00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամուսնացիր՝ կանցնի». իմքայլական պատգամավորների բանավեճը սոցցանցում «բոլոլա» է դարձել

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Мой Шаг" Карен Саруханян на заседании Парламента (18 января 2019). Еревaн
Депутат от фракции Мой Шаг Карен Саруханян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի նախկին մարզպետն ու փոխմարզպետը Մարալիկի ծննդատան փակման վերաբերյալ բուռն քննարկում են ունեցել Facebook սոցցանցում։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի` լրատվամիջոցներից մեկով հնչեցրած քննադատությունը «բոլոլա» է ստեղծել Facebook սոցիալական ցանցում։

Жители общины Ани перекрыли трассу Гюмри-Ереван (8 января 2020). Маралик - Sputnik Արմենիա
«Մարալիկի ծննդատան փակումն իմ անձնական որոշումը չէ». Արսեն Թորոսյան

Նշենք, որ Հովսեփյանը քննադատել է առողջապահության նախարարության ` Մարալիկի ծննդատունը փակելու որոշումը և նշել, որ գերատեսչությունը հիվանդանոց փակելը որդեգրել է որպես վարքագիծ։ Նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը սոցիալական ցանցում դիմելով Սոֆյա Հովսեփյանին՝ ասել է, որ երբ դուք դեռ փոխմարզպետ էիք կարող էիք զբաղվել բժիշկների կադրային քաղաքականությամբ, հագեցնեիք մասնագետներով Մարալիկի ծննդատունը, նրանց շնորհիվ ծնունդները կշատանային, և, բնականաբար, աշխատավարձերն էլ կբարձրանային։

«Շուտվանից գիտեիք նման խնդրի մասին, զբաղվեիք: Ի վերջո ծննդատունը մարզպետարանի ենթակայության տակ է գտվում և մարզպետարանն ունի բուժվարչություն: Կա պատճառ, և կա հետևանք, և այսօրվա առաջացած խնդիրը նաև ձեր չարածի հետևանքն է»,–Facebook-ում գրել է Սարգսյանը։

ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջ գործով ոստիկանություն է ներկայացել մի գյումրեցի

Գրառումը մեծ քննարկման թեմա է դարձել։ Դրան պատասխանել է նաև Սոֆյա Հովսեփյանը` հիշեցնելով, որ իր՝ փոխմարզպետ եղած ժամանակ 18 աշխատակիցներին տրվել է ծանուցում, որ պետք է ազատվեն, որպեսզի գումար տնտեսվեր, քանի որ ուռճացված հաստիքներ էին, երկու ամիս անց, երբ պետք է հրամանը լիներ ազատման, գործող մարզպետը կանխեց, քանի որ ըստ տնօրենի հավաստման` մի կրճատվողի որդի, որի մայրը ամենատարեցն էր, զանգել էր մարզպետին, և գործը կանխվել էր։

«Ես հորդորեցի, որ դա արատավոր երևույթի շարունակություն է, պահանջեցի կրճատել բոլորին ու առաջացավ բախում։ Խնդիրը ներկայացրել եմ թե՛ նախարարին, թե՛ մի շարք այլ անձանց։ Հաստատությունը դրա պատճառով ամսական շուրջ 1 մլն մինուս գնաց, սակայն տնօրենը, վախեցած մարզպետի հրահանգից, չկրճատեց։ Արդյունքում իմ և մարզպետի հարաբերությունները սրվեցին։ Դրանից հետո ընտրվել եմ և եկել ԱԺ»,–գրել է Հովսեփյանը։

Նրա խոսքով` այդ նույն հարցով մի քանի անգամ դիմել է նախարարի խորհրդականներին, փոխնախարարին, բայց զինվորական տղայի զանգը զորեղ էր։ Արդյունքը, նրա խոսքով, ծննդատան փակումն էր։

Հովսեփյանի գրածին շատ բուռն է արձագանքել Շիրակի նախկին մարզպետ, այժմ «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանը` ներկայացնելով որոշ պարզաբանումներ։

Дом правительства и Гос.картинная галерея Армении на площади Республики - Sputnik Արմենիա
Փաշինյանն առաջարկում է շեյխերի հիվանդանոցի համար հրապարակի տոնածառի տեղը տալ

«Սոֆյան, որքան էլ որ համակարգել է առողջապահության և կրթության ոլորտը, ի զարմանս ինձ, պարզվում է, որ տեղյակ չի եղել իր կողմից համակարգվող հաստատության ֆինանսական վիճակից և այստեղ ապատեղեկատվություն է փորձում տարածել, որն էլ, շեշտեմ,  բացարձակ անհիմն է և ստեղծագործ ժանրին է բնորոշ»,–գրել է նա։

Սարուխանյանի խոսքով` Մարալիկի ԱԿ-ի տնօրենը, որին նշանակել է ԺՊ (Սոֆյա Հովսեփյանի առաջարկությամբ՝ որպես ոլորտը համակարգող)  ԺՊ նշանակելուց 1 ամիս հետո, երբ չէր կարող ամբողջական պատկերացում ունենալ ԱԿ-ի աշխատանքների մասին, դիմել է իրեն` ասելով, որ ցանկանում է աշխատանքից ազատել 18 հոգու և դիմել է այն ժամանակ, երբ Մարալիկում առանց այն էլ լարված իրավիճակ էր՝ համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջով մարդիկ փողոցներ էին փակում։

Նա նշել է, որ նպատակահարմար չի գտել ազատումը և հիմնվել է այդ տարի սույն հաստատությունում մարզպետարանի կողմից կատարած ֆինանսական աուդիտի արդյունքների վրա, որտեղ հստակ նշվում է, որ ֆինանսական ծանր պայմանների է հասցրել ԱԿ-ում ոչ թե այդ աշխատողների շատ լինելու հանգամանքը, այլ ծննդատան աշխատանքը՝ կախված ծնելիության քանակի նվազ լինելուց։

Նախկին մարզպետը Սոֆյա Հովսեփյանին մեղադրել է ստախոսության մեջ, իսկ վերջում 2 խորհուրդ տվել.

«Հարգիր քո կարգավիճակը և այսուհետ խոսիր ոչ թե բամբասանքների լեզվով, այլ փաստերով և ապացույցներով։ 2. Ամուսնացիր՝ կանցնի»,- գրել է նա։

Ես պետք է պաշտպանեմ մարդկանց շահերը, և ոչ ոք չի կարող խոչընդոտել. Սոֆյա Հովսեփյան

Նշենք, որ Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման որոշումը բողոքի ակցիաներ էր ծնել։ Աշխատակիցները հունվարի 9–ին փակել էին Գյումրի–Երևան ավտոճանապարհը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ի պատասխան ասել էր, որ Մարալիկի ծննդատան փակումն իր անձնական որոշումը չէ, այլ մի մեծ գործընթացի հետևանք` անհրաժեշտ բժիշկների բացակայություն, ծնունդների թվի նվազում, շենքային պայմաններ։ Նրա խոսքով` Մարալիկի ծննդատունը փակելով` իրենք որևէ ֆինանսական տնտեսում չենք անում, քանի որ, միևնույն է, այդ գումարները տրվելու են Արթիկի ԲԿ–ին, որը գտնվում է Մարալիկից 15 կմ հեռավորության վրա

Լրահոս
0