Ձյուն Երևանում

«Հիմա թող ձյուն գա, որ գարունը հարամ չլինի». երկար սպասված ձյունը կգա՞

504
(Թարմացված է 22:22 12.01.2020)
Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը սպասված լուր է հայտնել երևանցիներին։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Այսօր Երևանում ձյուն կտեղա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով` Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։

«Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-6 սմ»,–գրել է Սուրենյանը։

Նա հավելել է, որ հունվարի 12-ի երեկոյան հանրապետության հյուսիսային և կենտրոնական շրջաններում, իսկ վաղը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 4-8սմ, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում 8-13սմ։

Օգտատերերից ոմանք ուրախացել են, որ վերջապես ձյուն կտեղա, ոմանք` տխրել, ոմանք էլ գրառմանը հումորով են արձագանքել։

«Վերջապես մեղք է էս բնությունը։ Ծնունդիս նվեր եք անում», «Հիմա թող ձյուն գա, որ գարունը հարամ չանի», «Այնքան ձյուն չենք տեսել, որ գույնն ու տեսքը մոռացել ենք»,–գրել են նրանք։

Ինչպես կավարտվի 2020-ի առաջին աշխատանքային շաբաթը. եղանակի տեսություն

Ավելի վաղ` հունվարի 1-ին, Սուրենյանը կատակել էր, թե եղանակի «պուլտը» փչացել է:

504
թեգերը:
Գագիկ Սուրենյան, Արցախ, Երևան, ձյուն, ձմեռ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում (684)
Ըստ թեմայի
Գնահատեք միայնակ կնոջը, որը չի նախընտրում տխմար ու անորակ կոմպրոմիսը. Նազենի Հովհաննիսյան
Ինչո՞ւ է բրիտանացի նախարարը կորցրել քունը․ Ուոլեսն անկեղծացել է
«Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ». Նաիրա Զոհրաբյանը բալային համակարգը ծուղակ է համարում