NASA-ի տիեզերագնաց, արխիվային լուսանկար

Հայաստանը «Բայկոնուր» չի ունենա, բայց տիեզերանավեր կարտադրի ու տիեզերք կուղարկի

209
(Թարմացված է 15:23 15.01.2020)
ՀՀ կառավարությունը հավակնում է դառնալ տիեզերական արտադրություն ունեցող երկրներից մեկը։ Այդ հավակնություններն ապահովող օրենքն արդեն ԱԺ–ում է։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Հայաստանը ծրագրում է տիեզերանավեր արտադրել ու դրանք տիեզերք ուղարկել։ Նման հավակնություն է հայտնել ՀՀ կառավարությունը` «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծ ներկայացնելով։

Մինչև սեփական արտադրություն ունենալը, Հայաստանը հավակնում է տիեզերական արտադրությամբ զբաղվող արտասահմանյան ընկերությունների համար գրավիչ երկիր դառնալ։ Այս մասին այսօր ԱԺ–ի տնտեսական հանձնաժողովի նիստում, օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Այս ոլորտը ՀՀ–ում ընդհանրապես կանոնակարգված չէ։ Դա նշանակում է, որ ցանկացած ընկերություն, որ կցանկանար ՀՀ–ում գործունեություն ծավալել, չէր կարող ո՛չ լիցենզավորում ստանալ, ո՛չ արտադրության տեղը նշել։ Միջազգային շուկայում դա ընդունված պրակտիկա է, որ երկիրը, որտեղ ստեղծվել է այդ ապարատը, ունենա օրենքով նախատեսված բոլոր բաղադրիչները` թե՛ անվտանգության, թե՛ վերահսկելիության, թե՛ որակի տեսանկյունից»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով` տիեզերական ոլորտի չկարգավորված օրենքներ ունեցող երկրներում տվյալ ընկերությունների համար աշխատելը ռիսկային է, ուստի նոր ներդրումների ակնկալիքով Հայաստանի իշխանությունը որոշել է իր օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։

Ռուսաստանը չպետք է ներքաշվի ԱՄՆ–ի տիեզերական սպառազինության մրցավազքում

Արշակյանը հայտնեց, որ արդեն կան մի շարք արտասահմանյան ընկերություններ, որոնց հետ ՀՀ կառավարությունը բանակցում է, որպեսզի դրանք օրենքի ընդունումից հետո անմիջապես գործունեություն ծավալեն Հայաստանում։

«Երբ որ ասում ենք տիեզերական արտադրանք, մարդիկ պատկերացնում են Ղազախստանի տիեզերական կայանից բաց թողնվող հսկա տիեզերանավ, որի մեջ մարդ է նստած։ Բայց այս ոլորտը շատ արագ է զարգանում, այս ոլորտի համաշխարհային շուկայի տարեկան շրջանառությունը մոտավորապես 270 մլրդ ԱՄՆ դոլար է կազմում: Փոքր չափի տիեզերական սարքեր կան, որոնք բաց են թողնում ցածր օրբիտաներ` թե՛ հետազոտությունների նպատակով, թե՛ ռազմական, հետախուզության, թե կապի նպատակով։ Մարդիկ արդեն իրենց բակերից փոքրիկ մեքենաներ են բաց թողնում տիեզերք ու այնտեղ հետազոտություններ անում»,– ասաց Արշակյանը։

Նա նաև շեշտեց, որ Հայաստանի տարածքում գործունեություն ծավալելը շատ երկրների համար կարող է ավելի արդյունավետ լինել` հաշվի առնելով ՀՀ աշխարհագրական դիրքը և այլ երկրների նկատմամբ առկա տնտեսական, ֆինանսական պատժամիջոցները։

Բացի  օրենսդրություն մշակելուց ոլորտի զարգացման համար կառավարությունը նաև հարկային արտոնություններ է սահմանում այդ ոլորտում աշխատել ցանկացող  ընկերությունների համար` դրանց համար սահմանելով տարեկան 10 մլն դրամ հաստատագրված հարկ։

«Մենք մի բանի ենք արտոնություն տալիս, որ այս պահին Հայաստանում չկա»,– ասաց Արշակյանը` պարզաբանելով, որ գումարի չափը որոշվել է միջազգային շուկայի ուսումնասիրման արդյունքում։

Նշենք, որ տիեզերական արտադրության համար արդեն հարկային արտոնություններ սահմանած երկրներից են Եգիպտոսը, Թուրքիան, Հարավաֆրիկյան հանրապետությունը և այլն:

209
թեգերը:
Հակոբ Արշակյան, ՀՀ կառավարություն, ԱԺ, տիեզերագնաց, Հայաստան
Ըստ թեմայի
Տիեզերագնացները հայկական դրոշը ծածանեցին Միջազգային տիեզերակայանում
Ամենահայտնի դավադրության տեսության 50-ամյակը. ամերիկացիները վայրէջք կատարե՞լ են Լուսնի վրա
Հայաստանի լեռներում բացվեց ԳԼՈՆԱՍՍ–ի առաջին կայանը
Հայաստանում առաջին պլանետարիումը կբացվի. կցուցադրվեն ֆիլմեր տիեզերքի և մոլորակների մասին
Սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

«Անհետ կորածների թիվը 1064 է»․ Սերժ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել

185
(Թարմացված է 21:39 16.06.2021)
Սարգսյանի հրապարակած փաստաթուղթը Զինծառայության ապահովագրման հիմանդրամի հաշվետվությունն է, որտեղ գրված է նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 1064 է։ Նման հայտարարություն է արել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Կոտայքի մարզում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ։

«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին։ Անհետ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը (նկատի ունի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին,–խմբ), ելույթ ունենալով ԱԺ-ում հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես», - ասել է Սարգսյանը։

Ապա Սերժ Սարգսյանը ցույց է տվել իր կողմից հիշատակված փաստաթուղթը։ Դա Զինծառայության ապահովագրման հիմնադրամի հաշվետվությունն է, որտեղ գրված են նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

Համաձայն թղթի՝ անհայտ կորածների թիվը 1064 է, ծանր վիրավորում ստացածներինը՝ 265: Փաստաթուղթը ստորագրված է հիմնադրամի տնօրենի՝ Վարուժան Ավետիքյանի կողմից։

«Բա մեզ չի ընդունում, ո՞ւմ պիտի ընդունի». անհետ կորածի հայրը` Նիկոլ Փաշինյանի մասին

185
թեգերը:
Արցախյան պատերազմ, փաստաթուղթ, անհետ կորած, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
«Ալիևի հետ պաս տալով խաղու՞մ են»․ Սերժ Սարգսյանը՝ գերիների վերադարձի և քարտեզների մասին
Պետք է դագանակ ունենանք, որ ով մուրճով գա՝ դագանակով գլխին տանք. Սերժ Սարգսյան
Չէին հասկանում, որ Արցախ պահող զինվորը նաև ՀՀ սահմանն է պաշտպանում․ Սերժ Սարգսյան
Նոր ավտոբուսներ

Հունիսի 17-ից նոր ավտոբուսները ևս երկու երթուղի կսպասարկեն Երևանում․ սրահում տեսահսկում կա

69
(Թարմացված է 21:06 16.06.2021)
Ավտոբուսից օգտվելու համար պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը վերցնում է միայն 100 դրամանոցներ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երթուղիների սպասարկումը կիրականացվի ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.

22 երթուղի՝ Սպանդարյան կայարան -Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ - Սիլիկյան նոր խճուղի- Շիրազի- Գ.Հասրաթյան- Սեբաստիայի- Րաֆֆու փողոցներ- ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ)։

46 երթուղի՝ Նազարբեկյան թաղամաս - Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի - Ջանիբեկյան - Աբելյան - Շինարարների - Արզումանյան - Հալաբյան - Կիևյան փ-ներ - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Վարդանանց - Ե.Քոչարի փ-ներ - Սրբ.Գր.Լուսավորիչ եկեղեցի:

Նշվում է, որ 46 համարի երթուղին արդեն ծանոթ է ուղևորներին, իսկ 22 երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ:

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս։

«Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ», - ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Նաև ասվում է, որ ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ՝ 26, 38, 99, 74, 24, 47։

Ճանապարհորդիր USB–ով. Ռուսաստանից Հայաստան նոր երկաթուղային վագոններ են բերվել

69
թեգերը:
Տրանսպորտ, ավտոբուս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկ Մարությանն ուզում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից
Շուրջ 400 հազար դոլար են տնտեսել. Երևանի քաղաքապետարանը միայն LED լամպեր կգնի
Հայկ Մարությանը Դոնի Ռոստովի քաղաքապետի հետ համագործակցության հնգամյա ծրագիր է ստորագրել
Շտապօգնության ավտոմեքենա

Ողբերգական դեպք Արարատի մարզում. վրաերթի հետևանքով 15-ամյա տղա է մահացել

0
(Թարմացված է 23:36 16.06.2021)
Վարորդը տղային վրաերթի է ենթարկել հետընթաց կատարելու ժամանակ։ Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Նշվում է, որ ժամը 13:45-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Աղասի Ե.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 15-ամյա Սարգիս Թ.-ին։ Վերջինիս տեղափոխել են «Վեդի» բժշկական կենտրոն, սակայն տղան արդեն մահացած է եղել։ Սարգիս Թ․-ն ապրում էր Արարատի մարզի գյուղերից մեկում։

Ողբերգական վթար Ոսկետափ գյուղում․ տուժածը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Դեպքի վայրում քննիչի կատարած զննությունից հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Մահվան ելքով ավտովթար Տավուշում. մեքենան բախվել է գազատար խողովակին ու կողաշրջվել

0
թեգերը:
Մահ, տղա, Վրաերթ, Հայաստան