Գյումրի

Գյումրիում աղբամանի մոտ խեղդամահ արված շուն են գտել. 5 ձագերը մոր մոտից չեն հեռացել

597
(Թարմացված է 16:27 16.01.2020)
45-50 տարեկան տղամարդիկ, որոնք աղբամանի մոտ գտել են խեղդամահ արած շանը և տեսել ձագերին, չեն կարողացել զսպել իրենց հուզմունքը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Գյումրու «պալիգոններ» կոչվող թաղամասից դեպի Չերքեզի ձոր տանող հատվածում` աղբամանի մոտ, խեղդամահ արված շուն է հայտնաբերվել, որի մոտից ձագուկները չեն հեռացել։ Լուրը Sputnik Արմենիային հայտնեց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որին էլ պատմել են դեպքի մասին։

«Երեկ ժամը 21։00–ի սահմաններում «Շիրակ» կենտրոնի կամավորներն աղբամանի մոտ խեղդամահ արված մի շուն էին տեսել, որի կողքին 5 ձագ կար։ Կամավորների խումբի տղամարդիկ, որոնք զբաղվում էին տնակների ապամոնտաժմամբ, շատ էին ազդվել. նրանք լացակումած ինձ էին զանգել։ Անմիջապես գնացի նշված հասցեն ու գտա շանը»,–պատմեց Թումասյանը։

Задушенная собака со щенками на мусорной куче в Гюмри
Գյումրիում աղբամանի մոտ խեղդամահ արված շուն են գտել.

Նրա խոսքով` սկզբում ասել էին, որ խեղդամահ արված սպիտակ շան կողքին 6 ձագ կա, սակայն իրենք 5–ին են գտել։ Ժամեր շարունակ 6–րդին են փնտրել, սակայն այդպես էլ չեն գտել։ Թումասյանը կարծում է, որ կա՛մ խառնել են ձագերի թիվը, կա՛մ էլ 6–րդին ինչ–որ մեկը տարել է, որ պահի։

«Շիրակ» կենտրոնի տնօրենը նշում է, որ սատկած շան ձիգ վզկապը հուշում է, որ նրան խեղդել են, քանի որ եթե շանը որևէ կենդանի վնաս տված լիներ, ապա ձագերը ողջ–առողջ չէին լինի։ Սատկած շան ձագերը 10-15 օրական են։

Ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները թափառող շների մասին. տեսանյութ

«Ձագերին արդեն տեղափոխել ենք մի կազմակերպություն, որտեղ նրանց կերակրել են, լողացրել, իսկ կերակրել–տաքացնելուց հետո շունիկները բավական աշխույժ են»,–ասաց Թումասյանը։

Նա հայտնեց նաև, որ դեպքի մասին իրավապահներին դեռ չեն դիմել։

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դեպքը կուսումնասիրեն։

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխություններից հետո կենդանու նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքը ենթակա է քրեական պատասխանատվության: ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածը սահմանում է, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։

Կենդանաբանական այգում կրկին շուն են բռնել. ինչպե՞ս կանխել հնարավոր վտանգները

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8–ին Դիլիջանի «Էկո կայան» հյուրանոցի երկու շներին` Կազանին ու նրա ձագին` Դրուժոկին, հյուրանոցի մոտ գտնվող անտառի տարածքում սատկած էին գտել. դրանով զբաղվում է ոստիկանությունը։

597
թեգերը:
աղբաման, Շուն, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Նաիրա Զոհրաբյանը մեղադրում է ոստիկաններին ու պահանջում ազգային պարկի տնօրենի հրաժարականը
Ինչու է շունը կծում մարդուն. Պառավաքարի արտառոց դեպքն ուսումնասիրության կարիք ունի
Թափառող շները հարձակվել են կենդանաբանական այգու կենգուրուների վրա. 3-ը սատկել են
Կյանքի գնով փրկել են նորածնին. կոբրայի և երկու շան գոտեմարտի ապշեցուցիչ տեսանյութը
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Սյունիքում պետք է ստեղծվի 5-7 կմ տարածությամբ ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան

10
(Թարմացված է 12:39 05.03.2021)
Արման Թաթոյանը հետևյալ հարցադրումն է անում. ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանական զինված ուժերից։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։

«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։

Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։

Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։

Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։

ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։

Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։

Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։

10
Արխիվային լուսանկար

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

24
(Թարմացված է 11:42 05.03.2021)
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:

«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:

Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում

2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել

24
թեգերը:
Հայաստան, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)
Ըստ թեմայի
«Ռուսական երկաթուղիներից» հաստատել են` ՀԿԵ–ի շուրջ բոլոր տարաձայնությունները վերացվել են
«Փրկիր կյանքը». ՀԿԵ-ն վարորդներին հիշեցրել է անվտանգության կանոնների կարևորության մասին
«Ուրախ եմ, որ բոլոր հարցերը փակված են»․ Կոպիրկինը` ՀԿԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին