Կատու

Ամբողջ համացանցը գլուխ է ջարդում կատվի պատճառով. իսկ դուք գիտե՞ք հանելուկի պատասխանը

424
(Թարմացված է 23:56 18.01.2020)
Համացանցում նոր «գլուխկոտրուկ» է տարածվել, որի հերոսը կատուն է։ Ժամանակին մարդիկ ուզում էին հասկանալ, թե ինչ գույնի զգեստ է կնոջ հագին, իսկ հիմա ակնդետ նայում են պտտվող կատվին ու փորձում են հասկանալ, թե որ կողմ է պտտվում չորքոտանին։

Օգտատերերը երեք խմբի են բաժանվել։ Մի խումբը վստահ է, որ կատուն պտտվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ, երկրորդ խումբը վստահեցնում է, որ հակառակ ուղղությամբ է պտտվում, իսկ մյուսներն էլ պնդում են, որ կատուն մե՛կ մի կողմ է պտտվում, մե՛կ մյուս։

Նոր «գլուխկոտրուկը», որը Twitter–ի իր պաշտոնական էջում հրապարակել է Вести.Ru–ն, արդեն ավելի քան 30 հազար դիտում ու բազում մեկնաբանություններ ունի։

Յոգայով զբաղվող կատու տեսե՞լ էիք. զվարճալի տեսանյութ

Օգտատերերից մեկը նշել է` սա օպտիկական պատրանք է, որը որոշում է, թե մարդու որ կիսագունդն է դոմինանտ։

Պահապան–հրեշտակը. կատուն փրկում է երեխային աստիճաններից ընկնելուց. տեսանյութ

«Իհարկե, սա ուղեղի հետ կապված հին հնարք է։ Կամքի ուժով կարելի է ստիպել, որ նա ցանկացած կողմ էլ պտտվի», – մեկնաբանություններում գրել է մեկ ուրիշը։

Իսկ դուք գիտե՞ք հանելուկի պատասխանը։

​Թույլ տուր համբուրել քեզ. ինչպես են կատուները «սեր կորզում» տերերից. տեսանյութ

424
թեգերը:
գլուխկոտրուկ, տեսանյութ, կատու, համացանց
Ըստ թեմայի
«Մի վախեցի՛ր, քեզ էլ կտամ». փոքրիկն ու կատուն միասին բուլկի են ուտում. հուզիչ տեսանյութ
«Սենյա, նստիր զամբյուղի մեջ». ալարկոտ կատուն համացանցի աստղ է դարձել. տեսանյութ
Կոմպոզիտոր կատուն երաժշտություն է հորինել և դարձել համացանցի աստղ. տեսանյութ
Ձնապատ ճանապարհ, արխիվային լուսանկար

Հայաստանի ո՞ր ճանապարհներն են փակ. վերջին տվյալներ

23
(Թարմացված է 00:18 27.01.2021)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է , բայց ռուսական կողմում հարյուրավոր բեռնատարներ են կուտակված։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 00։00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար»,– նշված է հաղորդագրության մեջ։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Գազի բալոններով մեքենաների վարորդներին նոր «փորձություն» է սպասում

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է

23
թեգերը:
վարորդ, Ճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Վարորդների նկատմամբ տուգանային միավորներ չեն կիրառվի մինչև 2022-ի հուլիսի 1-ը
Քանի՞ վարորդ է 2020 թվականին 6 ամսով զրկվել մեքենա վարելու իրավունքից. «Հայկական ժամանակ»
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Անկարգություններ Երևանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է` Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը գողացել են

684
(Թարմացված է 20:52 26.01.2021)
Դիվանագիտական անձնագիրը թեև չեղարկվել է, բայց հասցրել է պատմության մեջ ընկնել։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը գողացվել է։ «Արմենպրեսի» հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման օրը Հայաստանի կառավարության շենք ներխուժած մարդիկ գողացել են Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: Նաղդալյանի խոսքով ՝ այդ անձնագիրը չեղարկվել է։

«Նոյեմբերի 10-ին մի խումբ անձանց կողմից կառավարության շենք մուտք գործելու արդյունքում հափշտակվել է 14 դիվանագիտական անձնագիր, որոնք նույն օրը չեղարկվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։ Այդ անձնագրերի մեջ եղել է նաև ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը»,- ասել է Նաղդալյանը։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությանն առընթեր «Օրբելի» վերլուծական կենտրոնի նախկին աշխատակից Անդրանիկ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրն իր մոտ է, և նա իբր ձեռք է բերել այն մեծ գումարի դիմաց ղազախստանցի ադրբեջանցիներից։ Վերջիններիս հետ նա ծանոթացել է դեռ 2020–ի հոկտեմբերին, նրանք էլ իբր պատմել են, որ ցանկացած հայկական փաստաթուղթ գնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի օգնությամբ։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Երևանյան անկարգություններին մասնակցել են նաև քաղաքապետարանի աշխատակիցներ. ավագանու անդամ

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

684
թեգերը:
գողություն, անկարգություններ, անձնագիր, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ո՞վ կմտածեր, որ Ամերիկան ու Հայաստանն ընդհանուր բան կունենան, կամ ոչինչ անհետ չի անցնում
Գիշերային անկարգությունների մասնակիցներից կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ
ԱԺ–ում և կառավարությունում անկարգության, Միրզոյանին ծեծելու դեպքով 20 մարդ է ձերբակալվել