Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

«Պետք է դուխ տալ հայկական բիզնեսին». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում չկոտրել հայ գործարարներին

79
(Թարմացված է 11:08 12.01.2020)
ՀՀ վարչապետը ծանոթացել է 2020 թվականի 2020 թվականի՝ Հայաստանի տնտեսական ակտիվության պոտենցիալի մասին վերլուծությունները և եկել այն եզարահանգման, որ հայ բիզնեսմենները կարող են գրավել աշխարհը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայկական բիզնեսի զարգացմանն ու ընդգծել, որ չխոչընդոտելու պարագայում այն կարող է գրավել ամբողջ աշխարհը։ Այս մասին Փաշինյանը գրել է Facebook-ի իր էջում։

«Այսօր կարդում էի կանխատեսումները և վերլուծությունները 2020 թվականի՝ Հայաստանի տնտեսական ակտիվության պոտենցիալի մասին:

Համադրելով 2019-ի տվյալների հետ, եկա եզրակացության. պետք է դուխ տալ հայկական բիզնեսին, չխանգարել, չվիրավորել, չնեղացնել, չկոտրել ու նրանք կգրավեն աշխարհը»,- գրել է նա:

Նրա խոսքով` հայ բիզնեսմենները շատ տաղանդավոր են։

Հիշեցնենք` 2019-ի դեկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ գործարար համայնքի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ ասաց, որ անցյալ տարվա 11 ամիսների արդյունքների համաձայն ՝ երկիրը գրանցել է տնտեսական ակտիվության 7.5% ցուցանիշ, և ըստ կանխատեսումների սա կապահովի ավելի քան 7% տնտեսական աճ, որը տարածաշրջանում ամենաառաջադեմ ցուցանիշն է։

79
թեգերը:
տնտեսություն, բիզնես, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ասում են` եկեք հարկ վճարեք. ինչի՞ համար». տնտեսագետ
Խաչատրյան. «Տնտեսական առումով այսօր էլ չկան ռազմավարական հստակ թիրախներ»
Հայաստանում ինչ–որ բան այն չէ. ինչ դասեր պիտի քաղի իշխանությունը 2020 թվականի համար
Պաշտպանել հեղափոխությո՞ւնը. ինչպես կարող է Վանեցյանը համախմբել ընդդիմությանը