ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. 90-ականների Երևանը մնացել է ոչ միայն հայաստանցիների ու երևանցիների հիշողություններում, այլև արտասահմանցի այն արվեստագետների, ովքեր այդ տարիներին եղել են Երևանում ու շրջել մայրաքաղաքի ցուրտ ու մութ թաղամասերով։
Գերմանացի վավերագրող, արվեստաբան Ուրսուլա Շուլց Դորնբուրգը որոշել է հրատարակել ավելի քան 20 տարի առաջ` 1996-1997թթ–ին Երևանում արած իր լուսանկարները։
Ընդ որում, հրատարակության համար հետաքրքիր ձևաչափ է որոշվել, որի մտահղացման հեղինակը նույնպես Ուրսուլա Շուլցն է։ Երևանյան գրախանութներից մեկում 23 տարի առաջ հանդիպած աշակերտական օրագիրն այնքան էր հետաքրքրել արվեստագետին, որ գնել ու իր հետ տարել էր Եվրոպա։
Տարիներ անց նա որոշել է հենց այդ օրագիրն էլ վերածել Հայաստանում արված լուսանկարների յուրօրինակ ալբոմի։ Նկարներն օրագրի դատարկ էջերին փակցնելուց հետո Ուրսուլա Շուլցն այն նվիրել է դստերը` Ջուլիային, ով այդ տարիներին ճարտարապետություն էր ուսանում։
Հայ նկարիչը կոմիքս է նկարել խուլ երեխաների սուպեր ընդունակությունների մասին. լուսանկար
«Սիրելի´ Ջուլիա, 1996-ից ի վեր Երևան կատարած իմ տարբեր այցերի ժամանակ արված լուսանկարները ես փակցնում էի հայաստանյան աշակերտական օրագրի էջերին,– գրել է հեղինակն ալբոմի ընծայականում,– այս լուսանկարներից շատերն արվել են երևանյան մի թաղամասով իմ զբոսանքի ընթացքում, որը Բանգլադեշ են անվանում»։
Հեղինակը հույս է հայտնել, որ Հայաստանում իր հայտնաբերած սովետական ճարտարապետության եզակի ձեռագիրը, որի նմանը հնարավոր չէ գտնել Բասրելոնայում, ըստ արժանվույն կգնահատվի դստեր կողմից։
«1960- ականների էքստրեմալ ֆորմաներն ու 1970-ականների գույներն` իրենց տարատեսակ բազմազանությամբ, հրաժեշտի տխուր երեկույթ են հիշեցնում»,– անկեղծանում է Ուրսուլա Շուլցը` խոստովանելով, որ չէր կարող դադարել լուսանկարել։
Ուրսուլա Շուլց Դորնբուրգի լուսանկարչական խցիկը հետաքրքիր պատկերներ է արձանագրել նաև հայաստանյան վանքերում ու նույնիսկ Երևանի գերեզմանոցներում։
Լուսանկարչական ալբոմը հրատարակած MACK Books հրատարակչությունը որոշել է դրանում ոչինչ չփոխել։ Նորանկախ Հայաստանի պատկերներն ու դեռևս թարմ խորհրդային ճարտարապետության հետքերը հրատարակվել են հենց Երևանից գնված աշակերտական օրագրի ֆոնին, հեղինակի նախընտրած դիզայնով։
Լույս ընծայված նոր գիրքն արդեն հասանելի է գրքերի վաճառքի միջազգային առցանց հարթակներում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։
«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։
Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։
Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։
Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։
ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։
Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։
Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել


