Զուգարան

Հասարակական զուգարանների ոչ պատշաճ վիճակի համար 620 վարչական վարույթ է հարուցվել

53
(Թարմացված է 19:48 09.01.2020)
ԱԳԼՃԿ-ին կարգադրում են հասարակական զուգարանները սանիտարական օրենսդրության պահանջներին համապատասխան դարձնել։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. 2019-ին ԱԳԼՃԿ-ների (Ավտոգազալցման ճանապարհային կենտրոն) հանդեպ հարուցվել է 620 վարչական վարույթ՝ հասարակական զուգարանների ոչ պատշաճ վիճակի պատճառով. հայտնում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Արդեն հայտնել էինք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ զբոսաշրջության ոլորտում ՀՀ–ում ամենամեծ պրոբլեմներից մեկը վերաբերում է զուգարանների խնդրին։ Փաշինյանը պետական մարմինների ղեկավարներին հանձնարարել էր ժամանակավոր կասեցնել բոլոր այն տնտեսվարողների գործունեությունը, որոնք չեն համապատասխանում ՀՀ–ում սահմանված նորմերին։

«Զննումների արդյունքում ավելի քան 330 ԱԳԼՃԿ-ի նկատմամբ սահմանվել են տուգանքներ: Տուգանքի՝ օրենքով սահմանված չափը 40-120 հազար դրամ է՝ կախված հայտնաբերված խախտումների հիգիենիկ ռիսկի մակարդակից»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

Զննված 330 հասարակական զուգարաններից շուրջ 230-ը համապատասխանեցվել է ՀՀ սանիտարական օրենսդրության պահանջներին: 100 ԱԳԼՃԿ-ին էլ կարգադրել են հասարակական զուգարանները սանիտարական օրենսդրության պահանջներին համապատասխան դարձնել։

Հիշեցնենք, որ 2018թ․ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ԱԳԼՃԿ-ների հանդեպ հարուցվել է ընդամենը 9 վարչական վարույթ, որից 8-ի դեպքում սահմանվել է վարչական տույժ՝ տուգանք:

53
թեգերը:
Տուգանք, զբոսաշրջություն, Նիկոլ Փաշինյան, զուգարան, Հայաստան