Երևանի բուսաբանական այգի, արխիվային լուսանկար

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

74
(Թարմացված է 19:17 09.01.2020)
Ըստ օդերևութաբանների` առաջիկա օրերին հանրապետության շրջանների մեծ մասում ցերեկային ժամերին 0-ից բարձր ջերմաստիճանը կպահպանվի։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում հունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ. մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +4-ից +6, երեկոյան` +1-ից +3, գիշերը` -2-ից -4 աստիճան։

Օդերութաբանական կանխատեսում
Օդերութաբանական կանխատեսում

Այս գիշեր ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում։

Ձյուն, դահուկներ, ադրենալին.ոչ միայն Ծաղկաձորում, ձմեռային հանգստի հրավեր`երկրի հյուսիսից

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը երեկ Facebook-ի իր էջում գրել էր, որ հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի համեմատ ձյան ծածկի բարձրությունը եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում` ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայական նորմայից 3-5 աստիճանով։

«Ավելի տաք Հայաստանը»` Սուրենյանի նախընտրական քարոզարշավի կարգախոս. օգտատերերը կատակում են

Սուրենյանը նաև հավելել էր, որ առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ո՛չ լուրջ տեղումներ են սպասվում, ո՛չ էլ ջերմաստիճանի անկում, ավելին` հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում։

74
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Գագիկ Սուրենյան, եղանակ, օդի ջերմաստիճան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում կարող է ձյուն տեղալ. Գագիկ Սուրենյանի գրառումն աժիոտաժ է առաջացրել
Բաղդադին տվեցինք, անցանք. Հայաստանում ավելի շոգ է
Հայաստանում եղանակը կտրուկ կտաքանա. Գագիկ Սուրենյանը տվյալներ է ներկայացնում
«Ա՜յ հեղափոխություն եմ ասել, կլիման էլ փոխվեց». ինչպիսի եղանակ է սպասվում հունվարին