դիմելով ռիսկային խմբերի մարդկանց։
Բժիշկը թվարկել է այն գործոնները, որոնք վկայում են մարդու մոտ պատվաստում ստանալու անհրաժեշտության մասին։ Այդ գործոններն են՝ 65-ից բարձր տարիքը, ճարպակալությունը, երիկամների խրոնիկ հիվանդությունները, թոքերի հիվանդությունները, քաղցկեղային հիվանդությունները (ոչ սուր փուլում), սրտանոթային հիվանդությունները։
«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով
Worldometer համաշխարհային վիճակագրական կայքի համաձայն` հունվարի 26-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 100,2 միլիոնի։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 2,1 մլն մարդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2020 թվականի մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Նման հայտաարություն է արել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը Facebook–ի իր էջում։
Հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին, անհայտ անձը կրակոցներ էր արձակել Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ։ Սրահում շաբաթական սովորում են ավելի քան 250 երեխա: Արձակված փամփուշտը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ այդ պահին դաշնամուրի դաս էր անցկացվում: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
«Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի»,–նշված է դեսպաատան տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է:
Արցախյան պատերազմի օրերին այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:
Մինչ այս հարձակումը նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, պղծվել էին Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը։
Հավելենք, որ նոյեմբերին կազմակերպության գործունեությունը պաշտոնապես արգելվեց Ֆրանսիայի տարածքում:
Ադրբեջանը պատերազմում ՆԱՏՕ–ի զենք է կիրառել. ֆրանսիական AgoraVox