Արթուր Վանեցյան, արխիվային լուսանկար

«Ոչ մի հարց չպետք է մնա»․ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը` Կուտոյանի մահվան մասին

235
(Թարմացված է 17:20 22.01.2020)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենն ասել է, որ Կոտոյանն իր իմացած ազնվագույն ու պարկեշտ մարդկանցից էր։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր գործընկեր Գեորգի Կոտոյանի մահվան պատճառների բազմակողմանի հետաքննություն է ակնկալում։

«Ցավակցում եմ Կուտոյանի հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին։ «Ակնկալում եմ իրավապահ մարմինների բազմակողմանի քննությունն, որպեսզի հանրության մոտ այդ առնչությամբ որևէ չմնա»,  - ասաց Վանեցյանը, որը մասնակցում էր Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը։

Վանեցյանն ասել է, որ Կուտոյանն իր ճանաչած «ազնվագույն ու պարկեշտ» մարդկանցից էր։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը կօգտագործի բոլոր գործիքները, որպեսզի պարզի ողբերգության պատճառներն ու հանգամանքները և խոստացել, որ քննությունը հնարավորինս թափանցիկ կլինի։

Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստն է. Սերժ Սարգսյանը մասնակցում է արարողությանը. լուսանկարներ

Հիշեցնենք` հունվարի 17–ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանի դին հայտնաբերել էր նրա կինը։ ՀՀ ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի վրա հրազենային վնասվածքը եղել է քունքի շրջանում։ Նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110.1–ին` ինքնասպանության հասցնելու մասով։

235
թեգերը:
Մահ, հոգեհանգիստ, Գեորգի Կուտոյան (ԱԱԾ նախկին պետ), Արթուր Վանեցյան, Հայաստան
թեմա:
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը (25)
Ըստ թեմայի
Գեորգի Կուտոյանի մահվան առնչությամբ առայժմ ոչ մի վարկած մերժված չէ. Միրզոյան
ԱԱԾ պետի ԺՊ Մարտիրոսյանը խոստացել է անել առավելագույնը՝ Կուտոյանի գործի բացահայտման համար
Գեորգի Կուտոյանը դեկտեմբերին էլ է կրակել պատին. նոր մանրամասներ
Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը տարածվել է «ըստ ցանկության»
 Արծրուն Հովհաննիսյան

Զոհված ժամկետային զինծառայողներն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան

590
(Թարմացված է 19:46 14.07.2020)
Հովհաննիսյանը նշել է, որ հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում մարտական գործողություններ են ընթանում, դա նշանակում է, որ բոլոր օղակներն ու բնագծերը մարտի մեջ են։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Այսօր Տավուշում ադրբեջանական կրակոցից զոհված ժամկետային երկու զինծառայողներն առաջնագծում չեն եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել, բայց այժմ մարտական գործողություններ են ընթանում, և բոլոր օղակներն ու բնագծերը մարտի մեջ են»,- ասաց նա։

Նշենք, ավելի վաղ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Տավուշում գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ:

Ադրբեջանը 120 մմ ականանետներից կրակել է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևն այսօր հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների հետևանքով սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը։


ԱՊԱ գործակալությունն էլ տեղեկացրել են, որ սպանվել են նաև մայոր Ահմեդով Նամիգ Խաժանօղլուն, մայոր Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպա Զեյնալլա Իլգար Այազօղլուն, ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, գերժամանակակից ծառայության զինծառայող, զինվոր Մուստաֆազադե Էլչին Արիֆօղլուն:

Հայկական կողմից կա 5 վիրավոր և չորս զոհ։ Հակառակորդի կրակոցից մահացել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ` կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրելյանն ու Գրիշա Վահանի Մաթևոսյանը։

Արցախի ՊԲ–ն նոր հաղորդագրություն է տարածել սահմանին տիրող իրավիճակի մասին

590
թեգերը:
առաջնագիծ, Զոհ, հայ-ադրբեջանական, զինծառայող, Տավուշ, Արծրուն Հովհաննիսյան
Ըստ թեմայի
Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել
ՀԱՊԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել հրաձգությունը հայ-ադրբեջանական սահմանին
Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել
Ադրբեջանն իր բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ. լուսանկար
Ֆելիկս Ցոլակյան

Նախարարը հանձնարարել է պատրաստ լինել Տավուշի բնակավայրերից բնակչության տարհանմանը

562
(Թարմացված է 18:57 14.07.2020)
Փրկարարները պետք է հասանելի լինեն յուրաքանչյուր բնակչի, անհրաժեշտության դեպքում օգնեն պարենի ձեռքբերման և այլ հարցերով՝ ելնելով բնակիչների անվտանգությունից:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Հուլիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է նաև Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Փիրումյանը: Նա ներկայացրել է սահմանում տիրող իրավիճակը և ձեռնարկվող առաջնահերթ միջոցառումները:

Նախարար Ցոլակյանը հանձնարարել է բոլոր գործողությունները համաձայնեցնել տեղի զինված ուժերի ղեկավար կազմի հետ, առավելագույն ինտենսիվությամբ նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, բնակչության պատսպարման աշխատանքներին:

«Անհրաժեշտ է հասանելի լինել յուրաքանչյուր բնակչին, կապի և հեռահաղորդացության միջոցներով աշխատել մեր քաղաքացիների հետ, նույնիսկ, եթե պետք է՝ օգնել պարենի ձեռքբերման և այլ հարցերով՝ ելնելով բնակիչների անվտանգությունից»,-ասել է նախարարը:

Արցախի ՊԲ–ն նոր հաղորդագրություն է տարածել սահմանին տիրող իրավիճակի մասին

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև հուլիսի 13-ին Շիրակի մարզում տեղացած աննախադեպ ծավալի անձրևներին: Մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Գյոզալյանը հայտնել է, որ հնարավոր բոլոր միջոցներով իրականացվում են ջրահեռացման աշխատանքներ, տարհանվել են հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, բացվել են դիտահորեր, փրկվել տասնյակ տներ: Վիճակը կառավարելի է:

Նախարարը մտահոգիչ է համարել նաև 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում գրանցված ջրահեղձումների թիվը և հանձնարարել է խստացնել հսկողությունը Սևանի ափամերձ և այլ ջրային տարածքներում:

562
թեգերը:
Տավուշ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Ֆելիքս Ցոլակյան
Ըստ թեմայի
Սու-30-ներն օդ են բարձրացել, բայց Ադրբեջանի գործողությունների հետ կապ չունեն. ՀՀ ՊՆ
Ինչպես է հայկական ԶՈւ–ն ոչնչացնում ադրբեջանական հենակետերը. ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել
ՀԱՊԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել հրաձգությունը հայ-ադրբեջանական սահմանին
Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել
Премьер-министр Никол Пашинян встретился с руководством МО и ВС Армении (14 июля 2020). Еревaн

«Մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից»․ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ

0
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ Տավուշի ուղղությամբ, վերջին երկու օրերին հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերը»,-նված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո: Քննարկվել են ստեղծված իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի համարժեք գործողությունները:

Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։

0