Մեդալներ. արխիվային լուսանկար

Կեղծ մեդալների գործով մեղադրանք է առաջադրվել ԱԺ պաշտոնյայի

597
(Թարմացված է 14:51 10.03.2020)
40 000 դրամանոց արծաթե մեդալների փոխարեն տարիներ շարունակ ԱԺ–ն գնել է 4000 դրամանոց մետաղյա կեղծ մեդալներ։ Բոլոր գնումներն իրականացվել են ԱԺ պաշտոնյաների մտերիմ գործարարներից։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. ԱԺ–ի կեղծ մեդալների գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել. նրանցից մեկը ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Ք. Խ.-ն է, մյուսը` մեդալների պատրաստումն ու վաճառքն իրականացրած գործարարը։

Դատախազությունը հասավ Գագիկ Բեգլարյանի եղբորը. այր ու կին իրար հետ պայմանագիր են կնքել

Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, հարուցված քրեական գործով պարզվել է, որ բաժնի վարիչը, ԱԺ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական ստորաբաժանումների այլ պատասխանատու պաշտոնատար անձանց հետ, 2015-2017թթ–ին հայտարարել և իրականացրել են Ազգային ժողովի պատվո մեդալների ու Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի գնումներ:

Գնման գործընթացներում պաշտոնատար անձինք ու գործարարները` մեկ ՍՊԸ–ի սեփականատեր ու մեկ անհատ ձեռներեց (Ս.Ե.-ն), նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել նախատեսված գնից շուրջ 10 անգամ ցածր արժեքով մեդալներ ձեռք բերելու շուրջ:

Այսպես, հաստատված չափորոշիչներով` պատվո մեդալն ու հուշամեդալը պետք է պատրաստված լինեն արծաթից և պատված լինեն ոսկու շերտով։ Դրանց արժեքը պետք է լինի 38.000-40.000 դրամի սահմաններում:

Մինչդեռ գնված մեդալների իրական արժեքը կազմել է շուրջ 4000 դրամ։ Դրանք պատրաստված են եղել պղինձ-ցինկ համաձուլվածքից ու երեսպատվել ոսկու պարունակությամբ արտաքին շերտով:

2015-17թթ–ին այս կարգի 32 գործարք է կատարվել վերոնշյալ ՍՊԸ–ի ու Ա/Ձ-ի հետ` 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ։

Այդ ընթացքում ձեռք է բերվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի 278 հուշամեդալ և ՀՀ Ազգային ժողովի 75 պատվո մեդալ։ Այս գործարքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեղի է ունեցել 9.5 մլն ՀՀ դրամի չարաշահում։

Այդ գումարի հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Ք. Խ.-ին, իսկ նրան օժանդակելու համար՝ ՍՊԸ–ն փաստացի ղեկավարող Գ. Գ.-ին:

ՀՀ դատախազությունը ՌԴ գործընկերոջն է դիմել «Ալրաղացի Լյովիկին» արտահանձնելու համար

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որն ավելի ուշ փոխարինվել է գրավով։ Դատախազությունը, սակայն, հայտնում է, որ պատրաստվում է բողոքարկել կալանավորումը գրավով փոխարինելու` դատարանի որոշումը։

Նշենք, որ մինչ այս պաշտոնական հայտարարությունը, մամուլում արդեն տեղեկություններ էին հայտնվել տվյալ քրեական գործի վերաբերյալ։

Ըստ մամուլի հրապարակումների` քրեական գործում ներգրավված գործարարները «ՎԳ ԳՐԵԳՈ» ՍՊԸ-ի սեփականատերն ու անհատ ձեռներեց Սուրեն Եղիազարյանն են։

Նշենք, որ քրեական գործի հարուցման համար հիմք էր հանդիսացել 2019թ.–ի հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի կողմից ներկայացված հաղորդումը կեղծված մեդալների գնման մասին։

597
թեգերը:
ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ դատախազություն, Մեղադրանք, պաշտոնյա, ՀՀ Ազգային ժողով, կեղծ թղթադրամներ, մեդալ
Ըստ թեմայի
Քաղաքականացնել չարժե. Ռուսաստանի դեսպանը` «փախած» պաշտոնյաներին ՀՀ–ին հանձնելու մասին
ԱԺ նախկին պաշտոնյայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Սերժ Սարգսյանն ու նոր պաշտոնյաները. 2019-ի բացահայտումները
 Facebook

Ադրբեջանի իշխանությունն արգելափակել է գրեթե բոլոր սոցիալական ցանցերը

155
(Թարմացված է 11:40 27.09.2020)
Ադրբեջանում վաղ առավոտից սոցցանցային օգտատերերը բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հարթակները չեն աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանությունները արգելափակել են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը: Տեղեկությունը հայտնում է երկրի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:

Ադրբեջանի իշխանությունները պարզաբանել են, որ սոցիալական ցանցերի արգելափակումը պայմանավորված է «Հայաստանի կողմից լայնածավալ սադրանքները կանխելու համար»:

«Հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները ըմբռնում կցուցաբերեն՝ կապված այն սահմանափակումների հետ, որոնք կարող են ծագել սոցցանցային տիրույթում ՝ հակամարտության համատեքստում»,- նշել են նախարարությունից:

Նշենք, որ Ադրբեջանում սոցցանցային օգտատերերը վաղ առավոտից բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հհարթակները չեն աշխատում:

Մեկ կին և մեկ երեխա. Մարտունիում խաղաղ բնակիչներ են զոհվել

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

155
թեգերը:
Արցախ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Facebook
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում ադրբեջանական տանկերը. տեսանյութ
Մարտերը շարունակվում են. հայկական կողմը խոցել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, տանկեր. տեսանյութ
Երևան

Քանի՞ օր անձրև չի գա Հայաստանում. եղանակի տեսություն

39
(Թարմացված է 22:41 26.09.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի գրանցվի։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում սեպտեմբերի 27-ին տեղումներ չեն լինի։ Չոր եղանակը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկային ժամերին սպասվում է 28–30, երեկոյան՝ 23–25, գիշերը՝ 14+16 տաքություն։

Հայաստանի հյուսիսում` Շիրակում, սեպտեմբերի 27-ին ցերեկը սպասվում է 20–25, գիշերը՝ 6–10 տաքություն։ Հարավում` Սյունիքում, ցերեկը կլինի 22–25, գիշերը՝ 12–16 տաքությունը։ Արցախում նույնպես տաք աշուն է, ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +20–ից +25–ի, գիշերը՝ +6–ից +10–ի սահմանում։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
39
թեգերը:
Անձրև, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց
Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել
ՀՀ ոստիկանությունը մարտից ի վեր ավելի քան 145 հազար վարչական տույժ է նշանակել
Широкомасштабные военные учения Азербайджанских ВС

4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, 10 տանկ. ադրբեջանական ԶՈւ–ն մեծ կորուստներ ունի

0
Այս պահի դրությամբ նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը։

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա:

«Ադրբեջանի ԶՈՒ–ն սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ագրեսիա են ձեռնարկել Արցախի Հանրապետության հանդեպ: Արցախի զինված ուժերի մարտակարգերին, մշտական տեղակայման վայրերին ու խաղաղ բնակավայրերին հասցվել են հարվածներ հրետանային համակարգերի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ այնուհետև հակառակորդի մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով:

Այս պահի դրությամբ նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ:
ՊԲ կորուստները ճշտվում են:

0
թեգերը:
Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020