Հանրապետության հրապարակ, արխիվային լուսանկար

Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը չհեռարձակելու համար վարչական վարույթ չի հարուցվի. ՀՌՀ

112
(Թարմացված է 18:54 09.01.2020)
«ՀՀ օրհներգի մասին օրենքում» նշված է, որ Ամանորի գիշերը օրհներգը չհնչեցնելու համար տուգանք է սահմանվում։ Սակայն չի նշվում, թե որ մարմինն է օժտված այն կատարելու լիազորությամբ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը չհեռարձակելու համար վարչական վարույթ չի հարուցվի. նման որոշում է կայացվել այսօր` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարված նիստում։

«Հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ չհարուցել, բայց կդիմի հեռուստառադիոընկերություններին՝ «ՀՀ օրհներգի մասին» սահմանված դրույթները պահպանելու պահանջով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ  մշտադիտարկում են արել 8 հեռուստաընկերություններում («Արմենիա», «Արմնյուզ», «Ա-TV», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Նոր Հայաստան», «5-րդ ալիք», «Շանթ») և պարզել` Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը հեռուստառադիոընկերությունները չեն հեռարձակել` խախտելով օրենքի պահանջը:

Օրհներգի ու դրոշի թեման հարմար պահի հայտնվեց. հարցերը հրապարակում քննարկելը մնաց անցյալում

«ՀՀ օրհներգի մասին» օրենքի  համաձայն (հոդված 4)` օրհներգը հեռարձակվում է ՀՀ տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից անկախ սեփականության ձևից՝ Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո: Օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով: Սակայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով Ամանորի գիշերը օրհներգը չհեռարձակելու համար տուգանք նախատեսված չէ: Այսինքն` արդյունքում ստացվում է, որ «ՀՀ օրհներգի մասին» օրենքով սահմանված է, որ օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն, իսկ թե ո՞ր օրենքով սահմանված կարգով և ո՞ր մարմինն է լիազորված այն կատարելու, նշված չէ։ Ըստ ՀՌՀ–ի`  առկա է օրենսդրական անորոշություն:

Իմ հայրենիքը թշվառ և անտեր չէ այլևս. ինչպես ավարտվեց օրհներգի փոփոխության մասին քննարկումը

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը չհնչելու թեման բուռն քննարկման թեմա էր դարձել` շատերին զայրացնելով և շատերի մոտ հարցեր առաջացնելով` ինչու է նման իրավիճակ եղել։

112
թեգերը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ), Տուգանք, օրհներգ, Ամանոր, Հայաստան
թեմա:
Նոր տարի (71)
Ըստ թեմայի
«Սրանից էլ լավ օրհնե՞րգ». հանդիսատեսը երգում է Ռոբերտ Ամիրխանյանի հետ. տեսանյութ
«Հարբեցողության օրհներգ». թողարկվել է Միշա Գալուստյանի և Ռևայի տեսահոլովակը․ տեսանյութ
Երգչուհին Ռուսաստանի օրհներգի բառերը շփոթել է և խայտառակ եղել. տեսանյութ